Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


«Հայ-ֆրանսիական բարեկամության հիմքը մարդասիրությունն է»

Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթնաժողովի համատեքստում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի նախաձեռնությամբ երեկ կազմակերպվեց «Հայ ֆրանսիական բարեկամության ուշագրավ դրվագները» խորագրով հրապարակային զեկուցում, որը կարդաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը։
Ողջունելով ներկաներին՝ Բ. Մակիչյանը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Շառլ Ազնավուրի հիշատակը, այնուհետեւ անդրադարձավ միջոցառումը կազմակերպելու անհրաժեշտությանը. «Հայ ժողովուրդը առանձնահատուկ սեր ունի Ֆրանսիայի ժողովրդի հանդեպ, երկու երկրների միջեւ մշտապես տիրել է փոխըմբռնման ու համերաշխության մթնոլորտ, եւ այսօր մենք չէինք կարող չօգտագործել առիթը՝ հայ երիտասարդներին, մասնավորապես ուսանողներին ներկայացնելու հայ—ֆրանսիական բարեկամության ուշագրավ էջերը»։
Այնուհետեւ պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հանգամանալից զեկուցմամբ ներկայացրեց հայ—ֆրանսիական բարեկամության պատմությունը՝ սկսելով 17—րդ դարից, երբ 1663 թվականին Մահտեսի Մուրադ Բաղիշեցին առաջին անգամ հանդիպեց Ֆրանսիայի կայսր Լյուդովիկոս 14—րդին՝ ստանալու նրա աջակցությունը հայ ժողովրդին իր դարավոր թշնամիների լծից ազատելու համար։ Այնուհետեւ բանախոսն անդրադարձավ Նապոլեոն կայսեր՝ Մխիթարյան միաբանության հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ ջերմ վերաբերմունքին, շեշտեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիացիների ցուցաբերած մեծ օգնությունը հատկապես Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ։
Ա. Ներսիսյանը հանգամանալից ներկայացրեց նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայում Դիմադրության շարժմանը հայերի մեծ դերակատարման փաստը, նշելով, որ այդ շարժման առաջնորդներից է եղել նաեւ Հյուսիսային համալսարանի ռեկտորի մորեղբայր Լեւոն Տիտանյանը։ Ամփոփելով խոսքը՝ պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հավելեց, որ հայ—ֆրանսիական բարեկամության հիմքը մարդասիրությունն է։

Գ. Հ.

11-10-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO