Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Երջանկության նկարիչը

Մարտիրոս Սարյանի փարիզյան շրջանի գործերի ցուցահանդես

Մարտիրոս Սարյանի համար Վենետիկի 14—րդ միջազգային (1924), ապա նաեւ Մոսկվայում՝ «Չորս արվեստ» ցուցահանդեսներում (1925) ունեցած հաջողությունները ճանապարհ են բացում դեպի Ֆրանսիա։ Այդ գործուղումը չափազանց կարեւոր էր նկարչի համար՝ հնարավորություն տալով նրան առժամանակ ապրելու եւ ստեղծագործելու Փարիզում։
Սարյանի՝ որպես գեղանկարչի ձեւավորման վրա ազդեցություն են ունեցել ժամանակի գեղանկարչական ուղղությունները, մասնավորապես ֆրանսիականը։ Այդ արվեստին նա կարողացավ հաղորդակից դառնալ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության ուսումնարանում իր ուսուցիչների՝ նշանավոր գեղանկարիչներ Վալենտին Սերովի, Կոնստանտին Կորովինի շնորհիվ։ Ֆրանսիացի հայտնի նկարիչների աշխատանքների հիանալի հավաքածու ուներ կոլեկցիոներ Ի. Շչուկինը, որտեղ ներկայացված էին Մատիսի, Գոգենի, Սեզանի, Վան Գոգի գործերը։ Երիտասարդ նկարիչները, նրանց թվում նաեւ Սարյանը, հնարավորություն ունեին ծանոթանալու այդ գործերին։ Ի դեպ, այդ հավաքածուն այսօր Էրմիտաժի եւ Մոսկվայի Պուշկինի անվան արվեստի թանգարանի մասն է կազմում։ Սարյանը խոստովանել էր, որ իր ծանոթությունը ֆրանսիացիների հետ ավելի է ոգեւորել իրեն եւ ինքը հաստատվել է իր ընտրած ճանապարհի ճշմարտացիության եւ գեղանկարչության նկատմամբ ունեցած իր սկզբունքների մեջ։
Հայտնի մեկենաս Անդրեյ Ռյաբուշինսկու հովանավորությամբ 1907թ. կազմակերպվում է «Երկնագույն վարդ» ցուցահանդեսը, որտեղ ներկայանում է Սարյանը մյուս երիտասարդ նկարիչների հետ՝ գրավելով մարդկանց ուշադրությունը։ Ռյաբուշինսկու հաջորդ մեծ ծրագիրը «Ոսկե գեղմ» հանդեսների կազմակերպության ստեղծումն էր եւ նույնանուն գրական—գեղարվեստական ամսագրի հրատարակումը։ 1909թ. կազմակերպվում է «Ոսկե գեղմ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին շուրջ 50 անուն ամենահայտնի ֆրանսիացի արվեստագետները, գեղանկարիչները, քանդակագործները եւ նրանց կողքին Սարյան, Կուզնեցով եւ ուրիշներ։ «Սարյանը եւ նրա ընկերները հնարավորություն ունեին անմիջականորեն ծանոթանալու ֆրանսիական արդի արվեստին։ Իհարկե դա մեծ ներշնչանք էր նրանց համար։ Դեռեւս 1905 թվականին, երբ Սարյանը ծանոթ չէր ֆրանսիական նկարչությանը, արդեն գնում էր մի ուղղությամբ, որը արվեստագետ Լուի Վոքսելն անվանել է ֆովիզմ՝ «վայրենիներ»»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց Մարտիրոս Սարյանի տուն—թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը։ Ֆովիզմի գլուխգործոց կարելի է համարել Սարյանի «Արեւի կախարդանքը» կտավը (1905թ.)։
Հետաքրքրական է, որ տեսնելով ֆրանսիացի նկարիչների գործերը, Սարյանը ոչ թե անմիջապես մեկնում է Ֆրանսիա, այլ ուղեւորվում է արեւելք, որտեղ էլ ստեղծում է իր կոնստանդնուպոլսյան, եգիպտական եւ պարսկական շրջանի գլուծգործոցները, որոնք նոր խոսք էին համաշխարհային կերպարվեստում եւ բարձր գնահատականների արժանացան ռուս քննադատների կողմից, իսկ Տրետյակովյան պատկերասրահը գնեց նկարչի գործերից։
1926թ. օգոստոսին Սարյանը հասնում է Փարիզ։ Արվեստների քաղաքի հետ առաջին հանդիպումը եւ դրանից ստացած տպավորությունները հակասական էին։ Ի վերջո, նկարիչը սիրահարվում է քաղաքին եւ խոստովանում, որ եթե կա նկարչի համար լիարժեք ապրելու եւ ստեղծագործելու մի տեղ, ապա դա Փարիզն է։ Սկզբնական շրջանում նա ձեւավորում է Կ. Գոցիի «Զուլեյկա» մնջախաղը՝ Ն. Բալիեւի «Չղջիկ» թատրոնի համար։ Դա հնարավորություն է տալիս գումար վաստակելու եւ վարձելու գեղեցիկ արվեստանոց լուսավոր, բարձր առաստաղով, որն, ի դեպ, եղել է Ռյաբուշինսկու եղբոր՝ Դմիտրի Ռյաբուշինսկու արվեստանոցը։
Սարյանը սկսում է անձնուրաց ստեղծագործել, քանի որ նպատակ ուներ կազմակերպել իր անհատական ցուցահանդեսը։ Սովետական Միությունից թույլ էին տվել իր հետ վերցնել ընդամենը հինգ աշխատանք, ինչը բավարար չէր ցուցահանդես բացելու համար։ «Մեծ էր նկարչի ոգեւորությունը։ Այդ ամբողջ մթնոլորտով ներշնչված նա աշխատում էր, բայց նկարում էր ոչ թե փարիզյան տեսարանները, Սենայի ափերը, այլ հայկական բնաշխարհը, հայկական լեռները, ձորերն ու կիրճերը։ Ինչո՞վ կարող էր Սարյանը զարմացնել Փարիզը, որն ամեն ինչ տեսել էր։ Նա ուզում էր եվրոպացի արվեստասեր հասարակությանը, իր ցուցահանդեսի այցելուին ծանոթացնել մեր՝ հայկական արվեստի հետ, մի բան, որ նրանց համար նոր էր։ Այդպիսով, նա չփոխեց իր արվեստի բովանդակությունը, հարազատ մնաց իր ակունքներին, բայց մեծ դասեր քաղեց գեղանկարչական տեխնիկայի առումով։ Այն գործերը, որ կան մինչեւ փարիզյան շրջանը եւ դրանից հետո, ցույց են տալիս թռիչքային աճը, եւ հասկանում ես, թե ինչ կարեւոր անցումային շրջան էր Փարիզը Սարյանի արվեստում եւ ինչ նշանակություն ուներ իր ամբողջ հետագա տարիների գեղանկարչության զարգացման վրա»,–ասաց Ռ. Սարյանը։
Փարիզում Սարյանը երկու անգամ ցուցադրում է իր աշխատանքները ռուսական եւ հայկական արվեստի ցուցահանդեսներում, բայց գլխավոր նվաճումը դառնում է 1928 թվականի հունվարին Շառլ—Օգյուստ Ժիրար պատկերասրահում բացված նրա անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կատալոգի նախաբանը գրել էր Լուի Վոքսելը։ Փարիզում նկարիչը ստեղծում է մոտ 40 աշխատանք, որոնք ներկայացվում են ցուցահանդեսին։ Բացմանը ներկա են գտնվում բազմաթիվ հայտնի արվեստագետներ, նկարիչներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ՝ Արշակ Չոպանյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը եւ այլք։
Կնոջ եղբորից ստացած հեռագիրը ստիպում է Սարյանին շտապել տուն. կինը հիվանդ էր եւ երկու երեխաները գտնվում էին նրա խնամքին։ Երբ 1928—ին Սարյանը վերադառնում է Խորհրդային Միություն, նրա հետեւից մեկընդմիշտ փակվում է «երկաթյա վարագույրը»։
Նախքան Հայաստան վերադառնալը, նա իր գործերից մի քանիսը հանձնում է Աննա Բուդաղյանին, որպեսզի վերջինս վաճառի դրանք եւ այդ գումարով իրեն վրձիններ, այլ նյութեր ուղարկի։ Մնացած աշխատանքները տուն է ուղարկում ֆրանսիական «Ֆրիժի» նավով, որը Մարսելից պետք է ուղեւորվեր Բաթում։ Ճանապարհին նավը հանգրվանում է Կ. Պոլսի նավահանգստում։ Ցավոք, այն բեռնախցում, որտեղ Սարյանի աշխատանքներն էին, հրդեհ է բռնկվում եւ 37 կտավներն այրվում են։
Անզգուշություն էր, թե դիտավորություն, Ռուզան Սարյանը չի կարող ասել, բայց դրանց մեջ էին ոչ միայն փարիզյան շրջանի աշխատանքները, այլեւ այն գործերից երեքը, որոնք տարել էր Հայաստանից. դրանք էին հին Երեւանի բակը, Լուսիկ Սարյանի դիմանկարը եւ մրգերի հրաշալի մի նատյուրմորտ։

Կբացվի «Սարյանը եւ Փարիզը» ցուցահանդեսը

Հայաստանում հոկտեմբերին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակներում այսօր Սարյանի տուն—թանգարանում կբացվի «Սարյանը եւ Փարիզը» խորագով ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 14—ը։ Ցուցադրվում են վարպետի փարիզյան շրջանի 10 գեղանկարներ, «Զուլեյկա» մնջախաղի ձեւավորումները, գրաֆիկական աշխատանքներ, ճեպանկարներ, որոնց մեծ մասը պատկանում են Սարյան ընտանիքին, ինչպես նաեւ էսքիզ, որը ստեղծվել է Փարիզում արված աշխատանքի մոտիվներով։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու այրված գործերը, սակայն այլ ձեւաչափով։ Ռ. Սարյանը տեղեկացրեց, որ «Հուշարձանների թվայնացում» կազմակերպության աջակցությամբ ստեղծվել է դրանց թվային տարբերակը եւ 3D ակնոցների միջոցով հնարավոր կլինի տեսնել «Ֆրիժի» նավը, ապա նաեւ այրված նկարները։
Առաջին անգամ կներկայացվի Սարյանի հայտնի «Գազելներ» նկարը Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչը հնարավոր է եղել ամերիկահայ հասարակական գործիչ, բարերար Հայկուշ Քոհլերի մեկենասության շնորհիվ։
Հաջորդ գործը, որը նույնպես առաջին անգամ է ցուցադրվելու, «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավն է (1927)։ Այս նկարը այն վեցի մեջ էր, որոնք Սարյանը թողել էր Փարիզում։ Սխալմամբ տարբեր ալբոմների կատալոգներում նշվել է, որ կտավը նույնպես այրվել է։ Այն մասին, որ նկարը չի այրվել առաջին անգամ գրել է Ռուբեն Դրամփյանը 1960 թվականի իր կատալոգում, հիմնվելով Սարյանի այն վկայության վրա, որ նկարը գտնվում է Փարիզում, Տիգրան Քելեկյանի հավաքածուում։ Մինչեւ 2011 թվականը որեւէ տեղեկություն չկար կտավի մասին, մինչեւ որ Նոր Զելանդիայից նամակ է ստանում, որտեղ առաջարկում են գնել այդ գործը շատ բարձր գնով, ինչը հնարավոր չէր։ Վաճառվելով տարբեր աճուրդներում, ի վերջո նկարը ձեռք է բերում մոսկվաբնակ հայ գործարար, կոլեկցիոներ Արթուր Դանիելյանը, ով էլ սիրով այն տրամադրել է ցուցահանդեսին ներկայացնելու նպատակով։
Ռ. Սարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ֆրանսերենով կտպագրվի Մարտիրոս Սարյանի աշխատանքների կատալոգը, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն վարպետի ստեղծագործությունները, այլեւ «Կովկասյան քաղաքի փողոցը. Թիֆլիս» կտավի պատմությունը, սարյանագետ, արվեստաբան Ալեքսանդր Կամենսկու «Սարյանը Փարիզում» հոդվածը, Ավիկ Իսահակյանի հոդվածը՝ հիմնված փարիզյան շրջանի նամակների եւ օրագրային գրառումների վրա, Վիգեն Իսահակյանի հուշերը Սարյանի մասին, արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանի հոդվածը, ֆրանսիացի նշանավոր արվեստագետների, հայագետ Ժան Պիեռ Մահեի, ինչպես նաեւ Լուի Արագոնի խոսքերը։ Վերջինս Սարյանին անվանել է «երջանկության նկարիչ»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

19-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO