Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԵՐԵՎԱՆ


Ինչպես բարելավել տրանսպորտի վիճակը

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ունեն լուծումներ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը։
Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 23—ին կայանալիք արտահերթ ընտրությունների քարոզարշավին մասնակցում են 12 քաղաքական ուժեր՝ 8 կուսակցություն ու 4 դաշինք։ Նրանցից յուրաքանչյուրը Երեւան քաղաքի կենսագործունեության եւ կառավարման համակարգի կազմակերպմանն ուղղված գործողությունների ծրագիր է ներկայացրել եւ փորձում է համոզել երեւանցի ընտրողին, որ հենց ինքը կարող է լավագույնս լուծել մայրաքաղաքում առկա բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները։ Փորձենք ըստ ոլորտների ներկայացնել քաղաքական ուժերի ծրագրային մոտեցումները։ Առաջինն անդրադառնանք մայրաքաղաքի տրանսպորտային վիճակի բարելավման հարցին։
Այս խնդիրը թերեւս ամենամտահոգիչն է բնակիչների համար, ուստի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում չէին կարող շրջանցել այն։
Այսպես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը տրանսպորտի վիճակի բարելավման համար առաջարկում է ներկայիս «խայտառակ գծերը» փոխարինել նորերով եւ առաջիկա տարիների համար ամրագրել ուղեվարձի անփոփոխելիությունը։ Նմանատիպ ծրագրային քաղաքականության որդեգրումը կուսակցությունը բացատրում է հետեւյալ կերպ. նոր տրանսպորտային ցանցի համար գործող ծախսերը պետք է օպտիմալացնել՝ վերացնելով մի կողմից զուգահեռ գործող երթուղիները, մյուս կողմից՝ փոքր ուղեւորատարությամբ տրանսպորտային միջոցները փոխարինել մեծ ուղեւորատարներով՝ հիմքում դնելով նաեւ փոխտեղաշարժի միջոցով նույն վարձաչափով ուղեւորներին իրենց ցանկալի վայր հասցնելը։ «ԲՀԿ»—ն իրատեսական է համարում մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը։ Ըստ մասնագետների՝ կայարանի կառուցման աշխատանքները վերսկսելու համար նախնական անհրաժեշտ գումարը 12—15 միլիոն դոլար է կազմում։
«Երեւանի հանրություն» դաշինքը տրանսպորտային խնդիրների լուծման համար առաջարկում է ստեղծել օպերատորական համակարգ եւ ձեւավորել տրանսպորտի կառավարման նոր մոդել, որը 40 տարի ամբողջ աշխարհում ներդրված է։ Ըստ դաշինքի՝ հասարակական տրանսպորտի օպերատորների բացակայությունը ժամանակակից քաղաքում հավասարազոր է կապի օպերատորների բացակայությանը, եւ մինչեւ հիմա դա չի իրականացվել, որովհետեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ երթուղայինների գծատերեր են ու դեմ են նման գործնական հարցերի լուծմանը։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է։
Ըստ «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի՝ իրենք վերոբերյալ խնդրի կարգավորման համար բոլոր առաջարկներից տարբերվող լուծում են առաջարկում։ Ըստ այդմ՝ Երեւանի քաղաքապետարանը հիմնադրելու է բաց բաժնետիրական ընկերություն եւ առաջարկելու է անհատ երեւանցիներին Երեւանի տրանսպորտի համակարգի բաժնետերը դառնալ։
«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Երեւանի հանրային տրանսպորտի ցանցի բարեկարգման համար առաջարկում է արդյունավետ շահագործում՝ ավտոբուսների, տրոլեյբուսների եւ մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի միջոցով։ Վերոնշյալ ցանցի վիճակը կարգավորելու համար նախատեսվում է կենտրոնացված եւ միասնական վճարման համակարգ ներդնել, որը կներառի սոցիալական փաթեթներ ուսանողների, թոշակառուների եւ սոցիալապես անապահով խավի համար։ Կուսակցությունը նախատեսում է նաեւ ավարտին հասցնել Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքները եւ այդ ուղղությամբ եւս երկու կայարան բացել՝ օպերայի (Կարապի լճի) հարակից տարածքից դեպի «Երիտասարդական» եւ Արշակունյաց պողոտայի հարեւանությամբ։ Կուսակցությունն առաջարկում է նաեւ տրամվայի շահագործում, ճոպանուղի—ֆունիկլորի զարգացում (Նոր Նորք—Կենտրոն, Սարի Թաղ—Կենտրոն եւ այլ ուղղություններով)։
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագրի տրանսպորտային բարեփոխումների դրույթներից է Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի ամբողջական պատկանելությունը բաժնետիրական մեկ օպերատորի հանձնումը, ընդ որում՝ բաժնեմասերի մեծամասնությունը կամ ամբողջը քաղաքապետարանին պատկանելու պայմանով։ Կուսակցությունը ծրագրում է կառուցել մետրոյի առնվազն մեկ կայարան, կազմակերպել վերգետնյա հասարակական տրանսպորտային ուղեւորափոխադրումներ, նվազեցնել միկրոավտոբուսների քանակը, ներդնել համատարած wifi—ի գաղափարը, որի միջոցով ուղեւորները կկարողանան ծանոթանալ չվացուցակին, աշխատանքի ընդունել բացառապես մասնագետ—վարորդների, վերանայել կարմիր գծերին եւ արագաչափերին վերաբերող պայմանագրերը։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է։
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը առաջնահերթությունը տալիս է էլեկտրատրանսպորտի զարգացմանը, որը իր վրա կվերցնի Երեւանի վերգետնյա ուղեւորափոխադրումների շուրջ 40 տոկոսը։ Ըստ կուսակցության ծրագրի՝ տրոլեյբուսների եւ ավտոբուսների միջոցով վերգետնյա ուղեւորափոխադրումների տեսակարար կշիռը կհասցվի 80 տոկոսի, իսկ միկրոավտոբուսներինը կնվազեցվի մինչեւ 20 տոկոս։ Այս կուսակցությունը եւս խոստանում է տրանսպորտն ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սարքավորումներով, սկիզբ դնել մետրոպոլիտենի նոր երկու կանգառների կառուցման նախագծին, ինչպես նաեւ ներդնել էլեկտրոնային միասնական քարտային ուղեւորավարձի համակարգ։
Կուսակցության նախընտրական ծրագրային կետերից է նաեւ մայրաքաղաքում հաշվառված կենսաթոշակառու բնակիչներին ուղեւորավարձի 50 տոկոս զեղչով ապահովելը, հաշմանդամություն ունեցող անձանց ու մինչեւ 12 տարեկան երեխաներին անվճար սպասարկելը, տրանսպորտում տոմսավաճառ էլեկտրոնային սարքերի տեղադրումը։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է։
«Իմ քայլը» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, առաջարկում է արդիականացնել տրանսպորտային ցանցը ներդրումների ներգրավմամբ՝ ամբողջությամբ փոխելով շարժակազմը, ներդնելով միասնական տոմսային համակարգ, վերանայելով երթուղիներն ու կանգառները, ուղեւորների հատուկ խմբերի համար ներդնել զեղչային համակարգ։ Միասնական տոմսային համակարգը ենթադրում է՝ ուղեւորը որոշակի ժամանակահատվածի համար, դիցուք՝ մեկ ժամ, տոմս է գնում եւ հնարավորություն է ստանում այդ ընթացքում օգտվելու հասարակական տրանսպորտի գրեթե բոլոր տեսակներից նույն տոմսով։ Դաշինքի ծրագրային քաղաքականության մեջ է մտնում նաեւ ապահովել քաղաքային տրանսպորտի հասանելիությունը առնվազն մինչեւ ժամը 24—ը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարեւանությամբ կառուցել մետրոյի առնվազն մեկ կայարան, հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել տրանսպորտի մատչելիություն եւ տարածական կողմնորոշման հնարավորություն։
«Լույս» դաշինքը տրանսպորտային ցանցի խնդիրների լուծման ուղի է համարում մայրաքաղաքի ճանապարհների բեռնաթափումը, որն իրականացվելու է շրջանցիկ ճանապարհների կառուցմամբ եւ «խելացի» լուսացույց համակարգի ստեղծմամբ։ Ըստ քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի՝ ժամանակակից տրանսպորտային համակարգ ստեղծելու նպատակով սպասարկող օպերատորների գործունեության համար ձեւավորվելու է մրցակցային դաշտ, իսկ շարժակազմի համալրումն իրականացվելու է էկոնորմերի պահպանմամբ։ Ծրագրում նշվում է նաեւ միասնական տոմսային համակարգ ունենալու, ինչպես նաեւ թոշակառուների, ուսանողների եւ սոցիալական այլ խմբերի համար զեղչային համակարգի ներդրման մասին։
«ՀՅԴ» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Միքայել Մանուկյանն է, վերոնշյալ խնդիրը լուծելու համար առաջարկում է բեռնաթափել երթեւեկությունը եւ ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ՝ կիրառելով անվտանգ երթեւեկության ժամանակակից մեխանիզմներ, կառուցել տրանսպորտային էստակադաներ, շրջանցող ճանապարհային հանգույցներ, վերականգնել եւ զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը, ինչպես նաեւ Աջափնյակ վարչական շրջանում ավելացնել մետրոյի եւս մեկ կայարան։
«Հայք հայկազուններ» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Հրաչիկ Հովսեփյանն է, տրանսպորտի վիճակի բարելավման համար առաջարկում է շրջանառության մեջ դնել էլեկտրական փոխադրամիջոցներ, արդիականացնել տրոլեյբուսների աշխատանքը, նորացնել փոխադրամիջոցի հավաքակայանը։
«Ռեֆորմիստներ» կուսակցությունը տրանսպորտին վերաբերող խնդիրները կարգավորելու համար իր ծրագրային դրույթներից առանձնացնում է Կենտրոնի որոշ փողոցների ոչ երթեւեկելի դարձնելը, «կարմիր գիծ» հասկացողության եւ ապօրինի կայանատեղիներից փող գանձելու երեւույթի վերացումը, լուսային ազդանշանների նոր համակարգի ստեղծումը, որը կօգնի խուսափել խցանումներից եւ այլն։ «ՌԿ»—ի քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն է։
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը տրանսպորտային ցանցի բարելավման համար առաջարկում է ավելացնել տրոլեյբուսների եւ ավտոբուսների քանակը, վերսկսել Երեւանի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանների շինարարությունը, զարգացնել ժամանակակից պահանջներին համապատասխան ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղիների եւ հետիոտնի համար նախատեսված անցուղիների կառուցման գործընթացը, ներդնել ավտոճանապարհների շինարարության որակի խստացման եւ վերանորոգման որակի ապահովագրական համակարգ։
Սոնա ՄԿՐՏՉՅԱՆ

18-09-2018





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO