Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.09.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն

Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, նշել է, որ հայ հասարակությունը կարեւորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում։ Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները, ՀՀ վարչապետի խոսքով, ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման ոլորտներում առաջընթացի նոր մակարդակի ապահովմանը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության եւ դերակատարության բարձրացմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը։ Կառավարության ղեկավարը կարեւորել է այս գործընթացներում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը։
Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար, նշել է, որ հետեւել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին, եւ ողջունելի է դրանց խաղաղ հանգուցալուծումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում հասարակական–քաղաքական կյանքում կանանց մասնակցության հարցի շուրջ։ Վարչապետը նշել է, որ կանայք կարեւոր դերակատարություն են ունեցել եւ շարունակում են ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներում, ինչը եւս նպաստել է հեղափոխության թավշյա եւ ոչ բռնի ընթացքին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը կարեւորում եւ խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում եւ կառավարման համակարգում։
Կողմերը քննարկել են նաեւ մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքացիական հասարակության զարգացմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը, ընթացիկ ներքաղաքական զարգացումներին եւ այլն։

20-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO