Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ՊՆ


Հայ տանկիստները մարտունակ են

Նրանք պատրաստ են լուծելու մարտական ցանկացած խնդիր

Հոկտեմբերի 8—ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Տանկիստի օր։ Հայ տանկիստները կատարել եւ այսօր էլ պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված մարտական խնդիրները։
ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները ազգային բանակի կազմում ստեղծված առաջին կանոնավոր ստորաբաժանումներից են։ 1992 թվականի հոկտեմբերի 8—ին գրեթե ամբողջությամբ ձեւավորվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասը, իսկ հետագա տարիներին շարունակեցին կատարելագործվել ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները։
Անվիճելի է, որ հայ տանկիստներն անցել են երկար եւ փառավոր ուղի։ Նրանք իրենց խիզախությամբ աչքի են ընկել արցախյան ազատամարտի տարիներին, որի ընթացքում գրագետ մարտավարության շնորհիվ կարողացել են վարել բազում նշանակալից մարտեր։
Հայ տանկիստները կատարելագործել են տանկի վարման եւ դրա կառավարման մեթոդները, զարգացրել են իրենց հմտությունները։ Նրանք իրենց արհեստավարժությունը եւ մարտական պատրաստության բարձր մակարդակը ցուցադրել են նաեւ միջազգային մի շարք վարժանքների ընթացքում՝ ապացուցելով, որ մարտունակ են եւ պատրաստ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդին։
Պրոֆեսիոնալ տանկիստի  վառ օրինակ է փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը, ով այսօր էլ ծառայություն է իրականացնում Արցախի զորամասերից մեկում, նորակոչիկների մեջ սերմանում է եւ հայրենասիրություն, եւ ռազմական գիտելիքներ փոխանցում։
Արցախյան պատերազմի եւ ապրիլյան պատերազմական գործողությունների մասնակից է։ Ոչնչացրել է հակառակորդի 17 տանկ։ ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանների ասպետ է։
Արթուր Հովսեփյանը 1989–1991 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Երբ վերադարձել է, Ղարաբաղում արդեն կռիվ էր։ Որոշ ժամանակ անց միացել է ջոկատներից մեկին։ 1989 թվականից մինչ այսօր զինվորական համազգեստ է կրում։ Արդեն 28 տարի է Արցախի զինվոր է։
Եղել է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զինակիցը։ Ցավում է, որ կենդանության օրոք Մոնթեի դերը այդքան չէին գնահատում, որքան հիմա։
«Գրեթե այնպիսի ռազմական գործողություն չի եղել, որ մենք չմասնակցենք։ Մոնթեն հենց իր կենդանության օրոք էլ լեգենդ էր՝ իր մարտական կազմակերպվածությամբ, մարդկային հատկանիշներով եւ իր ռազմական մարտականությամբ։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ ինձ բախտ է վիճակվել մոտիկից ճանաչել, շփվել նրա հետ։ Այսօր էլ շատ եմ զգում նրա կարիքը եւ ամեն օր նորովի ինքս իմ մեջ բացահայտում եմ նրա գերագույն հատկանիշները, տաղանդը»,–ասում է փոխգնդապետը։
Փորձառու զինվորականն ամեն օր շփվում է նորաթուխ զինվորների հետ, օգնում իր խորհուրդներով եւ ծառայում որպես օրինակ՝ հայրենիքի օրինակելի պաշտպանի։ Այն հարցին, թե որն է այն կարեւոր հատկանիշը, որով պետք է օժտված լինի զինվորը, փոխգնդապետը պատասխանում է՝ ոգին եւ պատրաստվածությունը։
«Մեր տղերքի ոգին տեղն է։ Մեծ է նաեւ նրանց վստահությունը հրամանատարների հանդեպ։ Կարեւոր է նաեւ այդ վստահությունը սերմանել նորակոչիկների մեջ. դա հաջողվում է։ Ապրիլյան քառօրյայի ժամանակ ես իրենց ոչինչ չեմ հրամայել կամ պարտադրել։ Երբ նրանք տեսել են, թե ինչպես եմ ես անձամբ զենքը ձեռքիս մտնում մարտի մեջ եւ կռվում, նրանք եւս հետեւել են իմ օրինակին»,–պատմում է զինվորականը։
Հրամանատարի օրինակին ցանկանում են հետեւել նաեւ նրա փոքրիկ տղաները՝ Պարույրն ու Սեւակը։ Նրանք ցանկանում են զինվորական դառնալ եւ շարունակել իրենց հայրիկի պատվաբեր ծառայությունը։ Իսկ Տաթեւիկը՝ փոխգնդապետի աղջիկը, ավարտել է տեղի երաժշտական դպրոցը եւ նպատակ ունի ուսումը շարունակել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Քանոն է նվագում։
«Մեր բանակին անհրաժեշտ են միայն եւ միայն լավ սպաներ եւ հրամանատարներ, քանի որ մեր բոլոր զնվորներն էլ լավն են։ Մոնթեի նման հակում ունեցող սպաներ են անհրաժեշտ։ Արցախյան պատերազմում էլ հրամանատարը միշտ գնացել է առաջինը։ Մենք ենք ընտրել նրանց, ովքեր պետք է մեզ ղեկավարեին՝ բոլորից քաջերին եւ հայրենասերներին»,–ընդգծում է հրամանատարը։
Միլենա ՄԿՐՏՉՅԱՆ

09-10-2018





21-05-2019
Անկախ դատական համակարգի կայացումը այլընտրանք չունի
Դրան կարող է նպաստել նաեւ դատավորներին «vetting»-ի ենթարկելը



21-05-2019
Բերձորը միացումի կենտրոնն է
1992 թվականի մայիսի 18–ին ազատագրվեց Լաչին, այժմ Բերձոր քաղաքը։ ...


21-05-2019
Դատավորները համազգեստից դուրս կգա՞ն
Դատական համակարգը առանց ժողովրդի վստահության կշարունակի խոչընդոտել արդարադատությունը



21-05-2019
Հետաքրքրված են տնտեսական կապերի խորացմամբ
Երկկողմ հանդիպումներ Ղազախստանում

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի ...


21-05-2019
Քննարկել են կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում գործող 2 ...


21-05-2019
Վարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան ...


21-05-2019
Վկայականներ «Փոքրիկ հրեշտակներին»
Մեր եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի շաբաթօրյա դպրոցները ուսումնական տարին ...



21-05-2019
Միջին Արեւելքի զարգացումները վտանգավոր ընթացք են ստանում
ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում վերջին ...

21-05-2019
Հայկական լոլիկի ամերիկյան ցեցը
10 հեկտար փորձադաշտում կամ մենք կհաղթենք, ...

21-05-2019
Գենետիկ կոդի մեջ Նարեկացին մեր այցեքարտն է աշխարհում
Վարդատոն՝ նվիրված տիեզերական ...

 
21-05-2019
Հայաստանը պատրաստվում է միջազգային մրցաշարերի
«Գոլդ ջիմի» գավաթի խաղարկությամբ Հայաստանում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO