Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր

Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանին

Երբ սկսվեց արցախյան ազատամարտը՝ հայրենի հողը պաշտպանելու համար ճակատ մեկնեցին հազարավոր հայորդիներ։ Նրանց շարքերում էր նաեւ գրող Հովիկ Վարդումյանը, ով պատրաստ էր անմնացորդ նվիրվելու հայրենիքի մի հատվածի փրկության գործին։ «Այդպես եմ ծնվել։ Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր։ Երբ ժամանակը եկավ, բոլոր իսկական հայրենասերները մեկնեցին այնտեղ, ուր պետք էր, պաշտպանել՝ Արցախը, Հայաստանի սահմանները։ Ստեղծեցի կամավորական ջոկատ, մեկնեցինք ճակատ, մարտնչեցինք մինչեւ հրադադարը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում պատմեց արձակագիրը։
Երեկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվել էր գրողին նվիրված՝ «Մեր ժամանակակիցը» խորագրով ցերեկույթ։ Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ներկա էին Հ.Վարդումյանի մարտական ընկերները, մշակույթի ու արվեստի գործիչներ, երգիչներ, երգահաններ, ընթերցողներ։ Խորհրդային տարիներին, ինչպես ինքն է նշում, «սովետը թույլ չտվեց գրող դառնալ», որովհետեւ ստեղծագործությունների հիմքում հայրենասիրությունն էր, ազատության եւ անկախության ձգտումը։
Հովիկ Վարդումյան մտավորականին «թեւեր» տվեց Արցախյան շարժումը։ Թեեւ այդ ընթացքում ստեղծագործելու հնարավորություն եւ ժամանակ չէր ունենում, բայց հասցնում էր օրագրային գրառումներ կատարել։ Պահպանվել են։ Հիմա հաճախ է դրանք թերթում՝ ամեն անգամ հայրենիքի ու արցախյան շարժման թեմայով նոր աշխատանք գրելիս։ Այսօր արդեն մոտ մեկուկես տասնյակ գիրք ունի՝ ընթերցողի սեղանին դրված. «Արծիվները այդպես են մեռնում», «Հարձակողական զինվորների հրամանատարը», «Անահիտ աստվածուհու վերադարձը», «Վիպակ տղամարդկանց համար», «Զրույց Հրանտ Մաթեւոսյանի հետ», «Կանթեղ» եւ այլ վեպեր, ժողովածուներ ու էսսեներ։ 2004թ. «Աստվածների կանչը» ժողովածուի համար ստացավ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ։ Արժանացել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան 100», «Վազգեն Սարգսյան» մեդալների եւ ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալի։ 1999թ. «Այսպես են մեռնում արծիվները» վիպակի համար պարգեւատրվել է ՀՀ ժուռնալիստների միության եւ ՊՆ—ի հետ համատեղ «Ես քո զինվորն եմ, հայրենիք» մրցանակի, իսկ 1979թ. «Մորեղբայրս» պատմվածքի համար՝ «Պիոներ» ամսագրի «Լավագույն պատմվածք» մրցանակի։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել եւ տպագրվել են ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, պարսկերեն, եւ այլ լեզուներով։ Պիեսները բեմադրվել են հեռուստատեսությամբ եւ ռադիոյով։    «Պատահական չէ, որ այսօր՝ անկախության համապատկերում կարեւորում ենք Վարդումյան գրողի, ազատամարտիկի դերը, ով իր կյանքի լավագույն տարիները դրեց ազգային փրկության զոհասեղանին՝ հանուն մեր պետականության կայացման, ազգի փրկության, մեզնից պոկված ու հեռացած հայրենիքի մի կտորի վերադարձման»,–նկատում է գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը։ Գրականագետի բնորոշմամբ՝ նման քայլի կարող է գնալ այնպիսի արվեստագետը, ով ունի լայնախոհություն, շրջահայացություն, ներքին տիեզերք. «Փոքր կրքերի տեր մարդիկ չեն կարող իրենց կյանքի գնով այդպիսի հերոսականության գնալ՝ երկիր, հայրենիք պաշտպանել»։
Անդրադառնալով Վարդումյանի գրական աշխատանքներին՝ Ավետիսյանը նշեց, որ էպոսում՝ ժողովուրդը, «Երկիր Նաիրիում»՝ Չարենցը, հատկապես էսսեներում՝ Հրանտ Մաթեւոսյանը եւ «Կանթեղ» վեպում Հովիկ Վարդումյանը տեսել են մի թշնամու, որը մեզ ուղղակիորեն չի ներկայանում, առերեւույթ եւ առարկայացած չէ, ազգային պատկանելություն չունի, բայց գոյություն ունի։ «Մենք զգում ենք դավադրությունը եւ չենք հասկանում, թե այդ տագնապը որտեղից է գալիս։ Արդյունքում ունենում ենք պարտություններ, որոնք պայմանավորված են հենց այդ անիրական թշնամու գոյությամբ, որին Վարդումյանը բացահայտել է «Կանթեղ» վեպում»։ Այս վեպի օրգանական շարունակությունն է «Փոքր Մհերի վերադարձը»։ Պատերազմի ավարտից հետո ավելի է սրվում «լույսի» ու «խավարի» հակամարտությունը։ Մամոնի գերբնական ճիգերն ավարտվում են պարտությամբ։ Արդեն 20 տարեկան Մամոնը դուրս է գալիս Գանձասարից։ Իսկ Ագռավաքարից դուրս է գալիս Փոքր Մհերը, եւ դրվում է աստվածային օրենքների երկրի սկիզբը։ Հետաքրքիր ստեղծագործություն, որը տարիներ առաջ է գրվել, եւ զարմանալին այն է, որ դեպքերի ընթացքը նման է վերջին ժամանակաշրջանի իրադարձություններին։ Գրողները նաեւ մարգարեներ են, ովքեր պլատոնյան գաղափարների «որս» են անում, որոնք հետո իրականանում են»,–մեկնաբանում է գրականագետը։
Միջոցառմանը ներկա էր նաեւ գեներալ—մայոր Արկադի Տեր—Թադեւոսյանը։ Վարդումյանը նրա մարտական ընկերներից է եղել։ Կոմանդոսի խոսքերով՝ մեր անցյալը ցույց տվեց, որ մենք ուժեղ ազգ ենք եւ դժվարին պահերին համախմբվելով՝ կարող ենք պաշտպանել մեր երկիրը։ «Մեր պետությունը ուժեղ հիմքերի վրա է, ինչը վկայում են հայրենիքի մասին ստեղծագործող գրողներն ու երգիչները»,–նկատեց Արկադի Տեր—Թադեւոսյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

20-09-2018





19-09-2020
Հայաստանի անկախության տոնին ընդառաջ
«Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության». ...


19-09-2020
Ինչ տվեցինք մե՛նք մեր անկախությանը
Հայաստանը բռնել է անկախացման ճանապարհը: Պապս էր այսպես ասում: ...


19-09-2020
Անկախությունը գերագույն արժեք է
30 տարի առաջ անկախությունը երազանք էր, այժմ՝ իրողություն
Հայաստանի ...


19-09-2020
Սեպտեմբերի 21՝ Անկախության օր
1. Հայոց պատմության մեծ ժամանակափուլերի շղթայի մեջ ինչո՞վ է ...


19-09-2020
«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»
«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել ...


19-09-2020
Մարդկային կյանքի իմաստը
Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ...


19-09-2020
Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ
Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան ...



19-09-2020
Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

19-09-2020
Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել
Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր ...

19-09-2020
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ...

19-09-2020
Արժանի ներդրում երկրի կայացման գործում
Հեռավոր 1991-ին մարզական ոլորտը, ինչպեսեւ ողջ երկիրը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO