Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.09.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Երբ հարստության կողքին խնդիրներ են դիզվում

Ի՞նչ ենք ի վերջո անելու հանքարդյունաբերության ոլորտի հետ

Նախորդ տարվա ամռան վերջին հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգ ունեցանք։ Անհրաժեշտ մրջոցառումների ցանկը չորսամսյա ժամկետում պետք է ներկայացվեր կառավարության աշխատակազմ ու հաստատվեր։ Գործընթացը ձգձգվեց, եւ միջոցառումների ցանկը հաստատվեց միայն այս տարվա ամռան վերջին, թեեւ բազմիցս ասվում էր, որ այդ հայեցակարգը շատ կարեւոր փաստաթուղթ է ոլորտի հետագա կայուն զարգացումն ապահովելու տեսանկյունից։
Ինչեւէ, մինչ միջոցառումներից խոսելը նախ հասկանանք, թե ինչ ասել է հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացում եւ անհարժեշտ է դա արդյոք։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ասում է (հանքարդյունաբերությունը վաղուց է այս նախարարության հաշվեկշռում), որ «առաջիկա տարիների ընթացքում հանքարդյունաբերության ոլորտում միջազգային շուկայում ակնկալվող վերելքի փուլին ակտիվորեն մասնակցելու համար անհրաժեշտ է այսօրվանից պատրաստվել դրան»։ Այլ կերպ՝ պետք է ունենալ ոլորտի լավ քաղաքականություն, ռազմավարություն, պետք է հետեւել միջազգային լավագույն փորձին։ Իսկ դրա համար կպահանջվի, ոչ ավել ոչ պակաս, առնվազն 10 տարի։ Կամ, որ ավելի ստույգ է, բարեփոխումները ծրագրելու համար անհրաժեշտ կլինի եւս 1—1.5 տարի, եւս 5—10 տարի՝ ռազմավարությամբ ամրագրված գործողությունների համար։
Եթե ինչ—որ փաստաթուղթ մշակելու համար 1.5 տարի է պետք, ուրեմն՝ ֆինանսավորումն էլ պետք է տեղը տեղին լինի։ Այս պարագայու՞մ ինչքան է պետք։ Պարզվում է՝ նախնական պայմանավորվածություն կա Համաշխարհային բանկի հետ, որը պատրաստ է ներդնել շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար։
Գանք այն կետին, թե ինչ ասել է հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացում։ Միջազգային փորձը վկայում է, որ կայուն է համարվում, եթե երեք բաղադրիչներ՝ բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական, համահունչ են տեղաշարժվում։ Բնապահպանական կառավարումը պատշաճ է համարվում, եթե հարակից համայնքների հողօգտագործողների համար ռիսկ չի լինում, դե ասենք, պոչամբարների արտահոսք չի լինում, լեռնատեխնիկական վթարներ չեն լինում եւ այլն։ Սոցիալական բաղադրիչը սերտորեն կապված է տնտեսականին. վերջինիս օգուտի ազդեցությունը համայնքի վրա զգալի է լինում։ Եթե այս ուրվագծին նայենք, ապա Հայաստանում ոչ մի բաղադրիչ լիարժեք չի աշխատում. պոչամբարները ական են դարձել մեր երկրի համար (այս մասին մանրամասն խոսել ենք), տնտեսական օգուտը քիչ է, քանզի վերջնական արտադրանք չենք արտահանում, իսկ սոցիալական խնդիրներն էլ այս դեպքում չեն կարող լիարժեք լուծվել։
Այս շղթայի վատ աշխատելու մի պատճառ էլ կա. արտաքին ցնցումների նկատմամբ խոցելի ենք։ Միջազգային բորսայում մետաղների գներն ընկնելուն պես ոլորտի կայունությունը վտանգվում է։
Մեկ այլ պատճառ էլ նախարարությունն է մատնանշում։ Ըստ այդմ՝ «այսօր իրականացվող օգտակար հանածոների արդյունահանման եւ երկրաբանական ուսումնասիրության հետ կապված աշխատանքները մեծ մասամբ հիմնվում են խորհրդային տարիների աշխատանքների վրա։ Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում պետությունը շատ քիչ բան է արել երկրաբանական հետախուզման առումով, շատ քիչ են նաեւ արդյունքները։ Այս երկար ժամանակահատվածը, առանց երկրաբանական ուսումնասիրությունների եւ հետախուզական աշխատանքների, կարող է իր հերթին հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ հայտնի պաշարները, որոնք կարող են պահպանել ոլորտը, անբավարար լինեն։ Սա ինքնին վտանգում է ոլորտի տնտեսական կայունությունը, ինչպես նաեւ Հայաստանի ամբողջ տնտեսությունը, եթե հաշվի առնենք վերջինիս համար ոլորտի հարաբերական կարեւորությունը»։
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը չի հերքում, որ, օրինակ, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման գործող ծրագրերից ոչ մեկը չի կարելի համարել էկոլոգիապես կայուն։ Պատճառներն էլ հետեւյալն են (այս 6—ը հենց նախարարությունն է նշում,—Ա.Մ.). 1. մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող փոքր ընկերությունները, որոնք ընդգրկված են խորհրդային շրջանում հայտնաբերված հանքավայրերի վատ կառավարվող արդյունահանման/հետախուզման ծրագրերում, զգալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին։ 2. Հանքերի գործունեության եւ վերամշակման աշխատանքների հետեւանքով շրջակա միջավայրը շարունակական աղտոտվում է։ 3. Չկան համապատասխան ծրագրեր եւ ֆինանսներ, որոնք անհրաժեշտ են հանքերի տեղամասերի, պոչամբարների վերականգնման եւ մելիորացիայի համար։ Իսկ ինչ վերաբերում է հանքերի փակման ֆինանսական երաշխիքներին, ապա շրջակա միջավայրի պահպանման դրամագլխի միջոցները բավարար չեն նպատակին ծառայելու համար։ Իսկ նախկինում (նախքան մասնավորեցումը) պետությանը պատկանած հանքերի դեպքում պետության եւ նոր սեփականատիրոջ միջեւ պարտավորությունների բաշխման ֆորմալ կարգավորում գոյություն չունի։ 4. Բարձր սեյսմիկ ռիսկի եւ տարածքի անկայունության հետ կապված ընդհանուր ռիսկի պայմաններում չափազանց մեծ է վտանգը, որ պոչամբարները կարող են փլվել կամ վթարվել պոչամբարների շինարարության ժամանակ ոչ համարժեք մեթոդի կիրառման հետեւանքով։ 5. Ոչ մետաղական եւ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում շահագործված տարածքների վրա սովորաբար վերականգնման կամ հողաբարելավման էական աշխատանքներ չեն կատարվում։ 6. Հանքավայրերի պաշարների հաստատման եւ տնտեսական յուրացման արդյունավետության գնահատման ժամանակ հաշվի չեն առնվում հնարավոր բնապահպանական ռիսկերը։
Նկատի ունենանք, որ այն, ինչ այսօր (խնդիրները) նախարարությունը հենց ինքն է մատնանշում, «ՀՀ»—ն մշտապես ցույց է տվել դրանք։
Այսօր պատկան մարմինը լրացնում է մեզ՝ շեշտելով, որ «բնապահպանական օրենքներն ու կանոնակարգերը, որոնք կարող են լուծել վերոնշյալ խնդիրների մեծ մասը, ընդունված են։ Սակայն այդ օրենքները պատշաճ չեն իրականացվում։ Ընդ որում, գոյություն ունեն օրենսդրական դրույթների երկիմաստության հետ կապված զգալի խնդիրներ, կամ էլ օրենքները բավականին պարզեցված չեն։ Մտահոգիչ է նաեւ այն, որ բնապահպանական օրենքների խախտման դեպքում տուգանքներն ու պատասխանատվության միջոցները բավարար խիստ չեն, որ ծառայեն որպես զսպող կամ կանխարգելիչ գործիք»։ Այլեւս չշահագործվող բազմաթիվ հանքերի ու պոչամբարների առկայությունը շատ մեծ բնապահպանական պարտավորություններ է ենթադրում։ Հնարավոր է, որ տնտեսապես նպատակահարմար լինի այդ վայրերից մի քանիսի վերագործարկումը, թեեւ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ պարտավորությունների մեծ մասը պետք է կատարի կառավարությունը՝ իրականացնելով վերականգնման եւ մեղմացման միջոցառումներ։
Փաստորեն, ըստ պետական հիշյալ մարմնի, «Հայաստանում մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններից եւ ոչ մեկը չի ապահովում կայունության բոլոր երեք տարրերի (բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական,—Ա.Մ.) պահանջները»։
Ի դեպ, այնպես չէ, որ ոչ մետաղական օգտակար հանածոներ արդյունահանողների մոտ այլ պատկեր է (ոչ մետաղականի թեմային մենք առանձին կանդրադառնանք,—Ա.Մ.)։
Ուրեմն՝ ինչ անել այսքանից հետո։ Նախարարության կարծիքը միանշանակ է՝ զարգացնել ոլորտը։ Հանքարդյունաբերությունը աշխատատեղեր է ստեղծում։ Բայց զարգացնել է պետք ոչ բնության հաշվին։ Մեր բնաշխարհը շռայլ է գտնվել մեր հանդեպ՝ ընդերքում հարստություն «դիզելով»։ Բայց այդ հարստությունից չպետք է օգտվենք նույն բնաշխարհի հաշվին։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տվյալներով, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում՝ 30 մետաղական։ Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400—ը, այդ թվում՝ 22 մետաղական։ ՀՀ—ի ընդերքը հարուստ է հետեւյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով՝ երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին, ինչպես նաեւ դրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով։ Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու եւ ոսկի—բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային եւ 1 ալյումինահանքային հանքավայր։ Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում բացի հիմնական մետաղներից բացահայտված է հազվադեպ եւ ցրված տարրերի առկայություն՝ ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ եւ այլն։ Բացի գնահատված եւ պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերից, ՀՀ տարածքում հայտնաբերված են տարբեր մետաղների 115 երեւակումներ։
Հիմա՝ այս հարստությունը պիտի կարողանա կայուն զարգացում ապահովել։ Ըստ այդմ՝ թե ինչ միջոցառումներ են արվելու դրա համար, հաջորդիվ կխոսենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO