Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.07.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


ԿԳ նախարարը հրաժարական չի տա

Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, քանի որ իրեն չի արդարացրել, եւ նշանակվելու է ԵՊՀ ռեկտոր։ «Բարեւեք լուրեր գրողին, ֆեյք տեղեկություն է»,—եղավ ԿԳ նախարարի պատասխանը։ Նաեւ նա ասաց, որ ավելի ոչինչ չի ասելու, փոխարենը ամեն ինչ ասել է թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան իր գրառմամբ։
Այնուամենայնիվ, արդարացրե՞լ է իրեն նախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանը։ Այս հարցի պատասխանն էլ էր հակիրճ. «Սա այն ոլորտն է, որտեղ արդյունքները 1—2 տարի հետո են երեւում»։
Լրագրողները ԿԳ նախարարից պարզաբանումներ խնդրեցին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում բողոքների ակցիաների հետ կապված։ Ըստ նախարարի, նախ փորձելու են իրենց իրավասության սահմաններում հասկանալ, թե ինչ կապ է ունեցել ռեկտորն այդ ամեն ինչի հետ։ «Ի վերջո այստեղ պատասխանատվության շատ մեծ հարց կա»,–ասաց Ա. Հարությունյանը։ Եվ բացի այդ, պաշտոնանկության հարցը չէ, որ դրվում է։ Խոսքը կառավարման համար պատասխանատվության մասին է։ Որովհետեւ, բանախոսի գնահատմամբ, եթե նույնիսկ նա ներգրավված չէ կոռուպցիոն սխեմաներում, միեւնույն է, այդ սխեմաները գոյություն են ունեցել այն հիմնարկում, որ նա ղեկավարել է։
Նախարարին հարցեր ուղղեցին նաեւ դպրոցներում դրամահավաքների վերաբերյալ։ Մասնավորապես այն թեմայի մասով, թե Չայկովսկու դպրոցի ծնողները բողոքում են, որ երեխաներից նույնիսկ կավիճի ու մատյանի փող են ուզում։ ԿԳ նախարարությունը, համենայնդեպս, դիմում—բողոք չի ստացել։ Լրագրողները հիշեցրին, որ նախարարը խոստացել էր դրամահավաքները զրոյացնել։ «Ես չեմ ասել, որ դրամահավաքները զրոյական կդառնան, բայց, այո, շատ դպրոցներում զրոյացել են»,—նախարարը շեշտեց նաեւ, որ եթե որեւէ դպրոցից դիմում—բողոք ունենան, ապա անպայման կանդրադառնան հարցին։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

21-09-2018





03-07-2020
Ավիկ Իսահակյան «Անաչառ դրվագներ» շարքից
«Դու հայ ժողովրդից...»

Անտոն Երվանդի Քոչինյանը, ժողովրդի ծոցից ելած, ...


03-07-2020
Ոչ առանց հպարտության
Նավագնացության եւ նավաշինության հայկական հզոր ավանդույթների մասին

Ճիշտ ...


03-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 662 նոր դեպք
Հայաստանում հուլիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-07-2020
Ազգային հպարտության զգացումը պետք է կարեւոր տեղ գրավի մեր կյանքում
Էթնոհոգեբան, հոգեբանության պրոֆեսոր Ալբերտ Նալչաջյանի հետ «ՀՀ»—ն զրուցում է ...


03-07-2020
Արցախի դիրքորոշումը՝ ի լուր աշխարհի
Անգլալեզու մամուլի անդրադարձն արցախյան ապրիլյան քառօրյա պատերազմին

2016 ...


03-07-2020
Հերոսն ամենուր է
Եվ շարունակում է ապրել

Արցախյան շարժման սկզբին՝ 1988-ի ...


03-07-2020
«Անհրապույր» համայնքներն էլ սպանդանոցներ կունենան
Ֆինվարձակալության պետական աջակցության ծրագրում փոփոխություն եղավ

Ագրոպարենային ոլորտի ...



03-07-2020
Եռյակի գագաթնաժողովում կարեւորվել է տարածքային ամբողջականությունը
Կոչ միջազգային հանրությանը՝ աջակցելու ...

03-07-2020
Հայաստանը պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարի օրն այս տարի նշում է առաջամարտիկ երկրների շարքում
Հուլիսի 3-ը Առանց պոլիէթիլենային ...

03-07-2020
Ո՞ր լեզվից են դիմորդները շատ եղել
Հայաստանում եւ Արցախում մեկնարկել են ...

03-07-2020
Կմասնակցի նաեւ հայրենի ընտրանին
Շախմատի Հայաստանի հավաքականը կմասնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO