Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՄԱՐԶԵՐ


Միջոցառում՝ նվիրված Հաճընի հերոսամարտի 100-ամյակին

Հաճընի ութամսյա ինքնապաշտպանական մարտերի 98–ամյակի առթիվ կազմակերպված ցերեկույթն ազդարարեց հերոսամարտի 100—ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Այն կազմակերպել էր Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը։ ՀՄ—ի ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար Հովհաննես Գրիգորյանի խոսքով՝ հերոսամարտի 100—ամյակին նախատեսում են թողարկել ֆիլմաշար։ «Երկար տարիներ հավաքված կադրերում բազմաթիվ հայտնի հաճընցիներ կան, որոնցից շատերն այսօր, ցավոք, մեզ հետ չեն, բայց նրանց խոսքը, նրանց պատգամը ցանկանում ենք փոխանցել մեր հետագա սերունդներին, ուստի որոշել ենք 100—ամյակի առթիվ ֆիլմաշար պատրաստել»,—նշեց Հ. Գրիգորյանը։ Նա հավելեց նաեւ, որ թեեւ իրենց միջոցները սուղ են, նպատակ ունեն նաեւ հրատարակել գրքեր, որոնք նորովի կլուսաբանեն հերոսամարտը, որովհետեւ, ըստ պարոն Գրիգորյանի, դեռ կան հարցեր, որոնք կարոտ են հավուր պատշաճի ներկայացման։ Նպատակ կա նաեւ կազմակերպելու գիտաժողով՝ աշխարհասփյուռ հաճընցիների, պատմաբանների եւ համապատասխան այլ մասնագետների մասնակցությամբ։
Ոգեկոչման ցերեկույթը սկսվեց «Հաճըն» ՀՄ—ի գրասենյակում՝ հիշատակի անկյան մոտ, որը նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսներին։ Այդտեղ ԱՀԹ զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար տեր Վահան քահանա Առաքելյանը հանդես եկավ հոգեհանգստյան աղոթքով՝ հիշելով նաեւ Հաճընի հերոսներին։ Այնուհետեւ տերունական աղոթքով սկսվեց միջոցառումը, որը վարում էր ՀՀ վաստակավոր լրագրող, ասմունքող, հաղորդավար Սարգիս Նաջարյանը, իսկ բեմում իրենց ելույթներով փայլում էին Արսեն Համբարյանը, Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, Ջիվանու աշուղական դպրոցի սաները։ Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ հաճընցի հերոսներին. հիշատակվեցին թե՛ Մեծն Մուրադն ու Արամ Կայծակը, թե՛ նորօրյա հերոսներ Սուրեն Ճարատանյանն ու նորհաճընցի երիտասարդ Գեւորդ Մղդեսյանը, որոնք երկուսն էլ նահատակվել են ապրիլյան պատերազմում։
Ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան նաեւ բանաստեղծ, հրապարակախոս Հակոբ Հարությունը եւ պատմաբան Արտաշես Կրկյաշարյանը։ Քաղաքապետը ոսկե հուշամեդալով պարգեւատրեց քաղաքի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց, որոնց թվում էր նաեւ Հովհաննես Գրիգորյանը։

16-10-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO