Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Սարյանը եւ Ֆրանսիան»

Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն—թանգարանում երեկ բացվեց «Սարյանը եւ Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը։ Ընդգրկված են ստեղծագործություններ, որոնք հեղինակը ստեղծել է 1926—1928 թվականներին Ֆրանսիայում։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց վարպետի հայտնի «Գազելներ» կտավը՝ Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաեւ «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը, որն այրված էր համարվում։ Սարյանն այն համարել է իր «ուժեղ գործերից» մեկը։
«Ներառվել է տասը ստեղծագործություն Սարյանի փարիզյան շրջանից, նույն ժամանակահատվածում ծնված քսան գրաֆիկական աշխատանք։ Արվեստասերները հնարավորություն կունենան տեսնել Սարյանի անձնական իրերը, 3D ակնոցի միջոցով ծանոթանալ նրա այն կտավների սեւ ու սպիտակ տարբերակով լուսանկարներին, որոնք, ավաղ, այրվել են»,–լրագրողների հետ հանդիպմանն ասաց թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը։
Նա հավելեց, որ, համեմատելով Սարյանի մինչեւ Փարիզ գնալը եւ դրանից հետո նկարած ստեղծագործությունները, հստակ կարող ենք տեսնել, թե ինչպիսի գեղանկարչական խնդիրներ էր նա դրել իր առաջ եւ կարողացել լուծել դրանք դեպի Փարիզ կարճատեւ գործուղման ընթացքում։ «Փոխվում է նրա յուղաներկով աշխատելու տեխնիկան, լույսը, արեւը ներկայացնելու ձեւը, գույների համադրությունը, վրձնահարվածները դառնում են ավելի կարճ, ավելի հատու։ Մինչեւ Փարիզ գնալը Մարտիրոս Սարյանը սիրում էր մեծ հատվածներով նույն գույնով ծածկել կտավը»,—ներկայացրեց Ռուզան Սարյանը։
Ցուցահանդեսը կգործի մինչեւ այս տարվա նոյեմբերի 14—ը։ Այն մեկ անգամ եւս մի փորձ է՝ ներառելու Մարտիրոս Սարյանի անունը համաեվրոպական մշակութային համատեքստում։

20-09-2018





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO