Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է

Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան

Ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը 1988 թվականի դեկտեմբերի 7—ի ավերիչ երկրաշարժի մասին է։ Կինոնկարի հիմքում մի մարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու դստերը, մեկնել է Մոսկվա։ Տեղեկանալով Սպիտակում տեղի ունեցած ողբերգության մասին՝ նա լքում է իր ռուս ընկերուհուն եւ վերադառնում հայրենիք՝ գտնելու իր տունը, ընտանիքի անդամներին։ Կինոժապավենը նվիրվում է երկրաշարժի 30—րդ տարելիցին։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողները ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան երեկ «Մոսկվա» կինոթատրոնում։
«Նկարահանումներ ենք իրականացրել Մոսկվայում, Երեւանում, Աշտարակում, Դիլիջանում։ Գրեթե երեսուն օր են տեւել դրանք։ Ուսումնասիրել ենք 1988—ի ժամանակագրությունը, ծանոթացել ենք վավերագրությանը, հսկայական քանակով լուսանկարներ ենք դիտել՝ փորձելով վերարտադրել իրականությունը դեկորացիաների միջոցով»,–կինոնկարի դիտմանը հաջորդած մամուլի ասուլիսին նշեց ռեժիսորը։
Ալեքսանր Կոտտը շեշտեց, որ ֆիլմում փոքրիկ Անուշի կերպարի միջոցով, ով հավատում է հրաշքի գոյությանը, ցանկացել է վառ ներկայացնել հրաշքը։ «Եթե մենք հավատում ենք, ուրեմն՝ հնարավոր է։ Գլխավոր հերոսը՝ Գոռը, գնում է փնտրելու ընտանիքին, արդյունքում ընտանիքն է նրան գտնում։ Հրաշքի մասին է այդ պատմությունը»,–ընդգծեց նա։
Կինոնկարի գլխավոր դերակատարներից մեկին՝ Գոհարին մարմնավորած Հերմինե Ստեփանյանն ասաց, որ քասթինգի գնալիս յուրաքանչյուր արտիստ պետք է իմանա, թե ով է տվյալ ռեժիսորը։ «Ի սկզբանե գիտեի, որ Ալեքսանդր Կոտտի ստեղծած ֆիլմը բարձր գեղագիտություն կունենա՝ համեմված հետաքրքիր խորհրդանիշներով։ Իմ հերոսուհին, որպես մայր, չէր կարող չհավատալ հրաշքին։ Եթե չհավատար դրան, չէր հավատա, որ իր դուստրը կփրկվի։ Եթե երեխան հրաշքին չհավատար, չէր փրկվի եւ չէր փրկի մորը։ Հրաշքի գոյությունը ֆիլմում անհրաժեշտություն էր բոլոր հերոսների համար»,–ընգծեց Ստեփանյանը։
Ընտանիքի հոր՝ Գոռի կերպարը կերտած դերասան Լեռնիկ Հարությունյանը, անդրադառնալով իր հերոսին, ասաց, որ Գոռի մեջ մեծ պատերազմ կար, երբ նա կայացրել էր հայրենիքը լքելու որոշումը մինչ ողբերգությունը, որը նրան ստիպեց վերադառնալ հայրենիք։ «Շնորհակալ եմ ռեժիսորին, որ շատ դիպուկ խնդիրներ էր տալիս, որոնք ինձ օգնում էին իրավիճակը հստակ պատկերացնել։ Հավատացեք՝ շատ ջանք չեմ թափել այդ դերը կերտելու համար, քանի որ ռեժիսորական, նկարչական եւ մնացյալ բոլոր լուծումներն այնքան հստակ էին, որ խաղալու կարիք չկար. ես ինձ զգում էի այդ ողբերգության մեջ»,– խոստովանեց դերասանը։
«Սպիտակը» շուտով կբարձրանա մեծ էկրան։ Այն նախատեսվում է ցուցադրել նաեւ Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Կինոնկարի երաժշտությունը ստեղծել է մեր հայրենակից Սերժ Թանկյանը։ 2018 թվականին մոսկովյան 40—րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։
Ֆիլմը ներկայացրեցին Ազգային կինոյի զարգացման, «Եվրիմաժ» հիմնադրամները եւ «Տելեստո» կինոընկերությունը։

20-09-2018





19-09-2020
Հայաստանի անկախության տոնին ընդառաջ
«Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության». ...


19-09-2020
Ինչ տվեցինք մե՛նք մեր անկախությանը
Հայաստանը բռնել է անկախացման ճանապարհը: Պապս էր այսպես ասում: ...


19-09-2020
Անկախությունը գերագույն արժեք է
30 տարի առաջ անկախությունը երազանք էր, այժմ՝ իրողություն
Հայաստանի ...


19-09-2020
Սեպտեմբերի 21՝ Անկախության օր
1. Հայոց պատմության մեծ ժամանակափուլերի շղթայի մեջ ինչո՞վ է ...


19-09-2020
«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»
«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել ...


19-09-2020
Մարդկային կյանքի իմաստը
Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ...


19-09-2020
Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ
Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան ...



19-09-2020
Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

19-09-2020
Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել
Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր ...

19-09-2020
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ...

19-09-2020
Արժանի ներդրում երկրի կայացման գործում
Հեռավոր 1991-ին մարզական ոլորտը, ինչպեսեւ ողջ երկիրը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO