Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԼՂՀ


Մարզական տոն Շահումյանում

Այն անցկացվել է Արցախի նախագահի բարձր հովանու ներքո

Հեռացատկի գծով Եվրոպայի ռեկորդակիրներ, լեգենդար մարզիկներ Իգոր Տեր—Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Էմմիյանի մեծարմանն էր նվիրված Ստեփանակերտի Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտում կայացած գավաթի միջազգային մրցաշարի բացման արարողությունը, որին, Հայաստանից ու Արցախից բացի, մասնակցում էին նաեւ տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ—ի, Բուլղարիայի, Բելառուսի թվով 170 ներկայացուցիչներ։
Մարզական տոնին, որ զուգադիպել էր Արցախում ավանդաբար անցկացվող Ֆիզկուլտուրնիկի օրվա հետ, պետական մի շարք այրերի ուղեկցությամբ ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվել էր մրցաշարը։ Մարզասերները ջերմորեն, մեծ ոգեւորությամբ դիմավորեցին Եվրոպայի ռեկորդակիրներին՝ նրանց «վարձատրելով» երկարատեւ ծափերով ու բացականչություններով։
Կարեւորելով միջազգային նման մրցաշարի անցկացման անհրաժեշտությունը Արցախում սպորտի զարգացման, մարզասերների ընդունակությունների բացահայտման գործում՝ նախագահ Բ. Սահակյանն ընդգծեց, թե դրանք խիստ պահանջված են երիտասարդության շրջանում եւ դրականորեն կարող են անդրադառնալ նրանց ֆիզիկական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության վրա։ Երկրի ղեկավարի համոզմամբ. «Այդ մրցումները խորհրդանշական են, քանի որ սպորտի լեգենդար մարզիկների անունները, նրանց փայլուն հաղթանակները, սահմանված ռեկորդները շոշափելի ազդեցություն են ունեցել թեթեւ աթլետիկայի զարգացման վրա՝ մեծ համբավ եւ պատիվ բերելով հայրենիքին, ոգեւորելով երիտասարդներին ու շահագրգռելով նրանց՝ ակտիվորեն զբաղվելու սպորտով, ֆիզիկական կուլտուրայով»։
Ողջունելով օրվա հերոսներին, Բ. Սահակյանը Իգոր Տեր—Հովհաննիսյանին եւ Ռոբերտ Էմմիյանին երախտագիտություն հայտնեց «պատմական հայրենիքի հատվածի՝ Արցախի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի եւ զորակցության համար»։ Նախագահը հավաստիացրեց, թե այսուհետ եւս պետությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը, ինչը նպաստում է միջազգային մրցաշարերում, ամենաբարձր հարթակներում Արցախի մարզիկների ակտիվ մասնակցությանը եւ նշանակալի հաղթանակների նվաճմանը։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, թեթեւ աթլետիկայի Արցախի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանը նշեց. «Ստեփանակերտում միջազգային մրցաշար անցկացնելու մտահղացումը ծնվել է 2017—ին, Երեւանում, երբ հանդիսավորությամբ նշվում էր Ռոբերտ Էմմիյանի կողմից սահմանված Եվրոպայի ռեկորդի 30—ամյակը։ Միջոցառմանը ներկա էր նաեւ հեռացատկի մյուս ռեկորդակիրը՝ Իգոր Տեր—Հովհաննիսյանը։ Ճանաչված մարզիկները սիրով համաձայնեցին ներկա գտնվել Արցախում կայանալիք գավաթի միջազգային մրցաշարին։ Մնում էր նախապատրաստվել միջոցառմանը եւ հրավերներ ուղարկել «կամավորներին»։ Եվ ինչպես պարզվեց, բավական ջերմ էին արձագանքները։ Դա, ի դեպ, զգացվեց նաեւ այսօր, մարզական տոնի ժամանակ»։
Երկար տարիներ է, ինչ հայազգի երիտասարդ մարզիկները, շարունակելով ավագ սերնդի փառավոր ավանդույթները, ամենատարբեր մրցաշարերում նորանոր ռեկորդներ են սահմանում։ 1200 մետր վազքատարածությունում Ստեփանակերտում հաղթանակը ժպտաց Երվանդ Մկրտչյանին, ով անգերազանցելի էր այդ մարզաձեւում եւ նոր ռեկորդ սահմանեց։ Տարբեր վազքատարածություններում եւ հեռացատկի մրցումներում բարձր հորիզոնականներ զբաղեցրին Ռուսաստանի, ԱՄՆ—ի եւ Բուլղարիայի ներկայացուցիչները, ովքեր հանդիսավորությամբ պարգեւատրվեցին մեդալներով եւ հուշանվերներով։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

18-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO