Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հազարամյա իղձերի իրականացման առաջին 27 տարին

Համայն հայությունն այսօր նշում է Հայաստանի անկախ հանրապետության հռչակման տոնը

«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»։ 1991 թ. սեպտեմբերի 21—ին նշանակված հանրաքվեի ժամանակ հայ ժողովուրդը պետք է պատասխաներ այս հարցին։ Երկմտանքի կամ կասկածամտության տեսանելի դրսեւորումներ չկային։ Սիրո ու համերաշխության ոգին թեւածում էր ամենուր։ «Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին։ Աստված չանի, եթե հանկարծ գտնվի մի այդպիսինը. մեր ամբողջ ազգի այտերն ամոթից պիտի շիկնեն։
ԱՅՈ—ն մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ։ Կռվում ենք՝ ուրեմն կանք ու լինելու ենք։ Լինելու ենք ազատ ու անկախ...»,— մեր ընդհանուր ոգեւորությունը բանաձեւեց բանաստեղծ Համո Սահյանը։
Եվ եղավ այն, ինչ ակնկալվում էր։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 94 տոկոսը «այո» ասաց Հայաստանի անկախությանը։ «Այո» ասաց երկու հարյուր անկախ պետությունների շարքում ու նրանց համահավասար գոյավարելու իր իրավունքին։
Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ Գերագույն խորհրդի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար։ Պահպանենք մեր ոգեւորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»։
Սեպտեմբերի 23—ին արդեն ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն։
Դրանից մեկ տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23—ին ընդունվել էր ՀՀ Անկախության հռչակագիրը. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1—ի «Հայկական ԽՍՀ—ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28—ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը
ՀՌՉԱԿՈՒՄ է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։
Այդպիսով, անկախության գործընթացի սկիզբը հասավ իր տրամաբանական հանգրվանին՝ անկախ պետության հռչակմանը։ Եվ արդեն 27 տարի Հայաստանի քաղաքացիները առաջ են շարժվում իրենց ընտրած դժվարին, խորդուբորդ, բայց պատվաբեր ու արժանապատիվ ճանապարհով։
Այսօրվա Անկախության տոնը առաջինն է «թավշյա» հեղափոխությունից հետո։ Այն կնշվի լավատեսության, միասնականության ավելի դրական մթնոլորտում։ Տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ՝ հանդիսավոր նիստերից մինչեւ համերգներ, ցուցահանդեսներ։ Առաջիկայում ունենք բազմաթիվ անելիքներ, պատասխանատու համապետական եւ միջազգային միջոցառումներ, որոնց արդյունավետ իրականացումը կդառնա մեր անկախ պետականության ամրապնդման հերթական քննությունը։

21-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO