Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԵՐԵՎԱՆ


Մեր երազանքի կանաչ Երեւանը

Ի՞նչ են առաջարկում երեւանցիներին կանաչապատ մայրաքաղաք ունենալու համար

Այն, որ կանաչ տարածքները մայրաքաղաքի թոքերն են, եւ հրատապ անհրաժեշտություն է դրանց ընդգրկումն ավելացնելը, ընդունում են բոլորը։ Իսկ այդ ուղղությամբ ի՞նչ առաջարկություններ ունեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում նախատեսվում է ազատ տարածքներ ունեցող վարչական շրջաններում ստեղծել քաղաքային նշանակության զբոսայգիներ եւ անտառային պուրակներ։ Երեւանում գոյություն ունեցող 90 պուրակներում, այգիներում եւ հանգստի գոտիներում իրականացնել կանաչապատման, բարելավման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերակազմակերպման աշխատանքներ։ Երեւանի արվարձաններում նախատեսվում է ստեղծել կանաչ տնկարկներով պաշտպանիչ շերտ (բուֆերային գոտի), որը կնպաստի ընդհանուր էկոլոգիական վիճակի բարելավմանը։
Կուսակցությունը լրջագույն խնդիր է համարում Հրազդանի կիրճի ներկայիս աղետալի վիճակը։ Անհրաժեշտ են համարում նոր օրենքով կիրճը վերադարձնել հանրությանը, իսկ ապօրինի թույլտվություններ տրամադրած քաղաքապետերից եւ մնացյալ պաշտոնյաներից պահանջել ֆինանսական փոխհատուցումներ։
«Երեւանի հանրություն» դաշինքը քաղաքաշինության ոլորտում առաջարկում է հետեւյալ լուծումները։ Հիմնադրել նոր այգիներ եւ հանգստի գոտիներ, նոր մանկական եւ սպորտային խաղահրապարակներ, իրականացնել զբոսայգիների եւ կանաչ տարածքների վերականգնում։ Անթույլատրելի են համարում կանաչապատ տարածքների օգտագործումը կառուցապատման համար։ Բացի այդ, շինարարական աշխատանքները կիրականացվեն արդի տեխնոլոգիաներով։ Նոր տեխնոլոգիաների օգտագործումը կբարձրացնի շինության անվտանգությունը, կնվազեցնի էներգիայի օգտագործման ծախսերը, իսկ սմարթ համակարգերը կհեշտացնեն նաեւ կառավարումը։
«Երեւանցիներ» դաշինքը չի տարանջատում Երեւանի հիմնական խնդիրները, քանի որ քաղաքապետը, իշխանության ներկայացուցիչը կառավարման գործընթացը ստանձնելուց հետո անդրադառնում է բոլոր խնդիրներին, որոնք ունեն լուծման կարիք։ Այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել, թե «Երեւանցիներ» դաշինքը ինչ ծրագրեր ունի քաղաքի կանաչապատման գործընթացի վերաբերյալ։ Նոր համակարգեր ստեղծելու միջոցով ակնկալվում է էկոլոգիապես մաքուր քաղաք։ Մայրաքաղաքի կանաչապատման հարցում, ինչպես նաեւ Երեւանի բնակիչներին հուզող մի շարք այլ հարցերի պարագայում, նախատեսվում է օգտագործել նորամուծություններ։ Ակնկալվում է, որ այդ դեպքում աշխատանքները կլինեն ավելի արդյունավետ։ Կներդրվի այգիների ոռոգման կաթիլային համակարգ։ Նոր վերելակները կլինեն ազդանշանային, նոր տանիքները՝ արեգակից էներգիա կստանան։ Երեւանը կդառնա ավելի էներգաարտադրող քաղաք։ «Երեւանցիներ» դաշինքը ծրագրում է իրականացնել աշխատանքներ կանաչապատ, արեւի ջերմությունը օգտագործող, էկոլոգիապես մաքուր քաղաք ունենալու համար։
«Երկիր ծիրանի» կուսակցությունը պատրաստվում է քաղաքի բարեկարգման եւ այգիների շինարարության աշխատանքներն իրականացնել թամանյանական սկզբունքներով։ Կիրականացվի Երեւանի բուսաբանական այգու վերականգնման եւ արդյունավետ շահագործման ծրագիրը, Երեւանյան լճի մաքրումը եւ հարակից այգու վերականգնումը։ Հին ջրավազանները կվերականգնվեն, եւ կկառուցվեն նորերը։
Կհիմնվեն կենդանիների համար առանձնացված զբոսանքի վայրեր։
«Ժառանգություն» կուսակցությունն առաջնորդվում է նաեւ «Կանաչ Երեւան՝ քարակերտ անապատի փոխարեն» սկզբունքով։ «Ժառանգությունը» միակն է քաղաքական ուժերից, որ կանաչապատման խնդրին նախընտրական ծրագրում անդրադարձել է ամենայն մանրամասնությամբ։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել համաձայն գլխավոր հատակագծի գոտեվորման, ինչպես նաեւ Ալեքսանդր Թամանյանի «Քաղաք—այգի» հայեցակարգ—տեսլականի։ Այս ոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթություններն են՝ մայրաքաղաքի կանաչ տարածքի ընդլայնումը մինչեւ յուրաքանչյուր շնչի հաշվով 20 քառ. մետր՝ ներկայիս 6 քառ. մետրի փոխարեն։ Կենտրոնում եւ յուրաքանչյուր վարչական շրջանում 8—10 նոր այգիների՝ հանրային հարմարավետ տարածքների հիմնումը։ Կիրականացվի նաեւ ծառապատման համար դեկորատիվ, էկոլոգիապես մաքուր ծառերի՝ կաղնու, հաճարենու, լորենու, շագանակենու, կաղամախու, ակացիայի, թխկենու օգտագործումը։ Կբացառվի Երեւանի շրջագծում գտնվող եւ համայնքին պատկանող կանաչ գոտիների օտարումը, դրանք սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրելու համար աճուրդները կարգելվեն։ Երեւանի 2019թ. բյուջեում կանաչ տարածքների պահպանությանը եւ ավելացմանը հատկացվող գումարը կկրկնապատկվի։
Կվերանայվի նաեւ նախկինում՝ 1990—2000—ականներին, գլխավոր հատակագծի խախտումներով կամ ապօրինաբար օտարված մեծաքանակ կանաչ տարածքները հանրությանը վերադարձնելու հնարավորությունը։ Կմշակվեն վերականգնողական եւ պահպանության հատուկ ծրագրեր Նորքի անտառից մնացած հատվածի, «Հաղթանակ» զբոսայգու անտառից մնացած հատվածի, Ավանի հին եւ նոր թաղամասերի միջեւ գտնվող անտառածածկ գոտու, Դալմայի այգիների եւ մյուս կանաչապատ տարածքների պահպանման համար։ Կիրականացվի «Երեւանյան անտառ» ծրագիր, որով մայրաքաղաքի հարավային եւ հյուսիսային հատվածներում կհիմնվեն անտառներ՝ հետագա կառուցապատման արգելքով։
Ուշադրության կենտրոնում է նաեւ Բուսաբանական այգում տիրող վիճակի արմատական վերափոխումը։ Այն պետք է դառնա մաքուր, ծառաշատ, ջրային մակերեսներ ունեցող իմացաբանական այգի, որը երեւանցիների համար կդառնա ոչ միայն հանգստի սիրելի վայր, այլ նաեւ բնական գիտելիքների ձեռքբերման կարեւոր ինստիտուտ։
«Ժողովրդական ուղի» կուսակցությունը Երեւանի ապաանապատացման եւ կանաչապատման հիմնախնդիրների լուծման համար կհիմնի առնվազն 15 նոր այգի՝ մեկ շնչի հաշվով կանաչ տարածքը 7 քմ—ից կհասցվի 18 քմ—ի։ Երեւան քաղաքի հաջորդ տարվա բյուջեում կկրկնապատկվեն, իսկ հաջորդող յուրաքանչյուր տարվա համար 20—ական տոկոսով կավելացվեն կանաչ տարածքներին հատկացվող գումարները։ Կբացառվի այգիներում եւ պուրակներում կանաչ տարածքների բետոնապատումը։ Կհիմնվի քաղաքի կանաչ գոտիների միասնական արդյունավետ ոռոգման կաթիլային համակարգ։ Որպես հիմնական կանաչապատում կիրականացվի ծառատունկ, ոռոգում՝ ծաղիկների աճեցումը կդառնա երկրորդական։
Հատկանշական է, որ կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն՝ նախատեսվում է ծառ առ ծառ, թուփ առ թուփ բոլոր այգիների ու պուրակների գույքագրում եւ անձնագրավորում։
«Իմ քայլը» դաշինքը քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը նախատեսում է որոշել տեղական հանրաքվեներով։
Դաշինքը առաջարկում է կահավորել բակային տարածքները խաղահրապարակներով եւ մարզասարքերով։ Ստեղծել պայմաններ ակտիվ ժամանցի համար։ Տնկել 500.000 ծառ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ստեղծելով ոռոգման համակարգ՝ կանաչապատել Նորքի անտառները եւ Սարալանջի փողոցին հարակից տարածքները։ Ծանր մետաղներով աղտոտված տարածքներում տնկել դրանք չեզոքացնելու հատկություն ունեցող բուսատեսակներ։ Բարեկարգել եւ ընդլայնել հանրային կանաչ տարածքները։ Վերագործարկել բոլոր չգործող շատրվաններն ու նախաձեռնել նորերի կառուցումը։ Թափառող շների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդը։ Վարչական բոլոր տարածքներում հատկացնել վայրեր՝ շների զբոսանքի համար։ Մաքրել հանրային նշանակության տարածքները, այդ թվում՝ Հրազդանի կիրճը, Երեւանյան լիճը եւ դրա շրջակայքը։
«Լույս» դաշինքը կանաչապատ մայրաքաղաք եւ «առողջ Երեւան» ունենալու համար ծրագրում է մշակել քաղաքի միկրոկլիմայի բարելավման համար համալիր կանաչապատման ծրագիր։ Պողոտաների մայթեզրերը ծառապատվելու են այնպիսի տնկիներով, որոնք կկլանեն աղմուկը, մեքենաների գազային արտանետումները եւ կմեղմեն ամառային տապը։ Էապես ավելացնելու են մայրաքաղաքի կանաչապատ տարածքները։
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրում առաջնորդվում են «Հանուն կանաչ եւ գեղեցիկ Երեւանի» կարգախոսով։ Նախատեսվում է պահպանել եւ ավելացնել այգիները, կանաչ գոտիները, ջրավազանները, շատրվանները, որպես բնապահպանական գոտի սահմանել Հրազդանի կիրճը, Հաղթանակի այգին եւ նրան հարող տարածքը։ Երեւանյան լիճը եւ նրան հարող տարածքը կվերածվեն համաքաղաքային նշանակության հանրային հանգստի, կանաչ գոտիների։
Կկրկնապատկվեն նաեւ կանաչ տարածքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծառատեսակների ընտրությանը։
«Հայք—հայկազուններ» կուսակցությունը քաղաքային կյանքի կարգավորման համար առաջարկում է արգելել Երեւանում ծառահատումները, այդ թվում, այսպես կոչված, սխալ էտումը՝ աստիճանաբար փոխարինելով ծառերը ավելի կենսունակ տեսակներով։ Կրճատել սալահատակ տարածքները՝ փոխարինելով բնական քարաձույլ սալիկներով։ Արգելել Երեւանի կենտրոնական մասերում այն շինարարական նյութերի վաճառքը, որոնք աղտոտում են օդը (ցեմենտ, գաջ, գիպս, փոշի, սոսինձ եւ այլն)։
«Ռեֆորմիստների» կուսակցությունը եւս աշխատանքների առանցքն է համարում քաղաքի կանաչապատումը։ Նախատեսվում է կանաչ տարածքների, ջրային մակերեսների ավելացում։ «Ռեֆորմիստները» ներկայացնում են նաեւ Երեւանի տանիքների փուլային փոփոխության ծրագիր։ Ընտրվելու դեպքում կսահմանեն, որ կառուցապատողները միայն կանաչ թիթեղներ օգտագործեն Երեւանի շենքերի տանիքների համար։ Ակնկալվում է, որ 10—15 տարի հետո վերեւից նայելիս կերեւա, որ Երեւանը ստացել է կանաչ տեսք։
«Օրինաց երկիր» կուսակցությունում քաղաքի կանաչապատման համար կարեւորում են ջրային ռեսուրսների խնայողական օգտագործման մեխանիզմների մշակումը, ներդնումը, կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկությունների ստեղծումը՝ բնապահպանական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Կխստացվի կանաչ տարածքների, անտառածածկույթով հարուստ վայրերի անխնա օգտագործման համար պատասխանատվությունը։
Կդադարեցվեն կանաչ տարածքներում կառուցապատման աշխատանքները, կբացառվի քաղաքի գլխավոր հատակագծից դուրս կետային շինարարությունը։ Կմշակվի եւ կընդունվի Երեւանի բնապահպանական հայեցակարգը։ Կվերականգնվի ոռոգման ցանցը՝ ժամանակակից ջրագծերի կառուցմամբ։
Միլենա ՄԿՐՏՉՅԱՆ

19-09-2018





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO