Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԶԱՆԱԶԱՆ


Փորձում եմ գերազանցել Ռոմանին

Ամոյանների չեմպիոնական ավանդույթներն ամրապնդվում են

Ըմբշամարտի հայկական դպրոցը լավագույններից մեկն է աշխարհում։ Հայաստանի հավաքականը միշտ էլ ֆավորիտների շարքում է թե աշխարհի, թե Եվրոպայի առաջնություններում։ Ավագների կողքին գալիս է մի նոր սերունդ, որը փորձում է իր տեղը հաստատել համաշխարհային հսկաների կողքին, ինչը, բարեբախտաբար, նրանց հաջողվում է։ Նրանցից մեկը օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության փոխչեմպիոն եւ Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանի եղբորորդի Մալխաս Ամոյանն է։ Մեր ըմբիշն այս տարի դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն։
—Մալխաս, պատմեք խնդրեմ, ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել հունահռոմեական ոճի ըմբշամարտով։
—Փոքր տարիքից տեսել եմ, թե ինչպես է հորեղբայրս՝ Ռոման Ամոյանը, մարզվում հունահռոմեական ոճի ըմբշամարտով։ Երբ հավաքներից, միջազգային մրցաշարերից վերադառնում էր, վերցնում էի նրա մարզահագուստը, հագնում այն եւ նույնիսկ եղել են օրեր, երբ դրանցով էի քնում։ Երբ ոչ մեկը չէր խաղում ինձ հետ՝ ըմբշամարտում էի... բարձի հետ։ Ամենուր Ռոմանի հետ էի, եւ փոքր տարիքում իմ տեսածը միայն ըմբշամարտն է եղել։ Ահա ինչու եմ այսքան սիրում այս մարզաձեւը։ Ընտանիքի անդամները չընդդիմացան իմ այն որոշմանը, որ զբաղվեմ այս մարզաձեւով։ Ինձ այլ մարզաձեւում չեմ տեսնում։
—Բացի սպորտից՝ ինչո՞վ եք զբաղվում։
—Հիմա նաեւ սովորում եմ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, սակայն քննությունները բաց թողնելու պատճառով որոշ խնդիրներ ունեմ…
—Այս տարի դարձաք ըմբշամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն. ի՞նչ է այն ձեզ համար։
—Ըմբշամարտի աշխարհի առաջնություններում նախորդ տարիների պարտությունները համարում եմ ինչ—որ տեղ իմ թերացումների պատճառ։ Հիշելով նախորդ տարիների բացթողումները՝ փորձեցի շատ կենտրոնացած մոտենալ յուրաքանչյուր գոտեմարտի։ Մարզումների ճշտությունը եւ հոգեբանորեն ճիշտ մոտեցումը հանգեցրին նրան, որ կարողացա դառնալ աշխարհի երիտասարդների չեմպիոն։
—Ի՞նչ կասես եզրափակիչ գոտեմարտի մասին։
—Երբ դուրս եկա գորգ, առաջին բանը, որ եկավ աչքիս առաջ, անցած տարվա գոտեմարտն էր, որտեղ պարտվել էի։ Հիշելով սխալներս՝ փորձեցի չկրկնել դրանք այստեղ։
—Մալխաս, ի՞նչ ապագա եք տեսնում ձեզ համար, Տոկիոյի խաղերին մասնակցելու հեռանկար ունե՞ք։
—Երիտասարդ եմ շատ եւ դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի։ Ամեն դեպքում դեռ մեկ տարի շարունակելու եմ հանդես գալ երիտասարդների հավաքականի կազմում։ Ամեն ինչ կախված է մարզիչների որոշումներից։ Բայց օլիմպիական խաղերի ուղեգրի համար դեռեւս շատ փուլեր ունեմ անցնելու։
—Ո՞վ է ձեզ համար ըմբշամարտիկի այն օրինակը, որին ուզում եք հետեւել։
—Իհարկե, Ռոման Ամոյանը։ Սակայն ես փորձում եմ գերազանցել Ռոմանին։ Երբ այս կամ այն մրցաշարին էր գնում, միշտ ուսումնասիրում էի նրա հակառակորդներին։ Բայց ես հպարտանում եմ մեր բոլոր ըմբիշներով՝ Ամոյանով, Ջուլֆալակյանով, Ալեքսանյանով, Մանուկյանով։ Նրանց եմ նայում եւ ուզում եմ նմանվել նրանց։
—Մալխաս, հիմա հանդես եք գալիս 67 կգ քաշային կարգում, սակայն աշխարհի այս առաջնությանը մասնակցեցիք 72 կգ քաշում։ Հետագայում ո՞ր քաշային կարգում եք տեսնում ձեզ։
—Օլիմպիական քաշային կարգ համարվում է 67 կգ—ն, հիմա 67—77 քաշային կարգերի արանքում եմ, սակայն ավելի շատ հակված եմ գոտեմարտելու 67 կգ քաշում։ Իմ քաշային կարգում թույլ կամ ուժեղ մրցակիցներ չկան, բոլորն էլ իրենց ուժեղ կողմերն ունեն։ Չեմ թերագնահատում ոչ մեկին։
—Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար։
—Հիմա հանդես եմ գալիս գերմանական Բունդեսլիգայում։ Արդեն մեկ գոտեմարտ անցկացրել եմ, պլանավորում եմ եւս երկուսն անցկացնել։ Հետո մի քիչ դադար կվերցնեմ եւ կսկսեմ պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։
Հարցազրույցը՝
Վարվառա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ

28-09-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO