Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Շուտ չեն հանդիպի

Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում նախատեսվու՞մ է, թե՞ ոչ։
Երեկ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հակիրճ պատասխանեց. «Այս գործընթացը պահանջում է ժամանակ»։
Այնուհետեւ հավելեց, թե իրենք աշխատում են ԱՄՆ հետ, միասին աշխատելու բավական տարբեր հարթակներ ունեն, եւ «այդ հարցը պետք է գա, հասնի իր հանգուցալուծմանը»։ Ասաց նաեւ, թե մոտակա ժամանակներս բոլորս կլսենք այդ՝ տարբեր մակարդակներով հանդիպումների մասին։
Այնուամենայնիվ, ներկայումս ԱԳՆ—ն չի կարող նախատեսել, որ այսպես «հապճեպ հանդիպում կլինի»։
Նկատենք, որ լրագրողների հետ զրույցում մեր արտգործնախարարը ոչ մի գնահատական չտվեց նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել՝ ասելով, թե արցախյան խնդրի հետ կապված կարգավորման մի տարբեակ կա, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես խոսք չկա։
Հակառակորդի գնդակից կրկին զինվոր ենք կորցրել։ Ադրբեջանն ակտիվացրել է հայ—ադրբեջանական սահմանի լարվածությունը։ ՀԱՊԿ—ը հայտարարությամբ հանդես չի գալիս։ Զոհրաբ Մնացականյանը լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան նշեց, թե «ՀԱՊԿ—ի կողմից արձագանքի լինել—չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում»։ Եվ նկատեց. «ՀԱՊԿ—ն այն կառույցն է, որի մեջ ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը»։
Նկատենք, որ Մոսկվա—Երեւան—Մինսկ—Բիշքեկ—Աստանա տեսակամուրջի ժամանակ հարց է հնչել, թե արդյո՞ք ՀԱՊԿ—ը չի պատրաստվում արձագանքել հայ—ադրբեջանական սահմանի լարվածությանը։ Ի պատասխան ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը նշել է, որ «ՀԱՊԿ—ին Հայաստանից որեւէ դիմում չի ստացվել այդ հարցի հետ կապված»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

21-09-2018





19-09-2020
Հայաստանի անկախության տոնին ընդառաջ
«Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության». ...


19-09-2020
Ինչ տվեցինք մե՛նք մեր անկախությանը
Հայաստանը բռնել է անկախացման ճանապարհը: Պապս էր այսպես ասում: ...


19-09-2020
Անկախությունը գերագույն արժեք է
30 տարի առաջ անկախությունը երազանք էր, այժմ՝ իրողություն
Հայաստանի ...


19-09-2020
Սեպտեմբերի 21՝ Անկախության օր
1. Հայոց պատմության մեծ ժամանակափուլերի շղթայի մեջ ինչո՞վ է ...


19-09-2020
«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»
«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել ...


19-09-2020
Մարդկային կյանքի իմաստը
Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ...


19-09-2020
Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ
Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան ...



19-09-2020
Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

19-09-2020
Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել
Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր ...

19-09-2020
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ...

19-09-2020
Արժանի ներդրում երկրի կայացման գործում
Հեռավոր 1991-ին մարզական ոլորտը, ինչպեսեւ ողջ երկիրը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO