Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը

Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության 27 տարիներին զգալի ձեռքբերումներ է ունեցել տարբեր ոլորտներում։ Մեր թղթակիցը Հայաստանի Անկախության տոնի առթիվ զրուցել է ՀՀ Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների անդամների հետ՝ խնդրելով առանձնացնել այն նվաճումները, որ ունեցել ենք անցած տարիներին։
«Քաղաքական անկախությանը պետք է զուգակցվեր նաեւ տնտեսական անկախության, սոցիալական ձեռքբերումների հետ։ Այս առումով առաջինը Արցախի հետ կապված ձեռբքերումներն են։ Մինչ 1994—ի մայիս—հունիսը մենք ունեցանք լրջագույն ձեռքբերումներ, որոնք պետք է պահպանենք ու զարգացնենք։ Հիմա Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացի ժամանակն է։ Մենք կարողացանք Հայոց ցեղասպանության խնդիրը ավելի հանրահայտ դարձնել, հիմա արդեն պիտի անցնենք հաղթահարմանը, ակնկալենք փոխհատուցում։ Շատ կարեւորում եմ, որ անկախության տարիներին մենք ունեցանք նոր սերունդ, որն իրականացրեց «թավշյա» հեղափոխությունը։ Նրանք տոգորված են նոր գաղափարներով։ Եվ ավելի լավ երկրում ապրելու համար նրանք պետք է գործողություններ անեն»,–ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը։
Մ. Մելքումյանը նշեց նաեւ՝ անկախության տարիներին Հայաստանն աշխարհին ավելի ճանաչելի դարձավ տարբեր ոլորտներում, ցույց տվեց, որ ժողովրդավար պետություն է։ Նկատեց՝ սոցիալ—տնտեսական առումով եղել են նաեւ խնդիրներ, աղքատություն, սակայն դրանք անկախության հետ կապ չունեն։ Կառավարման պետական համակարգը եւս երբեմն լրջագույն խնդիրներ է արձանագրել։ Խոսելով տնտեսության ոլորտում ձեռքբերումների մասին՝ նշեց՝ դրանք դեռ բավարար չեն։ Պատգամավորը անկնկալում է, որ հեղափոխության արդյունքում ստեղծված նոր իրավիճակում, երբ արհեստական մենաշնորհները վերացվել են, կոռուպցիան գրեթե արմատախիլ է եղել, արվեն ճիշտ սոցիալ—տնտեսական քայլեր։ Ներդրումների համար ավելի նպաստավոր պայմաններ պետք է ստեղծվեն։ «Պետք է ապահովել կայունացում, որի արդյունքում Հայաստան ներդրումներ կգան, աղքատությունը կհաղթահարվի։ Ակնկալում եմ արագություն եւ տեմպ»,–նշեց պատգամավորը։
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը բարձրագույն արժեք համարեց այն, որ հայ ժողովուրդը կարողացավ ունենալ անկախ պետականություն։ «Առանձին ձեռքբերումներն են մեր բանակը՝ մեր անվտանգության երաշխավորը, Արցախի ազատագրումը։ Մենք պետություն ենք ստեղծել, որը ներկայացված է միջազգային բոլոր հարթակներում։ Այն ունի իր միջազգային վարկը»,–ասաց Մարուքյանն ու անկախ Հայաստանի քաղաքացիներին մաղթեց ունենալ բարձր քաղաքացիական գիտակցություն եւ անել ամեն ինչ մեր երկրի հզորացման համար։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը հիշեց՝ 1991—ի անկախացումից հետո ծանր ժամանակներ էին՝ պետությունը պատերազմի շեմին էր, սակայն այդ ժամանակի ամենակարեւոր ձեռքբերումը եղավ հենց Հայոց բանակի ստեղծումը։ Այդ ժամանակ բանակը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կարողացավ լուրջ ինքնապաշտպանական մարտեր մղել։ «Եվ բանակի շնորհիվ մենք կարողացանք պահպանել նաեւ մեր ֆիզիկական անվտանգությունը։ Այդ ժամանակ գնդակոծում էին ոչ միայն Արցախը, այլ նաեւ Բերդը, Ճամբարակը, Կապանը։ Դա փաստացի ագրեսիա էր նաեւ Հայաստանի դեմ։ Եվ այն ժամանակաշրջանի պաշտպանության ոլորտի ղեկավարների եւ երկրի ղեկավարների շնորհիվ մենք հասանք բավականին լուրջ առաջընթացի բանակաշինության ոլորտում։ Երկրորդ լուրջ ձեռքբերումն այն է, որ մեր պետությունը դարձավ միջազգային հանրության ամբողջական սուբյեկտ։ Հայաստանը դարձավ ՄԱԿ—ի անդամ, ընդգրկվեց տարբեր միջազգային կազմակերպություններում։ Շատ կարեւոր էր նաեւ ՀԱՊԿ մտնելը, այն Հայաստանի պաշտպանության համար կարեւորագույն մարմիններից է։ Տնտեսական առումով կարեւոր ձեռքբերում էր մուտքը ԵԱՏՄ՝ հսկայական շուկա, որը լուրջ հնարավորություններ է տալիս առեւտրաշրջանառության, տնտեսության զարգացման համար»,–ասաց ԱԺ փոխնախագահը։
Շարմազանովի կարծիքով՝ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը այս տարիների ընթացքում եւս զարգացել են։ Արտաքին քաղաքականության մեջ առանձնացրեց հետեւյալ հիմնական հարցերը՝ Հայաստանի արտաքին անվտանգության սպասարկում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում ու Արցախի հարցում հայանպաստ լուծում՝ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում։ Այդ սկզբունքի մեջ կարեւոր համարեց Արցախի ինքնորոշման իրավունքը։ Պատգամավորը շեշտեց նաեւ, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործում անկախության այս տարիներին բազմաթիվ պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, ընդունել են Հայոց ցեղասպանությունը։ Որոշ երկրներ անգամ ընդունել են ժխտողականության դեմ օրենք։ Կիպրոսը դա արել է միաձայն։
Պատգամավորը նշեց՝ ներկայումս անկախ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը պետության առջեւ պետք է ունենան պարտավորություն։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանը եւս որպես անկախության ձեռքբերում եւ նաեւ այն պահող ուժ համարեց ազգային բանակը։ «Շատ կարեւոր է նաեւ այս տարիներին բանկային համակարգի կայացումը։ Բոլոր ոլորտներում ինստիտուտները կարողացել են կայանալ։ Հաճախ թերագնահատում ենք բացթողումները, բայց մեր հանրապետությունը երիտասարդ է, եւ յուրաքանչյուր ոլորտ ունեցել է որոշակի ձեռքբերումներ։ Բոլոր ինստիտուտների գործառույթն ի վերջո միտված է մի նպատակի՝ հզորացնել Հայաստանը, արտաքին աշխարհի համար դարձնել ներկայանալի»,–նշեց պատգամավորը։
Նա շեշտեց՝ ներկայումս պետք է ստեղծել համերաշխ հասարակություն եւ սերմանել ազգային մտածողություն, քանի որ միայն այդ կերպ է պատկերացնում երկրի ամրությունը։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

21-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO