Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Եկել է երազանքներն ազգովի իրականացնելու ժամանակը

Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ եւ պատասխանել նրանց մի շարք հարցերի, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Անկեղծ ասած, երբ նայում էի ձեզ, մտածում էի, թե խոսքը սկսելիս ի՞նչ բառերով դիմեմ ձեզ, ասեմ՝ սիրելի հայրենակիցներ, հարգելի ֆրանսահայեր, սակայն որոշեցի դիմել հետեւյալ կերպ. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետեւ կարծում եմ, հենց այսկերպ ձեզ դիմելու արդարացվածությունն է այն առանցքային քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում։
Դա է այն լրջագույն բովանդակային փոփոխությունը, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որովհետեւ անկախության տարիներից ի վեր բանավեճը միշտ եղել է, թե ինչպիսին են Հայաստանի եւ սփյուռքի հարաբերությունները, ովքեր են Հայաստանում ապրողները եւ ովքեր Հայաստանից դուրս ապրողները։ Այս բանավեճը երկար տարիներ տեղի է ունեցել, տարբեր տեսակետներ են հնչել, եւ ի վերջո այս երկար դեգերումներից հետո մենք հասել ենք մի կետի, որտեղ ՀՀ վարչապետն աշխարհի ցանկացած տեղում, դիմելով իր հայրենակիցներին, կարող է վստահորեն ասել. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետեւ քաղաքացիությունն անձնագիր չէ, նույնիսկ կեցություն չէ, նույնիսկ հաշվառման հասցե չէ եւ գտնվելու վայր։
Քաղաքացիությունը գիտակցություն է ու զգացողություն, եւ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ողջ հայությանը միավորեց միության եւ քաղաքացիական գիտակցության շուրջ, հասկացանք, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից՝ ապրում ենք Հայաստանում, թե՝ ոչ, անկախ նրանից՝ ծնվել ենք Հայաստանում, թե՝ ոչ, անկախ նրանից, երբեւէ կվերադառնանք Հայաստան, թե՝ ոչ, որովհետեւ Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն է, Հայաստանը բոլորիս ծննդավայրն է եւ բոլորիս բնակավայրն է, բոլորիս հայրենիքը, բոլորիս երազանքը, բոլորիս նպատակն է եւ բոլորիս հաղթանակը։ Սա մի հաղթանակ է, որ կերտել ենք միասին, որը պետք է փայփայենք եւ վայելենք միասին»,–նշել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ ներկաների հայացքները տեսնելիս՝ նկատում է, որ նրանք իսկապես վայելում են հաղթանակը։
Դրա մեծագույն իմաստը, ըստ վարչապետի, հետեւյալն է. «Կար ժողովուրդ, որը չէր հավատում իր ուժերին, ապագային, եւ այլեւս կա ժողովուրդ, որ հավատում է իր ուժերին, ապագային եւ այդ ժողովուրդն այլեւս անշրջելիորեն հաղթանակած է։ Կա երազելու եւ երազանքներն իրականացնելու ժամանակը։ Կարծում եմ, որ մենք ընդամենը մի քանի ամիս առաջ ապրեցինք երազելու ժամանակը եւ հիմա ապրում ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակ։ Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան, ուրեմն եկել է ժամանակը, որ մենք ուս ուսի տված, կողք կողքի կանգնած ազգովի միասին իրականացնենք այն երազանքները, որ երազել ենք հազարամյակներով։ Մեր երազելու հազարամյակներին գալիս է փոխարինելու երազանքներն իրականացնելու հազարամյակը, մենք այլեւս մի ժողովուրդ ենք, որը կանգնում է ոտքի, ուղղում մեջքը եւ քայլում դեպի երազանքների իրականացում։
Ի գործ՝ դեպի քաղաքացիությամբ եւ ինքնությամբ ամրացած Արցախի Հանրապետություն, դեպի Հայաստանի Հանրապետություն, որը բոլոր հայերի հայրենիքն է, այն հայության հայրենիքն է, որ ապրում է վերադառնալու երազանքով, եւ եկել է այդ երազանքն իրականացնելու ժամանակը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունում»։
Այնուհետեւ ներկաները վարչապետից հետաքրքրվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներից։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա հանդիպման ամենակարեւոր արձանագրումը եւ արդյունքը հետեւյալն է. կարող ենք համարել, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունն ավելի լուրջ եւ մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա։ Հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել է, ու կարող ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում»։
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ բացի երկկողմ հարաբերություններից՝ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են նաեւ միջազգային նշանակության տարբեր հարցեր։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կիսատ մնացած հարցերը Ֆրանսիայի գործընկերոջ հետ կքննարկի Երեւանում, երբ Էմանուել Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան։ «Վստահ եմ, որ նախագահ Մակրոնի հետ մեր շփումները եւ հարաբերությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնալու»,–ասել է վարչապետը։
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կկարողանա կազմակերպել այն այնպես, որ կազմակերպությունը գագաթնաժողովի արդյունքում ավելի ուժեղանա, ֆրանկոֆոն տարածքում մեր երկրի դերակատարությունն ավելի ընդգծվի։
Ֆրանսահայերը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններից եւ հարցրել՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվում է։ Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն իսկ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին դեռեւս պայմանավորվածություն եւ խոսք չկա։
«Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեր պատկերացումներով եւ նրանով՝ արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը։
Մտքեր փոխանակեցինք այս հարցի կապակցությամբ, եւ ես նրան ասացի, որ իմ կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որովհետեւ դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ։ Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին, այնքան էլ իրատեսական չէ, եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին։
Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է։ Այսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, որն աշխարհի բոլոր հայերին դիմում է այնպես, ինչպես այսօր ձեզ դիմեցի, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը։ Տվյալ դեպքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված համախմբված եւ դուխով հայ ժողովրդի կողմից»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է Հայաստան—սփյուռք հարաբերությունների ավելի ակտիվացմանը, տարբեր երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայրենադարձության հնարավորություններին։ Վերջինիս հետ կապված Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող յուրաքանչյուր ընտանիքում անընդհատ այդ թեման պետք է հնչի։ Կապ չունի՝ ներկաներից քանիսը երբ կվերադառնան, եթե վերադառնան՝ շատ լավ, եթե նրանց երեխաները վերադառնան՝ շատ լավ, եթե երեխաները չէ, թոռները վերադառնան՝ լավ, կարեւորը՝ ձեւակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է։
Եվ այդ վերադարձի գաղափարը պետք է լինի մեր ինքնության, երեխաների դաստիարակության մի մասը, մնացածն ինքն իրեն կստացվի։ Կարեւորը՝ որ դա լինի երազանք»։

***
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին եւ խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը եւ դրա լուծման հնարավոր ուղիները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սեւանի ջրային պաշարների եւ Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարեւորությունը։ Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա։
Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլի» եւ հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը։

18-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO