Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն

Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում մտավորականները

Անկախության հանրաքվեից հետո միանգամայն այլ իրավիճակ ստեղծվեց Հայաստանում։ Ազատության թեւածող շունչը անկախ պետականություն կերտող հասարակության մեջ ազգային արժեքները վերագնահատելու եւ առաջ մղելու ազդակ դարձավ։ Անցյալ տասնամյակների ընթացքում՝ ինքնահաստատման ու կայացման ճանապարհին, մեր ժողովուրդը ապրեց բազմապիսի փորձություններ։ Իսկ այսօր «լայն ճակատով» տոնում է անկախության 27—րդ տարեդարձը։
Ազգային զարթոնքը, որ սկսվեց աստիճանական ընթացքով՝ 1985 թվականից հետո, սկզբում դրսեւորվեց էկոլոգիական շարժմամբ, պատմական հուշարձանների պահպանությամբ, արցախյան շարժմամբ, եւ միայն վերջում հայ ժողովուրդը գիտակցեց, որ բոլոր հիմնախնդիրների լուծման ճանապարհին կարեւորագույն քայլ է անկախության ձեռքբերումը։ «ՀՀ»—ի հետ զրույցում շեշտելով այս միտքը՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ, ազատամարտիկ Վարդան Դեւրիկյանն ասաց, որ 1988—1991 թթ. հայ ժողովուրդն ընդ հուր եւ ընդ սուր անցնելով, համառ պայքարով կարողացավ նվաճել իր անկախությունը. «Խորհրդանշական է, որ արցախյան շարժումը նախորդեց անկախության հռչակմանը։ Սրանք եղան մեր ժողովրդի համար ինքնակազմակերպման ժամանակաշրջաններ։ Ինչպես մի առիթով ասել է Վազգեն Սարգսյանը՝ նորօրյա անկախության ամենամեծ նվաճումներից մեկն այն է, որ մենք մեր նոր Սարդարապատը տվեցինք ոչ թե Երեւանի մատույցներում, այլ Հայաստանի սահմանների վրա ու նվաճեցինք մեր անկախությունը»։ Դժվարանում է պատկերացնել, թե ինչպիսի երկրում կապրեինք եթե անկախ չլինեինք։ «Տասը տարի առաջ անկախ չլինելու վերհուշը դեռ թարմ էր, կարող էի պատկերացնել։ Այսօր այդ անպատկերացնելի է։ Եվ մեր անկախության ամենամեծ նվաճումներից մեկն էլ հենց այն է, որ այդ հարցը այդպես էլ անպատկերացնելի լինի։ Այն շրջանը, երբ մեր ժողովուրդը անկախություն չէր ունեցել, այնքան հեռավոր թվա, որքան որ այսօր հեռավոր է թվում Հռոմեական կայսրության ժամանակաշրջանը»,—ասաց գրականագետը՝ մաղթելով, որ անկախության ընթացքը անշրջելի լինի եւ յուրաքանչյուր տարի մի նոր «քար» ավելացվի անկախության շինվածքի վրա, մեզնից յուրաքանչյուրը մասնագիտական ու ստեղծագործական աշխատանքով ներդրում ունենա անկախության հզորացմանը, ինչպես նաեւ պատրաստ լինի պաշտպանել այն, ինչպես եղավ արցախյան շարժման տարիներին եւ ապրիլյան պատերազմի օրերին։
Գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքերով, որեւէ այլ ժողովրուրդ այնքան շատ չի երգել ազատության եւ անկախության մասին, որքան մենք՝ հայերս, եւ որեւէ այլ ժողովուրդ այդքան տեւականորեն զրկված չի եղել անկախությունից ու ազատությունից, որքան մենք՝ հայերս. «1980–ականների վերջին հասունացավ անկախանալու՝ տասնամյակներով կուտակված պահանջը եւ 1990 թ. օգոստոսի 23—ին ունեցանք հռչակագիրը, որից մեկ տարի անց պաշտոնապես մեր երկիրը հռչակվեց անկախ։ Անկախ, բայց ցավոք ոչ այնքան ազատ։ Ինչ—որ մի բան այն չէր, քանի որ ունեինք աղքատություն, արտագաղթ, անարդարություններ...»։ Այս մի քանի ամիսների ընթացքում այն, ինչ կատարվեց մեզանում, «հրաշք» է համարում Կ. Վարդանյանը։ Հուսով է, որ բաց սրտով եւ մեծ ոգեւորությամբ կնշենք նաեւ անկախության գալիք ամյակները. «Նույնքան եւ ավելի ոգեւորված եմ, ինչպես իմ հայրենակիցների ճնշող մեծամասնությունը։ Վերանվաճեցինք մեր անկախությունը։ Մնում է այդ անարատ եւ մաքուր մանուկը, որին մենք այսօր ունենք՝ ի դեմս հեղափոխության, բոլորիս փայփայանքի եւ գուրգուրանքի առարկան դառնա, որպեսզի կարողանա մեծանալ ու զորանալ։ Մաղթում եմ բոլորիս հաստատակամ լինել եւ ամուր փարվել այս ձեռքբերմանը»։
Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը 12 տարի է գրական—երիտասարդական թերթի խմբագիր է։ Ասում է,  որ երիտասարդները հաճախ են անդրադառնում անկախության խնդրին գրական տարբեր ժանրերում։ Բայց, շեշտում է՝ գրականությունը այլ բան է, իրականությունը մեկ այլ բան. «Երբ անդրադառնում ենք իրականությանը, ավելի սթափեցնող «ապտակներ» են լինում՝ աջից եւ ձախից։ Անկախությունը մեր երազանքն էր, եւ մենք այն ձեռք բերեցինք։ Այլեւայլ հոռետեսական դատողություններով փնովելու փոխարեն, պետք այն դիտարկենք ճշգրիտ ժամանակաշրջանից եւ աշխարհագրական այն դիրքից, որի վրա գտնվում ենք։ Մոլորակի վրա գնում են գլոբալացման գործընթացներ, որտեղ ուզում են բոլորին համահարթեցնել եւ տանել մեկ տնտեսական ու քաղաքական դաշտի մեջ։ Անկախության այն չափը, որը մենք ենք երազում եւ ուզում, հնարավոր չէ, ցավոք։ Իսկ դրանից հուսահատվել չարժե։ Կարելի է անել հնարավորի առավելագույնը եւ դրանով ուրախանալ։ Կորած չէ մեր երազանքը, որովհետեւ աշխարհը շատ արագ փոփոխվում է, եւ չգիտես, թե վաղը ինչ կլինի։ Շատ հնարավոր է, որ մեր երազած անկախության այդ չափը տարիներ հետո իրագործվի»։ Գուրգեն Խանջյանը հորդորում է ժողովրդին գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն՝ իր չափի ու ձեւի մեջ։ Կարողանալ վայելել այն, չմտնել վատատեսության «շղարշի» ներքո եւ փորձել կառուցել մեր երազանքների երկիրը։ Մեկնելով հայրենիքից՝ ընկնում ես մի նոր անորոշ իրավիճակի մեջ, որը շատ ավելի կախյալ է, կարծում է արձակագիրը. «Հասկանալի է՝ հացի խնդիր կա։ Գուցե այս նոր մարդիկ, նոր հնարավորություններ կտան միջին, նորմալ կյանքի հնարավորություն։ Անձամբ ինձ այդ բավարար կլինի»։
Անկախությունը մեծ արժեք է համարում «Հայկական հանրագիտարանի» գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը եւ կարծում է, որ պետք է ձգտել արժանանալ դրան, ապա՝ գնահատել ունեցածը. «Հարկավոր է պահել, պահպանել, ամրացնել, եւ էլ ավելի հզորացնել։ Բոլոր դժվարությունները, որ այսօր ունենք, վերը նշվածները մոռացության մատնելու հետեւանք են։ Անկախություն ասվածը բոլորովին կապ չունի կախվածության հետ, ինչպես կարծում են շատերը։ Դրանք տարբեր երեւույթներ են։ Ժողովորդի մի մասի մեջ այսօր նկատվում է վատատեսական մտայնություններ։ Ներսի բացասական շերտավորումները չպետք է ջրի երես դուրս գան։ ժողովրդական կամքին ենթարկվենք եւ աշխատենք, որ ամեն լավ բան իրականություն դառնա»։ Հովհաննես Այվազյանի գնահատմամբ՝ անցյալ տասնամյակների «ձեռքբերումը» այն միամտությունն ու մոլորությունն էր, որում ապրում էինք։ «Արցախյան հիմնախնդրի շուրջ մտածում էինք այլ բան, բայց իրական պատկերը բոլորովին այլ էր։ Հիմա ավելի «արթուն» ենք, սթափ ենք։ Եթե ժամանակին այս խնդիրները ուշադրության կենտրոնում լինեին, վստահ եմ՝ այլ մակարդակում կլինեինք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով»,–ասաց նա։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

21-09-2018





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO