Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Դու անկախ ես»

ՀՀ անկախության օրվա գլխավոր տոնակատարությունը՝ Հանրապետության հրապարակում

Հայաստանի Հանրապետության անկախության 27—ամյակին նվիրված միջոցառումների կիզակետը լինելու է Երեւանի Հանրապետության հրապարակը։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ որոշել են անկախության տոնին նվիրված միջոցառումների իրազեկման ասուլիսը կազմակերպել հենց Հանրապետության հրապարակում։ «Ուզում եմ ասել, որ այս միջոցառումը իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող եւ աննախադեպ՝ իր սփռվածությամբ եւ ապակենտրոնացմամբ։ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն, լինելու են փակ ավտոմեքենաների համար։ Միջոցառումն անցկացվելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Սա շատ հստակ ուղերձ է։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է, եւ ուղերձը հստակ հղվում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»,–ընդգծեց Աղաջանյանը։
Նա շեշտեց, որ «Դու անկախ ես» կարգախոսն ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին։ «Դրանով իսկ մենք ուզում ենք ընդգծել այն պատասխանատվությունը, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի՝ գիտակցելով, որ ինքն անկախ է, դրանից բխող բոլոր հետեւանքներով»,–նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Ներկայացնելով միջոցառման մանրամասները՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ միջոցառումը լինելու է ներառական բոլոր իմաստներով։ «Այն բեմերը, որոնք գործելու են դեպի հրապարակ տանող փողոցներում, ներկայացնելու են գրեթե բոլոր ոճերի երաժշտություն եւ ներառելու են մշակութային գրեթե բոլոր շերտերը։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից։ Երեւի, կհիշեք, որ կար հստակ արտիստների մի խումբ, որոնք օգտվում էին ինչ—որ չափով մենաշնորհից՝ ելույթ ունենալու պետության կողմից կազմակերպված միջոցառումներին։ Այս անգամ մոտեցումը բոլորովին այլ է, եւ դուք կտեսնեք բոլորովին նոր, երիտասարդ, տաղանդավոր դեմքեր, ովքեր անմիջական ձեւաչափի մեջ ելույթ կունենան Հայաստանի քաղաքացիների համար»,–ասաց նա։
Սեպտեմբերի 21—ին նախատեսվում է նաեւ ընդունելություն՝ կազմակերպված վարչապետի կողմից։ «Երեւի տեղյակ եք՝ նախկինում այդ ընդունելությունները հիմնականում կազմակերպվում էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում։ Այդտեղ եւս ձեզ սպասվում է բավականին հաճելի անակնկալ»,–մանրամասնեց Էդուարդ Աղաջանյանը։
Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում անցկացվելու է «Սելֆի ժամ» միջոցառումը։ Սեպտեմբերի 21—ին, ժամը 14։00—ին Հանրապետության հրապարակում քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել ճանաչված գործիչների հետ։
«Սեպտեմբերի 21—ի միջոցառումների ծրագիրը բավականին հագեցած է լինելու եւ ապակենտրոնացված։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում լինելու են համերգներ, բեմականացումներ։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներում հնչելու է տարբեր ոճի երաժշտություն՝ ռոք, փոփ, ջազ եւ այլն»,–նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Միջոցառումներին մասնակցելու են խմբեր մարզերից, լինելու են հյուրեր Արցախից։
Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի երթեւեկության բնականոն ընթացքը երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, մի շարք փողոցներում ժամանակավորապես դադարեցվելու է, ինչպես նաեւ առանձին վայրերում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը։
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը նշեց, որ Հանրապետության եւ Շահումյանի հրապարակներում ժամը 24։00—ից սկսած արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը, արգելվելու է նաեւ այն վայրերում, որտեղ բեմեր են տեղադրվելու. «Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցներում սեպտեմբերի 21–ին, ժամը 10։00—ից ընդհանրապես արգելվելու է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։ Ամիրյան փողոցը փակ է լինելու Մաշտոցի պողոտայից սկսած, Աբովյան փողոցը փակ է լինելու Սայաթ–Նովա փողոցից սկսած, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից սկսած, Տիգրան Մեծի պողոտան՝ Խանջյանի խաչմերուկից սկսած։ Ընդհանրապես փակ են լինելու Վազգեն Սարգսյան փողոցը, ինչպես նաեւ Զաքյան փողոցը՝ Գրիգոր Լուսավորիչ Զաքյան խաչմերուկից սկսած»։
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը ամբողջ հանրապետությունն ունենալու է տոնական խորհրդին համապատասխան ձեւավորում։ Կազմակերպիչները, կառավարությունն արել են ամեն ինչ, որպեսզի այդ օրը վերածվի իրական տոնի ողջ Հայաստանի տարածքում։ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրեց սեպտեմբերի 21—ին Երեւանի Հանրապետության հրապարակում եւ մայրաքաղաքի այլ հատվածներում սպասվող միջոցառումներն՝ ըստ ժամերի։
«Միջոցառումների մեկնարկը տրվելու է Երեւանի Հանրապետության հրապարակից ժամը 12։00—ին։ Միջոցառումների մեկնարկը տրվելու է կավճանկարչությամբ, որին կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ։ Ժամը 13։00—ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարչության ցուցահանդեսը։ Ժամը 13։00—ից սկսում են աշխատել նաեւ Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը, որոնք աշխատելու են մինչեւ 23։00—ն։ Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ամբողջ երկայնքով»,–ասաց նա։
Մայրաքաղաքում լինելու է փողային նվագախմբերի երթ, որը մեկնարկելու է ժամը 13։00—ից Ազատության հրապարակից։ Փողային նվագախմբերի հավաքը լինելու է Հանրապետության հրապարակում։ «Նվագախմբերի շքերթը իր ավարտը ունենալու է միասնական կատարումներով»,– նշեց Ռուբեն Հովհաննիսյանը։
Հանրապետության հրապարակում տեղադրված է լինելու տոնական ավան, որտեղ լինելու է ցուցահանդես—վաճառք, հայկական ուտեստների, գինիների եւ գարեջրի տեսականիների համտես։ «Հանրապետության հրապարակում եւ ամբողջ մայրաքաղաքում տոնական միջոցառումները կամփոփվեն մեծ տոնական հրավառությամբ, որը կլինի ժամը 23։00—ին»,–ասաց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը։
Ի դեպ, ՀՀ երեք նախագահները՝ Լեւոն Տեր—Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հրավիրվելու են մասնակցելու անկախության տոնակատարությանը, հայտնեց Էդուարդ Աղաջանյանը։

19-09-2018





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO