Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ցորենը դարձել է մասուրի չափ

Մայր թատրոնը կներկայացնի հայկական էպոսի նոր բեմադրություն

Նոր մոտեցմամբ, ժամանակակից լուծումներով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 27—ին եւ 28—ին հայ թատերասերներին հրավիրում է դիտելու «Սասնա ծռեր» ազգային էպոսի առաջնախաղը։ Բեմադրության հիմքում Գարեգին Սրվանձտյանի համահավաք աշխատությունն է։ Օգտագործվել են նաեւ էպոսի այլ տարբերակներ, էպոսասացների կողմից արված ձայնագրություններ, ինչպես նաեւ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» ստեղծագործությունից հատվածներ։
«Կարելի է ասել՝ գրում էինք էպոսի մի նոր տարբերակ, որը կլիներ թատերական պայմանականության մեջ աշխատող եւ հետաքրքիր»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց վարկածի եւ բեմադրության հեղինակ Սամսոն Մովսեսյանը։ Դյուցազնավեպի գաղափարական հիմքում մեր ժողովրդի հերոսական պայքարն է թշնամիների դեմ՝ հանուն ազատության եւ անկախության, հանուն հայրենիքի եւ պետականության պահպանման։ Ժողովուրդն իր սիրելի հերոսներին անվանել է «ծռեր», այսինքն՝ խենթ քաջեր։ Թեեւ նրանք օժտված են մարդկային բարձր հատկանիշներով՝ մարդասիրությամբ, ազատասիրությամբ, բայց իդեալական չեն եւ ունեն որոշակի թուլություններ։ Սասնա ծռերի հավաքական կերպարը կատարելության է հասցված Դավթի կերպարում, որին ժողովուրդը դարձրել է իր իդեալ հերոսը։ Ամեն հայ ինչ—որ առումով պարտավոր է իր ժողովրդի պատմությունն իմանալ, նկատում է ներկայացման հեղինակը։ Նրա բնորոշմամբ՝ բեմադրությունը կառուցվել է էպոսի ժամանակակից պատկերացումներով, այսինքն՝ այսօրվա հայի աչքերով։ «Սա մեր պատմությունն է, որը ժամանակին պատմվել է ժողովրդի կողմից։ Մենք էլ այդ ժողովրդի մի մասնիկն ենք եւ իրավունք ունենք մատուցել նաեւ մեր տարբերակը։ Առասպելական հերոսներին նոր «զգեստ» չենք հագցնում, պարզապես նրանց բերում ենք այսօրվա կյանք, կոնֆլիկտ ենք սրում, հանդիսատեսին ավելի ընկալելի ձեւով պատմում մեր պատմությունը»,—մեկնաբանում է Մովսեսյանը՝ հավելելով, որ ներկայացումը պատրաստված է էպիկական ժանրում։ Դյուցազնավեպում առկա գործողությունների մի մասը պարզապես պատմվում է, որպեսզի կիրառության մեջ մնա եւ պահպանվի նաեւ էպոսի գրական տարբերակը։ Փոփոխություն հիմնականում կատարվել է տեքստի մեջ։ Էպոսում կան բառեր, որոնք այլեւս գործածելի չեն եւ կարող են անջրպետ առաջացնել հանդիսատեսի եւ ներկայացման միջեւ, կարծում է բեմադրության հեղինակը։ Կիրառվել են բառերի առավել գործածելի հոմանիշները, որպեսզի խոսքը ընկալելի լինի, բայց, միեւնույն ժամանակ, չկորչի էպոսի լեզվի գրավչությունը։ Զգեստները, բեմի դիզայնը, երաժշտությունը, ամեն բան ոճավորված է ըստ ժամանակաշրջանի։
«Սասնա ծռերը» ժանրային առումով խոսքային—երաժշտական վիպերգ է։ Էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի եւ ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված 30—ից ավելի կտորներ։ Մովսեսյանի խոսքերով՝ աշխատանքային խմբի առջեւ դրված է եղել ընդհանուր նպատակ՝ պահել հայկականը, մեր ազգայինը։ Էպոսի մեջ օգտագործված երգերը փորձել են վերցնել մաքուր վիճակում։ Հանդիսատեսը կլսի նաեւ Կոմիտաս։ «Մեզանից շատերը դյուցազնավեպ ասելիս պատկերացնում են Սասունցի Դավթի եւ Մսրա Մելիքի մենամարտը միայն, հիմք ընդունելով Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը։ Սակայն էպոսն ամբողջությամբ ուսումնասիրելիս՝ կհանդիպեք առօրեական այնպիսի պատմությունների, որոնք մեր ուշադրությունից շատ հաճախ դուրս են մնում։ Չկա այնպիսի թեմա, որը հնացած կամ հանդիսատեսի համար անհետաքրքիր կլինի։ Բոլոր խնդիրներն ու մարդկային տեսակները «շնչող» են, ավելին՝ մինչ օրս փոփոխության չեն ենթարկվել։ Էպոսն իր մեջ ներառում է մեր ամբողջ ազգի մտածողությունը։ Դավիթը չէր սպասում, որ արդարությունն աշխարհ գա, այլ ինքն էր գնում արդարության հետքերով։ Ժամանակն է, որպեսզի Փոքր Մհերն արթնանա։ Մեր ժողովուրդը դրա կարիքը ունի։ Չի կարելի հիասթափվել եւ փակվել քարանձավում։ Պետք չէ սպասել։ Հարկավոր է գործել, տեսնել մասուրի չափ ցորենը։ Ներկայացման առանցքային ասելիքը՝ Դավթի մեջ արթնացած սերն է առ հայրենի երկիրն ու ժողովրդը»,—մեկնաբանում է բեմադրության հեղինակը։
Դերասանուհի Լուսինե Կոստանյանը, ով կերտել է Ձենով Օհանի տիկնոջ՝ Սառայի կերպարը, գտնում է, որ էպոսի ոչ բոլոր կերպարներն են ժողովրդին քաջածանոթ եւ ընկալելի, օրինակ՝ նույն Սառայի դերը, որը որոշ հեղինակների մոտ անգամ բացակայում է։ Կոստանյանի ձեւակերպմամբ՝ Սառան կնոջ տեսանելի եւ ճանաչելի կերպար է։ Վերջինս, լինելով Սասունցի Դավթի հորեղբոր կինը, գայթակղության մեջ է մտնում նրա հետ. «Արդեն հասկանալի է, որ ինտրիգային կին է։ Բոլոր հերոսներն էլ արդիական են։ Բեմադրության վրա աշխատում է ժամանակակից մտածողությամբ ռեժիսոր, եւ նա բերում է այսօրվա ասելիքը, միտքը, խոսքը, եւ եթե այդպես չլիներ, այն կլիներ միօրինակ ու անհետաքրքիր»։ Քանի որ բեմադրությունը ստեղծվել է տարբեր հեղինակների գրվածքներից, հետեւաբար կերպարը ենթարկվել է որոշակի փոփոխության։ Դերասանուհին համարում է, որ թատրոնում չի լինում այնպիսի մի դեր, որը չունենա ասելիք։ Արքայադուստր Ծովինարի կերպարում կտեսնենք դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանին, ով մարմնավորել է նաեւ Չմշկիկ Սուլթանի դերը։ Վերջինիս աղջկա թունավոր նետից է սպանվում Սասունցի Դավիթը։ Դերասանուհու գնահատմամբ, ներկայացման ձեւաչափն անսովոր է։ 16 դերասան՝ երեք տասնյակ դերեր։ Այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրը խաղում է մեկից ավելի կերպարներ։ «Մենք ունենք հիանալի էպոս, որն, ի դեպ, բավականին արդիական է։ Երբ կարդում ես, թվում է՝ մի քանի օր առաջ է գրվել։ Ներկայացումը բարդ է, քանի որ էպիկական դրամա է։ Նման ժանրում շատ դժվար է խաղալ եւ համոզել հանդիսատեսին։ Կարծում եմ՝ ստացվել է։ Անչափ հետաքրքիր է հատկապես վերջնախաղային տեսարանը, որում ամփոփված է էպոսի ուղերձն ու բուն ասելիքը»,—մեկնաբանում է Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ կատարված աշխատանքը ըստ արժանվույն կգնահատվի։ Դերասանուհին առանձնակի կարեւորությամբ է խոսում նաեւ երգչախմբի ունեցած դերակատարման մասին. «Այնտեղ էլ անելիքները շատ են։ Աշխատանքը ծավալուն է։ Մեծ վարպետություն է պահանջվում։ Ոչ մի վայրկյան հանգստի ժամանակ չես ունենում։ Բոլորը սրտացավ ու լիարժեք աշխատել են։ Դժվար է, մանավանդ, երբ խաղում ես ոչ թե մեկ, այլ երկու տարբեր դերեր»։ Սասունցի Դավթի դերակատարը Խորեն Լեւոնյանն է, որի կարծիքով՝ շատ կարեւոր է ներկայացման առկայությունը Մայր թատրոնի խաղացանկում, քանի որ այն մեր ժողովրդի պատմությունն է եւ այսօրվա իրականությունն է արտացոլում. «Դա պատմություն է, որը մենք փորձում ենք պատմել մեր տեսանկյունից, ռեժիսորի տեսանկյունից։ Թատերասերները ականատես կլինեն հետաքրքիր մեկնաբանությամբ ներկայացման»։
Ներկայացման կոմպոզիտորը Վաչե Շարաֆյանն է, բեմանկարիչը՝ Վիկտորիա Հովհաննիսյանը, զգեստների նկարիչը՝ Անժելա Գալստյանը, պարուսույցի պարտականությունը ստանձնել է Աիդա Սիմոնյանը։ Դերերում կլինեն նաեւ Հովհաննես Գասպարյանը, Սոնա Մաթեւոսյանը, Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Ռուզաննա Հախնազարյանը, այլք։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

18-09-2018





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO