Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԼՂՀ


Քարին տակի քարանձավում ավարտվել են հերթական պեղումները

Հայկական գենի ամենահին հասցեատերը

Քարին տակի քարանձավում հերթական պեղումներն է ավարտել հնագետների միջազգային արշավախումբը՝ ճանաչված գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Եպիսկոպոսյանի ղեկավարությամբ։
Ուսումնասիրությունների արդյունքները քննարկվում, համակարգվում են, հայտնաբերված նյութերը՝ տեսակավորվում, պատրաստվում միջազգային հարթակնեում հետազոտման։ Թե լաբորատոր ուսումնասիրություններում հնագետներն ու կենսաբաններն ինչպիսի նոր եզրակացությունների կհանգեն, դեռ վաղ է որեւէ ենթադրություն անել։ Սակայն, որ քարանձավը մեծ հետաքրքրություն է առաջ բերել օտարերկրյա գիտնականների շրջանում, միջազգային արշավախումբը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը, եւ մտադիր է հետեւողականորեն շարունակել աշխատանքները Քարին տակի հնավայրում, դա որեւէ կասկած չի կարող հարուցել։
Հնագետների խումբն առաջին անգամ քարանձավի տարածքում հայտնվել է 2011 թվականին։ Ու մինչեւ ուսումնասիրությունները կսկսվեին միջավայրում, եւ «մուտքի արտոնագիր ձեռք կբերվեր», նախապատրաստական աշխատանքները որոշակի ժամանակ էին պահանջում։ Ամենամյա պեղումների մեկնարկը տրվեց 2015թ. հուլիսին։ Եվ առաջին արդյունքները գերազանցեցին հնագետների ակնկալիքները։ Հենց առաջին տարում էլ կատարվեց հնավայրի ամենանշանակալի գյուտը։ Հնագիտական նյութերի լաբորատոր հետազոտություններից ու ամենատարբեր ուսումնասիրություններից, որոնք իրականացվեցին միջազգային գիտական հարթակներում, հայտնի դարձավ, որ մեծարժեք հայտնագործություն է կատարվել. գտնվել է մարդու 8 հազար տարեկան ատամ, որից վերցված ԴՆԹ—ն նույնականացվել է ժամանակակից ԴՆԹ—ի հետ։ Իսկ դա նշանակում է, որ Քարին տակը հայկական գենի ամենահին հասցեատերն է…
«Նման եզրահանգման էին եկել ոչ միայն Հայաստանի, այլեւ եվրոպական մի շարք երկրների գիտական կենտրոններում, ուր արդյունավետ զբաղվում են պեղված նյութերի հետազոտմամբ, մասնավորապես՝ ԴՆԹ—ի որոշմամբ։ Այսօր միջազգային գիտական հանրությունը լայնորեն հետաքրքրված է Քարին տակի քարանձավի գտածոներով եւ մտադիր է շարունակել համագործակցությունը մեր արշավախմբի հետ, հասնել նոր հայտնագործությունների ու եզրահանգումների,–ասում է Լեւոն Եպիսկոպոսյանը։–Հատկանշական է այն իրողությունը, որ հնագետները միջավայրում ոչ միայն անկենդան բեկորներ են գտնում, այլեւ ուսումնասիրության համար շատ պահանջված, պիտանի կենսաբանական նյութ, ինչը, հետազոտությունների արդյունքում հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել տասնյակ հազարամյակներ նույն տարածքում գոյություն ունեցող կենսաբազմազանության մասին»։
Արշավախմբի ղեկավարի խոսքով. «Քարին տակի քարանձավն իր առանձնահատկություններով խիստ տարբերվում է Հայաստանի եւ Արցախի տարածքներում ուսումնասիրված քարանձավներից եւ գալիս է լրացնելու ժամանակագրական բավական ընդգրկուն, դեռ գրեթե բաց մնացած հատված»։ Լ. Եպիսկոպոսյանը դա ընդգծում է առաջին հերթին՝ ժամանակագրության տեսանկյունից։ Այդ յուրահատկությունների շարքում նա կարեւորում է նաեւ քարանձավում՝ կլիմայական պայմանների առկայությունը։ «Հատկանշական է, որ հնավայրի ներսում ամռան շոգին ջերմաստիճանը 11—12 աստիճանի է հասնում, իսկ ձմռան շրջանում՝ տատանվում է 7—8 աստիճանի միջակայքում։ Իսկ դա նշանակում է, որ քարանձավում թե ջերմային ռեժիմն է կայուն եւ թե խոնավությունը։ Ասել է թե՝ նման պայմաններում է, որ ոսկրանյութում լիարժեք պահպանվում է ԴՆԹ—ն։ Ու պիտի արձանագրել, որ այս հանգամանքը նույնպես դրականորեն է անդրադառնում պեղումների որակի եւ ընթացքի վրա»,–կարծում է միջազգային արշավախմբի ղեկավարը։
Գիտնականների հավաստմամբ՝ քարանձավում մշակութային շերտը մոտ չորսուկես մետր խորություն ունի, «որն ավելի քան 100 հազար տարվա պատմություն է հիշեցնում»… Արշավախմբին հաջողվել է պեղել հնության ընդամենը մի փոքր հատվածը, որը շուրջ մեկուկես մետրի է հասնում։ Ըստ հնագետների՝ տեղանքում ոչ թե մեկ ուղղություն է հետազոտվում, այլ ամբողջ էկոհամակարգը՝ կենդանական բուսական աշխարհը, որպեսզի հնարավոր լինի պարզել», թե հազարավոր տարիներ առաջ ինչպիսի միջավայր է իրենից ներկայացրել տարածաշրջանը, ու ներկայումս որքանով է այն փոխվել։ Նրանք հույս ունեն, որ տարեցտարի ավելի կընդլայնվեն քարանձավի արշավախմբի շարքերը, պեղումների ընթացքին կհետեւեն ու փորձ ձեռք կբերեն նաեւ Արցախի պետական համալսարանի ապագա հնագետներն ու կենսաբանները, «ինչը լավ հարթակ կհանդիսանա արհեստավարժ մասնագետ դառնալու համար»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

19-09-2018





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO