Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստան այցի նպատակն է՝ քննարկել կանանց իրավունքների, գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության, ինչպես նաեւ հասարակության որոշ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Արա Բաբլոյանը, ողջունելով Դունյա Միյատովիչի՝ այս պաշտոնում առաջին այցը Հայաստան, շնորհակալություն է հայտնել մեր երկրի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի համար։
Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հաշմանդամության մասին օրենքի նախագծին եւ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին, ընդգծել է, որ նրանք պետք է հավասար իրավունքներ ունենան եւ լինեն հասարակության լիիրավ անդամ։
ԱԺ նախագահը ներկայացրել է «Երեխաների հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ սոցիալական հետագա ներառման (ինտեգրման)» համապարփակ մոդել, որը ենթադրում է առողջապահական, սոցիալական, կրթական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանք։ «Եթե պահպանվում է այս սկզբունքը, ապա հնարավորություն է ընձեռվում երեխաներին հասարակությանը լիարժեք ինտեգրելու գործընթացում լավագույն արդյունքներ ստանալ»,–ասել է խորհրդարանի ղեկավարը։
Խոսելով «Սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» Լանցարոտի կոնվենցիայից՝ Արա Բաբլոյանը նշել է, որ փաստաթուղթը քննարկումների փուլում է, եւ հույս հայտնել, որ այն շուտով կվավերացվի։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության եւ առկա խնդիրների քննարկման հնարավորության համար, վստահություն է հայտնել, որ նման բարենպաստ քննարկումները կլինեն շարունակական։ Նա, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին, նշել է, որ անկախ քաղաքական հայացքների եւ դիրքորոշումների փոփոխությունից, մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն։
Զրուցակիցները կարեւորել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը եւ արդյունավետ համագործակցությունը ինչպես մեր երկրում գործող, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ։

20-09-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO