Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Եվրասիական շաբաթ» համաժողովը Երեւանում

Նախատեսվում է ԵԱՏՄ—ից մոտ 2500 եւ երրորդ երկրներից շուրջ 250 ընկերության մասնակցություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ, հոկտեմբերի 22—24—ը Հայաստանում կանցկացվի «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթը» ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումն է։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին «Բիզնես Արմենիայիի» հանրային կապերի բաժնից, այն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջեւ արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առեւտրային հարաբերությունների խթանմանը։
Այս տարի գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ—ից մոտ 2500 եւ երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։ «Եվրասիական շաբաթի» շրջանակում տեղի կունենա նաեւ ցուցահանդես, որի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Յուրաքանչյուր երկրից միջազգային էքսպոյին կմասնակցի 30 ընկերություն՝ սննդարդյունաբերության, դեղագործության, թեթեւ արդյունաբերության, շինանյութերի արտադրության, ՏՏ եւ ճշգրիտ ճարտարագիտության, ոսկեգործության ոլորտներից։
«ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսավարողների համար «Եվրասիական շաբաթը» լավ հնարավորություն է նոր գործնական կապեր հաստատելու, արտահանման եւ ներդրումների գործարքներ կնքելու համար»,–նշել է «Բիզնես Արմենիայի» գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։
«Համաժողովի շրջանակում կբացվի ցուցահանդես, որին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Ընկերություններին ներգրավելու համար արդեն տրվել են հայտարարություններ։ Յուրաքանչյուր երկրից պետք է մասնակցի 30 ընկերություն։ Հիմնական ուղղություններն են սննդի վերամշակման արդյունաբերությունը, գյուղմթերքի վերամշակումը, հատկապես օրգանիկ գյուղմթերքները, բժշկական արտադրանքը, ճշգրիտ ճարտարագիտությունը, ՏՏ—ն, ոսկերչությունը, թեթեւ արդյունաբերությունը, շինանյութերի արդյունաբերությունը՝ սմարթ շինանյութեր։ Ընկերությունները կընտրվեն ըստ որոշակի չափանիշների՝ ԵԱՏՄ մասնագետների հետ։ Հիմնականում շեշտադրումը կարվի ինովացիոն եւ արտահանման պոտենցիալ ունեցող ընկերությունների վրա»,–ներկայացրեց Հայկ Միրզոյանը։
«Տեղի են ունենալու նաեւ B2B հանդիպումներ, որի համար անհրաժեշտ է պաշտոնական կայքում գրանցվել, ընտրել ընկերություններին եւ նշանակել հանդիպումներ»,–նշել է «Բիզնես Արմենիայի» արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։
Ցուցահանդեսի հայտերի ընդունման վերջնաժամկետը վաղն է։ Հայաստանյան ընկերությունների հայտերի հավաքագրումը կատարում է «Բիզնես Արմենիան», մասնակցությունը հաստատում է ԵԱՏՀ—ի ստեղծած կազմկոմիտեն։

19-09-2018





08-07-2020
Ինչպես վերականգնել դեգրադացված կերհանդակները
Երբ ինքնավերականգնում այլեւս հնարավոր չէ

Համավարակի այս պայմաններում ...


08-07-2020
Ձեւավորվում է հակաթուրքական ճակատ
Հայաստանն այստեղ կարող է անելիք ունենալ

ԵՄ արտաքին ...


08-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 535 նոր դեպք․ապաքինվել է ևս 520, մահացել 18 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


08-07-2020
Ժառանգություն
Ծնողները Աստծուց երկու կարեւոր առաքելություն ունեն.
Առաջին. պատրաստել բարի եւ ...


08-07-2020
Պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվակ
Սպիտակ տան մամուլի խոսնակն անդրադարձել է վանդալիզմի զոհ ...


08-07-2020
«Աղջնակի» միջոցով՝ դեպի ուրույն բյուրեղացում
Էմմա Գրիգորյանը, իբրեւ բնանկարիչ, սարյանական բնանկարչության շառավիղներեն է



08-07-2020
Համացանցային հանցագործությունները պետք է ավելի խիստ պատժվեն, քան հիմա
Զգալիորեն աճել է օնլայն գնումների թիվը, ինչը առաջ ...



08-07-2020
Հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին
Հակի ցանքատարածքներում հիմնականում ...

08-07-2020
Մի պատմություն ռուս մենակյացների եւ հայկական քաղաքի մասին
«Գիտե՞ք, թե եվրոպական ժողովուրդների մեջ ...

08-07-2020
Ամարասի հովտում անջրդի պայմաններում առատ բերք է աճեցվել
1 կգ կտավատը կմթերվի 200 դրամով


08-07-2020
Մերոնց երկրորդ հաղթանակը
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO