Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՊՆ


ՀՀ զինված ուժերն արդիականացնում են տանկային պարկը

Ներդրվելու են սեփական արտադրության համակարգեր

Հայաստանի զինված ուժերի տանկային ստորաբաժանումներն ունեն պատրաստվածության բարձր մակարդակ եւ պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված ցանկացած խնդիր։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման եւ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանն ասաց, որ այս տարիների ընթացքում ոլորտում զգալի ձեռքբերումներ են արձանագրվել։
«Հիմնական եւ կարեւոր ձեռքբերումն այն է, որ ունենք կայացած տանկային զորամիավորումներ։ Իրականացված աշխատանքների շնորհիվ տանկային ոլորտում ունենք ոչ միայն քանակական ավելացում, այլեւ որակական փոփոխություններ։ Մենք այսօր ունենք այնպիսի տանկային բրիգադ, որն իր սպառազինությամբ ոչնչով չի զիջում խորհրդային միության ժամանակ համապատասխան կառուցվածքով եղած բրիգադներին։ Ձեռքբերումներից ամենակարեւորը նաեւ այն է, որ օգտագործելով անցած պատերազմի փորձը, կարողացել ենք մշակել տանկային ստորաբաժանումների պատրաստման համակարգ, որի մեջ մտնում են վերականգնման, նորոգման գործընթացները»,–ասաց Զորայր Գաբրիելյանը։ Նա նշեց, որ ընդունված է սպառազինության ռազմական տեխնիկայի ծրագիր, որը կյանքի է կոչվում։
Խոսելով տանկիստների մարտավարամասնագիտական պատրաստվածության մասին՝ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ այն կարելի է գնահատել լավից բարձր։
«Գերազանց չեմ ասում, որովհետեւ միշտ, բոլոր ժամանակներում աշխատելու տեղ կա։ Մեր տանկիստները լուրջ հաջողություններ ունեն, սակայն մենք միշտ ասում ենք հաջողությունները կան, դրանք մերն են, սակայն պետք է մտածել բացթողումները շտկելու մասին։ Այսինքն՝ մշտապես գործում ենք պատրաստվածությունը կատարելագործելու ուղղությամբ։ Հետաքրքիրն այն է, որ նախկինում ոլորտի զարգացման առումով մտածում էինք, թե ինչպես պատրաստենք, որն է լավը, որն է արդյունավետ, հիմա այդ հարցերը հստակեցված են։ Ինչպես գիտենք, մեր ռեսուրսները սահմանափակ են, եւ այսօր խնդիր է դրված այդ սահմանափակ ռեսուրսներով հասնել ամենից բարձր արդյունավետության։ Դա է հիմնական պահանջը»,–ասաց նա։
Անդրադառնալով տանկերի արդիականացման գործընթացին՝ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում։ Ներկայում այդ ուղղությամբ բանակցություններ են իրականացվում։
«Մենք ոչ միայն մեկ ուղղությամբ ենք աշխատում, քանի որ ռազմական տեխնիկան զարգանում է, պետք չէ կանգնել մեկ տարբերակի վրա։ Այս երկու տարիների ընթացքում ոչ միայն համագործակցության ճանապարհով ենք հարցերը փորձում կարգավորել, այլեւ խնդիրներ ենք լուծել սեփական ուժերով՝ հենվելով ՀՀ—ում գիտական, արտադրական ներուժի վրա։ Տ—72 տանկի Բ3 տարբերակի տեխնիկական հագեցվածության մի մասը լինելու է հայկական արտադրության։ Մտածում ենք նաեւ այլ տեսակի տանկերի արդիականացման մասին»,–ավելացրեց Զորայր Գաբրիելյանը։ Նա ընդգծեց, որ հիմնական ուղղությունները պետք է լինեն կրակի ղեկավարման համակարգերի կատարելագործումը, պաշտպանության համակարգի ներդրումը, եղանակային տարբեր պայմաններում գործելու հնարավորությունների ավելացումը։

06-10-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO