Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Մենք ճիշտ ուղու վրա ենք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ֆրանսիական «Le Monde» օրաթերթին

–Իշխանության գալուց չորս ամիս անց ի՞նչն եք հաջողել փոխել Հայաստանում։
–Մամուլն այսօր ազատ է, քան երբեւէ։ Առաջին անգամ Երրորդ հանրապետության պատմության մեջ (սկսած 1991թ.) չկան այլեւս օրենքից վեր գտնվողներ եւ արտոնյալներ։ Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ։ Այլեւս չկան տնտեսական մենաշնորհներ։ Երեւանում սեպտեմբերի 23—ին տեղի կունենան ընտրություններ, որոնք կլինեն իր պատմության մեջ ամենից ազատը։ Ի տարբերություն մյուս հեղափոխությունների, գոնե նրանց, որ ես գիտեմ, մեր հեղափոխությանը չհաջորդեց տնտեսական անկում։ Հակառակը՝ ցուցանիշներն ավելի շուտ դրական են. կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գինը բարձրանում է, բանկերում ավելանում է կապիտալը նաեւ ավանդների տեսքով։ Մենք հաջողել ենք կյանքի կոչել դեմոկրատական կառավարման մի նոր եղանակ՝ ուղիղ ժողովրդական կառավարում։
–Դուք ընտրվեցիք խորհրդարանի կողմից՝ ժողովրդական ճնշման ներքո, բայց այնտեղ դեռ գերակշռում են Սերժ Սարգսյանի նախկին իշխանության պատգամավորները։ Արդյո՞ք դա տեւական կարող է լինել։
–Ի սկզբանե, երբ ընտրվեցի վարչապետ Ազգային ժողովի կողմից, ես կարող էի անվերապահ վստահ լինել միայն չորս քվեի վրա, այդ թվում եւ՝ իմ։ Բայց նախկին ռեժիմը հարկադրված էր տեղի տալ։ Ժողովուրդը վստահություն չունի այս խորհրդարանի նկատմամբ, եւ դա իսկական սեւ կետ է մեր քաղաքական իրականության համար։ Բայց պետք է դիտարկել իրավիճակն իր դինամիկայի մեջ։ Իմ ընտրվելուց քսան օր անց խորհրդարանը քվեարկեց կառավարության ծրագրի օգտին՝ որոշելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեկ տարվա ընթացքում։ Այդ որոշումը պիտի ի կատար ածվի, եւ եթե խորհրդարանը վերանայի իր իսկ ստանձնած պարտավորությունը, բնակչությունը կրկին ոտքի կկանգնի։ Մեր ընդդիմախոսները կարծում էին, թե մեր ժողովրդականությունը կթուլանա անցնող ամիսների հետ։ Անգամ մեր համակիրներից ոմանք ցանկանում էին, որ հնարավորինս արագ կազմակերպենք ընտրությունները։ Մեր հայրենակիցները կարող են տեսնել՝ ինչ ենք անում մենք, եւ ժամանակն աշխատում է մեր օգտին։
–Ձեր իշխանության գալուց ի վեր Դուք հանդիպել եք նախագահ Վլադիմիր Պուտինին երեք անգամ։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը վարել կատարելապես անկախ քաղաքականություն՝ իր դաշնակից Ռուսաստանի առումով։
–Մենք պրո կամ հակա չենք ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային, ո՛չ Իրանին։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ իմ կառավարությունը պաշտպանում է բացառապես մեր ժողովրդի եւ երկրի շահերը։ Սա պարզ էր դեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած իմ առաջին զրույցներից, ով իր հարգանքը դրսեւորեց մեր ազգային ինքնիշխանության եւ իրավունքի նկատմամբ՝ վարելու այն արտաքին քաղաքականությունը, որ մենք ենք ուզում։ Նա չմիջամտեց եւ չխանգարեց մեր հեղափոխությանը, երբ ես դեռ ընդդիմադիր գործիչ էի։ Նա չի միջամտում նաեւ այժմ՝ իմ վարչապետության ժամանակ։ Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։
–Կարո՞ղ է արդյոք թավշյա հեղափոխությունը վարակիչ ազդեցություն ունենալ նախկին խորհրդային տարածքում։
–Հայաստանում տեղի ունեցածն առանձնահատուկ երեւույթ էր։ Յուրաքանչյուր պետություն ունի իր խնդիրներն ու սեփական իղձերն ու ձգտումները։ Անհնար է մի երկրի օրինակն արհեստականորեն տարածել մյուսների վրա։
–Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել դիվանագիտական փակուղին, որում հայտնվել է Հայաստանն Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
–Դիտարկենք իրականությունն այնպես, ինչպես կա. ադրբեջանական իշխանություններն ուզում են տպավորություն ստեղծել, իբրեւ թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց նրանք ուզում են հասնել այդ նպատակին առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցելո՞ւ։ Ես լավ չեմ հասկանում, թե որն է Ադրբեջանի այն տրամաբանությունը, ըստ որի նա ուզում է առանց Լեռնային Ղարաբաղի հետ խոսելու՝ լինել նրա հետ միեւնույն պետության կազմում։
Ադրբեջանն այստեղ ինքն իրեն հակասում է։ Եթե Բաքուն ուզում է լինել նույն պետության մեջ, ինչ Լեռնային Ղարաբաղը, ապա պետք է շահագրգռված լինի ժամ առաջ նրա հետ բանակցություններ վարել։ Կամ գուցե՞ Բաքուն ուզում է ստանալ Լեռնային Ղարաբաղը՝ առանց այնտեղ ապրող բնակչության։ Սա կնշանակի, որ Ադրբեջանն ուզում է քշել կամ ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Բաքուն պատրաստվում է նոր ցեղասպանությո՞ւն իրականացնել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում։ Եթե դա այդպես է, ապա Ղարաբաղի բնակչությունն իրավացի է, երբ պնդում է, որ հայերը չեն կարող ապրել նույն պետության կազմում, ինչ Ադրբեջանը։
Քանի որ այդ պարագայում Ադրբեջանի կազմում լինելը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու համար։
–Ֆրանկոֆոնիայի մոտալուտ գագաթնաժողովի նախապատրաստական շրջանակներում Դուք հանդիպել եք նախագահ Մակրոնին։ Ի՞նչ եք ակնկալում այդ գագաթնաժողովից, որը դիվանագիտական ամենակարեւոր իրադարձությունն է 1991 թվականին անկախության հռչակումից ի վեր։
–Ինչ վերաբերում է գագաթնաժողովին, ապա մենք ակնկալում ենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այդ իրադարձությունից դուրս կգա ավելի հզորացած։ Եվ որպես գագաթնաժողովը հյուրընկալող երկիր՝ մենք մեր պարտքն ենք համարում ամեն ինչ անել դրա համար։
Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի սպասվող պետական այցին՝ մենք ակնկալում ենք, որ հայ—ֆրանսիական հարաբերությունները կբարձրանան նոր աստիճանի, հատկապես երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմամբ, Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարվող ներդրումների քանակի ավելացմամբ, երկու երկրների ավելի սերտ համագործակցությամբ միջազգային հարթակներում, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նախագահ Մակրոնի հետ հանդիպումն ինձ տվեց լավ հիմքեր համոզված լինելու, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։

18-09-2018





19-09-2020
Հայաստանի անկախության տոնին ընդառաջ
«Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության». ...


19-09-2020
Ինչ տվեցինք մե՛նք մեր անկախությանը
Հայաստանը բռնել է անկախացման ճանապարհը: Պապս էր այսպես ասում: ...


19-09-2020
Անկախությունը գերագույն արժեք է
30 տարի առաջ անկախությունը երազանք էր, այժմ՝ իրողություն
Հայաստանի ...


19-09-2020
Սեպտեմբերի 21՝ Անկախության օր
1. Հայոց պատմության մեծ ժամանակափուլերի շղթայի մեջ ինչո՞վ է ...


19-09-2020
«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»
«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել ...


19-09-2020
Մարդկային կյանքի իմաստը
Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ...


19-09-2020
Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ
Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան ...



19-09-2020
Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

19-09-2020
Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել
Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր ...

19-09-2020
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ...

19-09-2020
Արժանի ներդրում երկրի կայացման գործում
Հեռավոր 1991-ին մարզական ոլորտը, ինչպեսեւ ողջ երկիրը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO