Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄԱՐԶԵՐ


Զարմացնելու բան միշտ էլ կգտնվի

Սյունիքը զբոսաշրջիկների համար նոր փորձառություններ ու հետաքրքիր զբաղմունքներ է ստեղծում

Սյունիքի բարձրադիր լեռներն ու դարերի պատմություն ունեցող հուշարձանային կոթողները դեռեւս բավարար չեն զբոսաշրջիկների ներկայությունը Սյունիքում երկար ժամանակով ապահովելու համար։ Այդ իսկ պատճառով «Իմ Հայաստան» ծրագիրը տարբեր փորձառություններ է մշակում, որոնք հյուրերի համար նոր հետաքրքրություններ են ստեղծում։
Զբոսաշրջիկները Սյունիքի մարզ այցելելիս արդեն հնարավորություն ունեն ականատեսը ու մասնակիցը լինել այլ հետաքրքիր զբաղմունքների, ինչպիսիք են կավագործությունը, բնական բրդից թել ստանալու ընթացքը, բատիկի վարպետաց դասեր անցնելը եւ այլն։ Զբոսաշրջիկներին «Սիսիան կերամիքսում» դիմավորում են ամուսիններ Վահագնը ու Զառան, ովքեր ներկայացնում են կավագործությունն ու բատիկի նկարչությունը։ Զբոսաշրջիկները ցանկության դեպքում վճարում են որոշակի գումար ու ինքնուրույն զբաղվում կավագործությամբ կամ բատիկի նկարչությամբ։ Ընտանիքի երեք դուստրերը նույնպես օգնում են զբոսաշրջիկներին յուրացնելու խեցեգործության նրբությունները։
«Զբոսաշրջիկները մեծ ոգեւորությամբ են զբաղվում կավագործությամբ։ Նրանց հետաքրքրում է, թե հազարամյակներ առաջ ինչպես են պատրաստվել այդքան հետաքրքիր կժերը, կճուճները եւ այլ իրեր»,–մեզ հետ զրույցում ասաց Վահագն Համբարձումյանը։
Ամուսինները 2018 թվականին մեկնել են Սմիթսոնյան ֆոլկլայֆ փառատոնին՝ ներկայացնելու Հայաստանի մշակույթը, որտեղից էլ զբոսաշրջիկների մի քանի խմբեր՝ հետաքրքրվելով հայկական մշակույթով, այցելել են Հայաստան։ Վարպետաց դասերի միջոցով զբոսաշրջիկներին սովորեցնում են բատիկի վրա նկարել, կավից բաժակներ, ափսեներ ու զարդեր պատրաստել՝ «Սիսիան կերամիքս» եւ «Աստրե» բրենդներով։
Այնուհետեւ «Շինուհայրի կանանց կենտրոնում» զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու բրդից թել եւ թելից տարատեսակ այլ իրեր պատրաստելու գործընթացին։ «Բրդից կարպետ» ծրագիրը նաեւ սոցիալական նախաձեռնություն է «Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից, որը նպատակ ունի Շինուհայր եւ հարակից համայնքների կանանց համար ստեղծել կայուն եկամտի հնարավորություններ։
«Հյուրերին հետաքրքրում է մաքուր բրդից այլ պարագաներ ստանալու մշակույթը։ Նրանք զգուշությամբ ու մեծ ոգեւորությամբ «բուրդ են գզում սանդերքի վրա»։ Բացի այդ՝ իմանալով, որ բարձերը, ծածկոցները պատրաստված են հենց այդ բրդից, շահագրգիռ են դառնում գնել»,–ընդգծեց կենտրոնի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը։
Փորձելով թանգարանային վայրերին այլ կոլորիտային երանգներ հաղորդել՝ Ակսել Բակունցի տուն—թանգարանի տնօրինությունը զբոսաշրջիկների համար թանգարանի այգում թեյախմություն է կազմակերպում՝ հյուրասիրելով Գորիսի մեղրն ու ընկույզը, ներկայացնում է Գորիսի մշակույթը, թանգարանի պատմությունը եւ այլ ուշագրավ զրույցներ։
Իսկ ակտիվ զբոսաշրջության սիրահարներն արդեն մի քանի տարի է, ինչ ամենագնաց մեքենաներով բարձրանում են Ուխտասար։ Լեռան անվան վերաբերյալ մի քանի վարկածներ կան։ Մի մասը պնդում է, որ լեռն այդպիսի անուն է ստացել, որովհետեւ մարդիկ բարձրանալով լեռան գագաթ՝ զոհեր են մատուցել, երկրպագություններ կատարել։ Իսկ ըստ մյուս վարկածի՝ լեռն Ուղտասար է անվանվել, որովհետեւ գագաթը նման է եղել ուղտի սապատի։ Նաեւ ասում են, որ այդ տարածքով է անցել Մետաքսի ճանապարհը, ու մարդիկ չիմանալով սարի կլիմայական պայմանների մասին՝ ձմռանը փորձել են քարավանով անցնել այդ ճանապարհով, սակայն ուղտերը խեղդվել են խորը ձյան մեջ, ու այդ պատճառով վայրն անվանվել է Ուղտասար։
Այն ծովի մակարդակից բարձր է 3300 մետր։ Լեռան գագաթին կից մի քանի վայրերում խառնարաններ կան։ Այդտեղ է գտնվում նաեւ Ուղտասար անունով լիճը, որտեղ ամռան օրերին լողանում են զբոսաշրջիկները։ Լեռան լանջերին հարյուրավոր կիլոմետրեր ձգվող տարածքով մեկ սփռված են իծագիր փորագրությունները։
«Նման ժայռապատկերներ կարելի է տեսնել Հայաստանի մի շարք այլ վայրերում, օրինակ՝ Ծղուկի շրջակա լեռներում (Մեծ Քարախաչ), Վարդենիսի լեռնաշղթայում, Եղեգիսի աղբյուրների մոտ (Վարդենիս լեռ), Արփայում (Խաչասար), Որոտան գետի կիրճում (Դավագյոզ լեռ) եւ այլուր։ Դրանց բոլորին բնորոշ հատկանիշներն են՝ միեւնույն բարձրությունը ծովի մակերեւույթից (3000–3300 մ), պատկերագրությունը (իկոնոգրաֆիան) եւ տեղանքը, տեղակայվածությունը սառցե լճերի մոտ, որոնք ժամանակին համեմատաբար տաք ջրեր են ունեցել, քան այսօր»,—ընդգծեց զբոսավար Ալլա Երեմյանը։
Լեռ բարձրանալու ճանապարհին են գտնվում նաեւ հրաբխային մի քանի խառնարաններ։ Դրանցից նշանակալի է «Փերիի վարսեր» կամ «Քարե ծով» խառնարանը։ Անունը ստացել է այն պատճառով, որ նմանվում է քարե ծովի կամ ինչպես տեղացիներն են ասում՝ փերիի վարսերի։
Սոնա ՄԿՐՏՉՅԱՆ

02-10-2018





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO