Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին՝ ուղեկցությամբ համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար դոկտոր Էրիկ Էսրաիլյանի, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Նորին սրբությունը ողջունեց նրանց այցը, որի նպատակն է նոր գործակցություն ձեւավորել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի եւ Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ։
Վեհափառ հայրապետը գնահատանքով անդրադարձավ համալսարանի կողմից այդ ուղղությամբ արդեն իսկ գործադրված ջանքերին՝ մասնավորապես Հայաստանի Ամերիկյան համալսարանի կայացման գործում ունեցած կարեւոր ներդրմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց, որ կրթական ասպարեզում երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծումը կարող է լուրջ հիմք դառնալ արտագաղթի նվազեցման համար։ Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց պրն Ջին Բլոքին Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար։
Վեհափառ հայրապետն ուրախությամբ փաստեց, որ ձեւավորվող գործակցության համար խթան է սերտ բարեկամությունը ԱՄՆ հայ համայնքի հետ։ Այս կապակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաեւ դոկտոր Էրիկ Էսրաիլյանին այս հարցում ունեցած կարեւոր դերակատարության, ինչպես նաեւ ԱՄՆ—ի հայ համայնքի ազգային—հոգեւոր կյանքի զորացման գործում ունեցած ակտիվ մասնակցության եւ ներդրման համար։
Իր հերթին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտորը նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ իր ծանոթությունը հայ ժողովրդի հետ մինչ այս եղել է ամերիկահայ համայնքի միջոցով։ Պրն Բլոքը նշեց, որ պատկառելի հայ համայնք կա նաեւ Կալիֆորնիայի համալսարանում, անդրադարձավ ապագա գործակցության ծրագրերին։
Զրույցի ընթացքում խոսվեց հայ ժողովրդի մշակույթի եւ ազգային ինքնության պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բացառիկ դերակատարության, երկրի եւ Եկեղեցու առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերների մասին։ Անդրադարձ կատարվեց նաեւ Հայոց եկեղեցու առաքելությանը նվիրյալ եւ հավատավոր հայորդիների բերած զորակցությանը եւ Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթական ու սոցիալական ծրագրերին։

***
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գլխավորությամբ ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առաքելությանը ազգի միասնականության զորացման գործում։ Ընդգծվեց, որ, անկախ տարբեր պայմաններից եւ կրոնական հայացքներից, աշխարհասփյուռ հայորդիների հոգում եւ գիտակցության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ընկալվել է իբրեւ երաշխավոր ազգային ինքնության պահպանման եւ հարատեւման։
Հանդիպմանը խոսվեց նաեւ հոգեւոր զարթոնքի եւ Հայաստանում ու սփյուռքի հայ համայնքներում երիտասարդության հետ տարվող աշխատանքների մասին։

21-09-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO