Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2020
ԱՇԽԱՐՀ


Ինչ հետեւանքների կհանգեցնի ռուսական ինքնաթիռի կործանումը

Սեպտեմբերի 17—ին Սոչիում Պուտին—Էրդողան հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել Իդլիբում 15—20 կմ բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ։ Ըստ պայմանավորվածության՝ մինչեւ հոկտեմբերի 10—ը նշյալ գոտուց դուրս են բերվելու բոլոր ծայրահեղական խմբերի, այդ թվում «Ալ Նոսրայի» ուժերը եւ ծանր տեխնիկան։ Համաձայնությունը ողջունել են ե՛ւ Սիրիան, ե՛ւ Իրանը, ինչը թերեւս լուրջ ձեռքբերում է, մասնավորապես Թուրքիայի համար։ Թվում էր, թե եւս մի քայլ է կատարվել Սիրիայում արյունահեղություններին վերջ դնելու ուղղությամբ, բայց այդ առիթով լավատեսությունը երկար չտեւեց։
Նույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական Իլ—20 տիպի ռազմական օդանավը ռուսական ռազմաբազա վերադառնալիս Միջերկրական ծովի երկնքում, Լաթակիայից 35 կմ հեռավորությամբ, անհետացել է ռադարի տեսադաշտից։ Այնուհետեւ պարզվել է, որ այն կործանվել է եւ օդանավի ամբողջ անձնակազմը՝ 15 մարդ, զոհվել է։ Սիրիական «Սանա» գործակալությունը հայտարարել է, որ այդ ժամանակահատվածում, երբ ռուսական ինքնաթիռը անհետացել է ռադարից, Սիրիայի բանակի հակաօդային կայանքը ոչնչացրել է թշնամու մի քանի հրթիռներ, որոնք ծովից արձակվել էին դեպի Լաթակիա քաղաք։
Ավելի ուշ Մոսկվան հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի կործանման հարցում մեղավորը Իսրայելն է, ուստի Ռուսաստանն իրեն պատասխան քայլի իրավունք է վերապահում։ Մոսկվան նշել է, որ այդ ինքնաթիռը հայտնվել էր իսրայելական 4 F—16 կործանիչների շրջափակման մեջ։ Ռուս—իսրայելական փոխհարաբերությունները թերեւս կարելի է բնութագրել սերտ բարեկամական, ուստի ինչպես նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ գործում է հեռախոսային հատուկ գիծ, որով կողմերը միշտ միմյանց տեղյակ են պահել Սիրիայում իրենց ռազմական գործողությունների մասին։ Սակայն սեպտեմբերի 17—ի գործողությունների մասին ռուսական կողմը չի իրազեկվել։ Այն դեպքում, երբ բազմիցս պատահել է, որ Ռուսաստանի պահանջով Իսրայելը հրաժարվել է օդային ռազմական գործողություններից, որոնք կսպառնային ռուս զինվորականների անվտանգությանը։ Շոյգուն շեշտել է նաեւ, որ Իսրայելի այդ քայլը հակասում է երկու երկրների միջեւ համագործակցության ոգուն, եւ որ Ռուսաստանն իրեն պատասխան քայլի իրավունք է վերապահում։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խորը ցավ հայտնելով պատահածի առնչությամբ, նշել է, որ դեպքի վերաբերյալ տեղեկություններն ուսումնասիրվում են, բնավ չանդրադառնալով Իսրայելին որպես մեղադրվող կողմի։ Ավելին, ամերիկյան որոշ ԶԼՄ—ներ շեշտում են, որ դժվարությամբ, բայց եւ այնպես ռուսական կողմն ընդունել է, որ ինքնաթիռը կործանվել է Սիրիայի բանակի գործողության հետեւանքով։ Այս առնչությամբ հատկանշական է, որ ռուսական կողմը միաժամանակ նաեւ նշում է, թե Իսրայելը «դիտավորյալ է վտանգավոր դրության մեջ գցել» ինքնաթիռը։ Բացառված չէ, որ հենց սրա համար է մեղադրվում Իսրայելը։ Ըստ միջազգային ԶԼՄ—ների՝ Իսրայելի կործանիչների թիրախը Լաթակիայում «Տեխնիկական արդյունաբերության կենտրոնն» է եղել։
«Իսրայելն ափսոսանք է հայտնում ռուսական ինքնաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ, որը խոցվել է ՀՕՊ—ի սիրիական համակարգերի կրակով»,—ասված է իսրայելական բանակի հաղորդագրության մեջ։ «Իսրայելն ամբողջությամբ միջադեպի պատասխանատվությունը դնում է Բաշար Ասադի ռեժիմի վրա, որի բանակը խոցել է ռուսական ինքնաթիռը։ Իսրայելը նաեւ Իրանին եւ «Հըզբոլլահին» է մեղսակից համարում պատահական միջադեպին»,—նշել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները պատրաստ են Ռուսաստանի հետ համագործակցել Միջերկրական ծովի վրա ռուսական Իլ—20—ի խոցման միջադեպի քննության շուրջ եւ պատրաստ են Մոսկվային տրամադրել իրենց ունեցած տեղեկատվությունը։
Թել Ավիվը մշտապես հայտարարել է, թե Սիրիայում իր հարձակումների թիրախն իրանական զինվորականներն են։ Ավելին, Իսրայելը վերջերս հայտարարել է, թե ընթացիկ տարում 200 անգամ հարձակում է իրականացրել իրանական եւ նրա կողմնակից ուժերի դեմ։ Այսուհանդերձ, սովորաբար Իսրայելը հարձակումներից անմիջապես հետո երբեք այդ մասին չի հայտարարել։ Առայժմ դեռ հայտնի չէ, թե նշյալ օբյեկտում սիրիական կամ իրանամետ ուժեր եղել են, թե ոչ։
Թեեւ Ռուսաստանը եւ Իրանը Սիրիայում սերտորեն համագործակցում են, այսուհանդերձ իրանական զինվորականների ու օբյեկտների դեմ Իսրայելի հարձակումների նկատմամբ Ռուսաստանը լուրջ հակազդեցություն չի ցուցաբերել, ինչն արժանացել է իրանցի օրենսդիրների, եւ ոչ միայն, լուրջ քննադատություններին ու դժգոհություններին։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

19-09-2018





22-09-2020
Պետությունը կանգնած է զինվորի թիկունքն ամրացնող բնակավայրերի բնակիչների կողքին
Ավելացվում են հրետակոծության ընթացքում սահմանամերձ բնակավայրերին հասցվող վնասների փոխհատուցման ...


22-09-2020
Բոլորս պետք է լինենք անկախության զինվորներ
Պարգեւատրվածները՝ անկախության խորհրդի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ...


22-09-2020
Հունական «Դեմոկրատիան» խոցել է Էրդողանին
Առաջատար օրաթերթի գլխագիրը երկկողմ հարաբերությունների խորացող ճգնաժամի արտացոլումն է


19-09-2020
Սեպտեմբերի 21՝ Անկախության օր
1. Հայոց պատմության մեծ ժամանակափուլերի շղթայի մեջ ինչո՞վ է ...


19-09-2020
«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»
«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել ...


19-09-2020
Մարդկային կյանքի իմաստը
Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ...


19-09-2020
Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ
Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան ...



19-09-2020
Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

19-09-2020
Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել
Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր ...

19-09-2020
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ...

19-09-2020
Արժանի ներդրում երկրի կայացման գործում
Հեռավոր 1991-ին մարզական ոլորտը, ինչպեսեւ ողջ երկիրը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO