Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.09.2020
ՆԱԽԱԳԱՀ


Նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ նախագահը շրջայցն սկսել է քաղաքացիների ընդունելության սրահից, այնուհետեւ փաստաթղթերի վերականգնման բաժին—լաբորատորիայում ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծման եւ արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։
Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է, որ արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքներն սկսվել են 2004 թվականից, ամեն տարի 250000 էջ թղթե եւ 1500 պ.մ. կինո, ֆոտո, ֆոնո փաստաթուղթ է թվայնացվում։ Առաջին հերթին թվայնացվում են հազվագյուտ եւ եզակի փաստաթղթերը։
Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում նախագահը ծանոթացել է արխիվում պահվող հազվագյուտ փաստաթղթերին, մասնավորապես՝ 1607 թ. Շահ Աբասի կողմից Քաշաթաղի հայ մելիքներին հողային արտոնություններ տրամադրելու փաստաթղթին, 1830—1831թթ. Ղարաբաղի (Լեռնային եւ Դաշտային) մարդահամարի արդյունքներին եւ այլն։ Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ ընթերցասրահ, զրուցել գիտական հետազոտություններ կատարող ընթերցողների հետ, եղել է հին եւ նոր պահոցներում։
Պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահը նշել է, որ երկրների համար արխիվը զուտ փաստաթղթերի շտեմարան չէ. «Յուրաքանչյուր փաստաթղթի ետեւում կենդանի մարդիկ են, իրադարձություններ, պատմություն։ Եթե այս փաստաթղթերը չլինեն, մենք չենք կարողանալու վերականգնել այն, ինչ իրականում եղել է։ Փաստաթղթերը միայն զուտ պատմական նշանակություն չունեն. պատմությունը միայն փաստ չէ, իրադարձության արձանագրում չէ, պատմությունը նաեւ մեր անցյալն է, մասն է մեր ինքնության, եւ եթե ուզում ենք կառուցել մեր ապագան, անպայման պետք է իմանանք մեր անցյալը, անպայման պետք է գիտակցենք՝ ով ենք մենք։ Պատմությունը եւ արխիվն այն ինստիտուտներից են, որոնք հնարավորություն են տալիս ձեւակերպել, թե ովքեր ենք մենք ոչ թե զգացական ձեւով, այլ էապես։ Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար»։

19-09-2018





24-09-2020
Տրանսպորտի ոլորտում վերահսկողությունը կկանոնակարգվի առանձին օրենքով
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի նվազեցման համար ուժեղացվում են վերահսկողության մեխանիզմները


24-09-2020
ՄԱԿ-ում բարեփոխումները հասունացել են
«Կարեւոր է, որ աշխարհն իմանա երկակի ստանդարտները, որոնցով Էրդողանն ...


24-09-2020
Նկարիչը՝ Վաղարշապատից
«Հանճարն ու ամբոխը» կտավի խորհուրդը

«… Եղիշե Թադեւոսյանը ...


24-09-2020
Ադրբեջանական ձեռագիրը
Վտանգված է Ֆահրադին Աբոսզոդեի կյանքը

«Թալիշստան թայմս» միջազգային ...


24-09-2020
Մարդու դժբախտությունը մարդու անկումն է
«Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու ...


24-09-2020
Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին
Սիրիական ուժերը եւ նրա դաշնակիցներն Իդլիբի վրա հարձակվելու կարիք ...


24-09-2020
Առեղծվածային խառնարանները կապված են հավերժական սառույցի հալվելու հետ
Ռուսական Սիբիրում վաղուց են ահազանգ հնչեցնում հավերժական սառույցի շերտի ...



24-09-2020
Չինաստանի նոր հայտը
Չինաստանի կողմից նոր դեսպանատան կառուցումը ...

24-09-2020
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թիան Էրլունին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

24-09-2020
Ըմբիշները սկսեցին հերթական հավաքը
Մրցումների մասնակցելու հնարավորությունից զրկված ...

24-09-2020
«Շանթ-2020» զորավարժությունը՝ ՀՀ տարածքում
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO