Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.09.2020
ԵՐԵՎԱՆ


Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով

Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին մտահոգող գլխավոր խնդիրներից է աղբահանության եւ ձնամաքրման արդյունավետ կազմակերպումը։ Լուծման ինչ տարբերակներ են առաջարկում նրանք իրենց նախընտրական ծրագրերում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում վստահ են, որ այս ոլորտի հիմնախնդրի արմատական լուծման նպատակով անհրաժեշտ է իրականացնել լրջագույն արտաքին աուդիտ, խորհրդատվություն եւ միջազգային մրցույթ՝ հիմքում ունենալով ըստ հստակ ժամանակացույցի ոլորտի տեխնիկական արդիականացումը՝ ժամանակակից մեքենասարքավորումներով աղբավերամշակման ձեռնարկության գործարկմամբ։ Հստակ պետք է արձանագրվեն ներդրումների ծավալը, կառուցվածքը եւ ժամկետները։ Էկոլոգիապես անվտանգ աղբավերամշակման գործարանը միաժամանակ արտադրելու է պարարտանյութ, ջերմային էլեկտրաէներգիա եւ բիոէներգիա։ Երեւանում տարեկան գոյանում է այնպիսի ծավալի կենցաղային աղբ, որ վերոնշյալ ձեռնարկության գործարկումը լիովին հիմնավորված է նաեւ որպես շահութաբեր ձեռնարկատիրություն։ Ի վերջո, Երեւանի յուրաքանչյուր բնակչի համար պետք է հստակ պարզ լինի, թե իր կողմից աղբահանության համար յուրաքանչյուր ամիս վճարվող օրենքով սահմանված վարձավճարը որտեղ եւ ինչ արդյունավետությամբ է ծախսվում։
«Երեւանի հանրություն» դաշինքը փոխելու է սանիտարական մաքրման եւ աղբատարության կառավարման կարգը։ Վերանալու են աղբի դիմաց օրենքով սահմանված վճարները։ Քաղաքացիներից վճարները պահանջվելու են փաստացի կատարված ծառայությունների դիմաց։ Ապահովվելու է քաղաքացիների մասնակցությունը սանիտարական մաքրման եւ աղբատարության բիզնես ծրագրերի իրականացման մեջ։ Մեկ ամսվա ընթացքում նախապատրաստվելու է բակային տարածքների սանիտարական մաքրման նոր կարգը։ Կենցաղային կոշտ թափոնների վերամշակման գործարանի կառուցումը լուծելու է քաղաքի աղբավայրերի կառավարման հետ կապված խնդիրները։ Ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնելու պարագայում քաղաքացիական շրջանառու հիմնադրամում կուտակվող միջոցների հաշվին (այդ թվում էլեկտրաէներգիայի վաճառքից) նախատեսվում է իրականացնել աղբի տեսակավորման, վերամշակման ու օգտահանման գործընթաց։
«Երեւանցիներ» դաշինքը բաժնետիրական ընկերությունների հետ համատեղ աղբահանության աշխատանքները կկազմակերպի ավելի նպատակային եւ շահութաբեր։ Այս նույն սկզբունքով են առաջնորդվելու նաեւ քաղաքի կանաչապատման, վերելակների եւ տանիքների բարեկարգման եւ մյուս բոլոր այն խնդիրների լուծման շուրջ, որոնք քաղաքապետի վերահսկողության տակ են լինելու։ Աղբահանության ոլորտում եւս կկիրառվեն նորամուծություններ։
«Երկիր ծիրանի» կուսակցությունը աղբահանության, աղբամաքրման խնդրի լուծումը տեսնում է գործարանների կառուցման միջոցով։ Գործարաններ կառուցելով կլուծվեն ոչ միայն այդ խնդիրները, այլ նաեւ նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Նախատեսում են կառուցել կենցաղային թափոնների վերամշակման գործարան, ներդնելու են այլընտրանքային էներգիայի արտադրության համալիրներ։ Կիրականացվի կոշտ թափոնների ժամանակակից կառավարման քաղաքականություն՝ թափոնների գոյացման կանխում, աղբի տեսակավորում եւ վերամշակում։
«Ժառանգություն» կուսակցությունը աղբահանության ոլորտում հիմնական խնդիրը համարում է այն, որ աղբահանման աշխատանքների կառավարումը մասնավորի ձեռքում է։ Երեւանի՝ որպես հանրապետությունում ամենից մեծաքանակ աղբ գոյացնող համայնքի աղբահանության անբարվոք վիճակի պատճառները տարբեր են։ Նշված ոլորտներում «Ժառանգություն» կուսակցության գերակայություններն ու սկզբունքներն այն են, որ քաղաքի կենտրոնում աղբահանությունը պետք է իրականացվի այնպիսի հաճախականությամբ, որ ոչ մի խնդիր չառաջացնի քաղաքացիների համար։ Կուսակցությունը խոստանում է, որ երեւանցին 24—ժամյա ռեժիմով ապահովված կլինի որակյալ եւ անխափան ջրամատակարարմամբ, ջրահեռացմամբ, գազամատակարարմամբ եւ էլեկտրամատակարարմամբ։
Իսկ ինչ վերաբերում է ձնամաքրմանը, ապա ձմռանը ձնամաքրման աշխատանքները նախատեսվում է, որ կկատարվեն անհապաղ, ոչ միայն կենտրոնական, այլեւ ներթաղային փողոցներում։
«Իմ քայլը» դաշինքը քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը նախատեսում է որոշել տեղական հանրաքվեներով։ Կվերանայվի Երեւանի փողոցների մաքրման, աղբահանության եւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը։ Կդիտարկվի մրցույթի միջոցով երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության հարցը։ Կհիմնվի աղբի վերամշակման գործարան։ Տնտեսավարող սուբյեկտների համար կստեղծվի նաեւ աղբը տարանջատված տարաներում թափելու հնարավորություն։
«Լույս» դաշինքը աղբահանության խնդիրը լուծելու համար առաջարկում է ներդնել աղբի տեսակավորման համակարգ։ Աղբամանները դատարկվելու եւ ենթարկվելու են քիմմաքրման՝ սահմանված գրաֆիկով։ Վերանայվելու է քաղաքում աղբահանություն իրականացնող կազմակերպության պայմանագիրը՝ վերացնելով վերջինիս սպասարկման մենաշնորհը։ Ստեղծվելու է նոր եւ ժամանակակից աղբավայր՝ թափոնների արտանետման սանիտարական՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխան։
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը իր ծրագրում եւս անդրադարձել է աղբահանության խնդրին։ «Հանուն բարեկարգ եւ խնամված Երեւանի» կուսակցությունում ծրագրել են կարգավորել աղբահանության խնդիրը, ստեղծել աղբի տեսակավորման եւ էկոլոգիական վերամշակման տնտեսություն։
«Հայք—Հայկազուններ» կուսակցությունը նախատեսում է իրականացնել «Մաքուր Երեւան» ծրագիրը։ Ծրագիրը ենթադրում է տարբերակված աղբահանության պատշաճ կազմակերպում, աղբավերամշակման գործարանի կառուցում, տարածքներում բիոաղբի վերամշակում եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Ըստ այդմ՝ աղբը քաղաքապետարանի կողմից քաղաքացիներից կգնվի տեղերում համապատասխան սակագներով եւ կվերածվի բիոպարարտանյութի, ինչի շնորհիվ էլ աղբահանության գործընթացը էապես կվերաիմաստավորվի։
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կապահովի Երեւանում հաշվառված բոլոր 4720 բազմաբնակարան շենքերի սպասարկումը քաղաքապետարանի կողմից։ Մոտակա մեկ տարվա ընթացքում ամբողջ քաղաքում կապահովվի 24—ժամյա ջրամատակարարում։ Ծրագրում են քաղաքում աղբահանությունը իրականացնել ամեն օր։ Ներդրումներ գրավելու միջոցով կկառուցվի աղբի վերամշակման գործարան։ Ձնամաքրման աշխատանքները եւս կկատարվեն բոլոր վարչական շրջաններում։
«Ռեֆորմիստների» կուսակցությունում կարծում են, որ եթե նախկինում աղբահանության ոլորտում աշխատեին մի քանի ընկերություններ, եւ տիրեր առողջ մրցակցության մթնոլորտ, ապա գուցե Երեւանում չլիներ աղբահանության խնդիրը։ Աղբահանության խնդրի լուծումը կուսակցությունը տեսնում է այդ աշխատանքներում նոր ընկերությունների ներգրավմամբ։ Առաջարկ է արվել ստեղծել պայմաններ, որպեսզի մի քանի ընկերություններ զբաղվեն աղբամաքրության աշխատանքներով։
«Օրինաց երկիր» կուսակցությունում ծրագրում են աղբահանության վիճակի կտրուկ բարելավում։ Այդ նպատակով կստեղծվեն կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկություններ՝ բնապահպանման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, հստակ ժամանակացույցով։
Միլենա ՄԿՐՏՉՅԱՆ

20-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO