Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԱԳՆ


Վճռական ենք բարեփոխումների օրակարգի խթանման հարցում

Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Նախօրեին Լյուքսեմբուրգում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ անդամ պետությունների եւ ԱլԳ անդամակցող պետությւնների արտգործնախարարներ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին եւ կառավարության ազգային զարգացման օրակարգի առաջնահերթություններին։ ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններն են. «Սա իմ առաջին մասնակցությունն է այս ձեւաչափով եւ անմիջապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովից հետո, որն անցած շաբաթ Հայաստանում միավորել էր կազմակերպության 84 անդամ, դիտորդ եւ ասոցացված պետությունների պատվիրակություններին, որոնցից մոտ 40—ը ներկայացված էր պետության կամ կառավարության ղեկավարի կամ տեղակալի մակարդակով։ Գագաթնաժողովի երեւանյան հռչակագրում ընդգծված են խաղաղության, համերաշխության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքները, ինչպես նաեւ մեր ժողովուրդների, հատկապես երիտասարդության եւ կանանց, ընդհանուր հավատարմությունը կայուն զարգացմանը եւ շրջակա միջավայրի պահպանությանը։ Ֆրանկոֆոնիայի նպատակները եւ վերջինիս «Ապրել միասին» կարգախոսը հետաքրքիր կերպով մեծապես նման են Արեւելյան գործընկերության մեր նպատակներին։
2018–ը Հայաստանի համար առանձնահատուկ տարի է։ Այն արմատական ժողովրդավարական փոփոխության տարի է, որը դրսեւորվեց խաղաղ թավշյա հեղափոխությամբ, երբ հայաստանյան հասարակությունը վճռականորեն մերժեց անցյալի բացասական երեւույթները եւ հաստատակամորեն ձեռնամուխ եղավ բարեփոխումների՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ինչպես նաեւ կայուն զարգացման խթանման նպատակով սոցիալ—տնտեսական կյանքում հավասար հնարավորությունների ապահովմանը։ Թավշյա հեղափոխությունը ի ցույց դրեց Հայաստանի հասարակության, իր բոլոր շերտերի եւ ինստիտուտների քաղաքական հասունության եւ իրավագիտակցության նշանակալի բարձր մակարդակը։ Առանձնահատուկ կարեւոր է Հայաստանի երիտասարդության եւ կանանց ակնհայտ ակտիվ դերակատարությունը, ովքեր կանգնած էին հեղափոխության առաջնագծում։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը վերջերս հատուկ անդրադարձավ երիտասարդության դերակատարությանը հայաստանյան իրադարձություններում, որոնք բնութագրեց որպես խաղաղ իշխանափոխության ֆանտաստիկ օրինակ։ Հայ հասարակության ամուր աջակցությունը Հայաստանի վարչապետին եւ կառավարությանը ե՛ւ ոգեշնչող է, ե՛ւ պարտավորեցնող։
Խաղաղ ժողովրդավարական փոփոխությունն Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության նոր ուղիներ է բացում։ Հայաստանի նոր կառավարության հիմնական առաջնահերթություններից են հանդիսանում «20 արդյունք մինչեւ 2020» փաստաթղթում նախանշված թիրախները, մասնավորապես այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տնտեսական զարգացման եւ շուկայական հնարավորությունների խթանումը, ինստիտուտների ամրապնդումն ու լավ կառավարումը, փոխկապվածության, էներգիայի խնայողության, շարժունակության եւ ժողովուրդների միջեւ կապերի խրախուսումն ու շրջակա միջավայրի պահպանությունը։
Անցած հինգ ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման խթանման նպատակների վրա։ Մինչ այժմ իրականացրած մեր գործողություններն արդեն ունեն շոշափելի արդյունքներ՝ արձանագրելով նաեւ մեր ջանքերի շարունակականության եւ կայունության հրամայականի հստակ գիտակցումը։ Հավասարապես կարեւոր է նաեւ մեր ազգային զարգացման օրակարգի խթանման առաջնահերթությունը։
Սեպտեմբեր ամսին Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները ցուցադրեցին շարունակական հանրային աջակցությունն ու մանդատը՝ տրված կառավարության եւ վարչապետի քաղաքական հիմքը հանդիսացող ուժին։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու ժողովրդական պահանջը սահմանում է Հայաստանում ներկայիս քաղաքական իրադրությունը. ընտրություններն ակնկալվում է անցկացնել 2018թ. դեկտեմբերին։ Ինչպես ցույց տվեցին ավագանու ընտրությունները, իրապես ազատ եւ արդար ընդհանուր ընտրությունների անցկացումը հանդիսանում է այս կառավարության բացարձակ առաջնահերթությունն ու ամուր քաղաքական կամքը։ Հայաստանի կառավարությունը ողջունում եւ գնահատում է Եվրամիության եւ անդամ պետությունների տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունն ընտրություններն անցկացնելու հարցում։
Կառավարությունը հավասարապես վճռական է իր զարգացման բարեփոխումների օրակարգի խթանման հարցում։ Հայաստանի տնտեսության արդիականացումը, հատուկ շեշտադրում կատարելով տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանը, ստարտափերի աճի մեծացմանը, ՓՄՁ—ների աջակցությանը, նորարարական եւ ստեղծագործ կրթության խրախուսմանը, արտահայտում է մեր զարգացման օրակարգի բնույթն ու ուղղությունը։ Այն նպատակ ունի խրախուսել ազգային տաղանդը՝ որպես խելացի զարգացման շարժիչ ուժ։ Նորարարության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ստեղծարար մտածողությունը, տեխնոլոգիաների օգտագործումը, երիտասարդների հմտությունների զարգացումը եւ ձեռներեցությունը այս կառավարության ռազմավարական առաջնահերթություններից են, որն ընդգրկում է ներքեւից վերեւ դինամիկան եւ գործարարության ու ազդեցություն ունեցող ներդրումային նախաձեռնությունների հաջողված օրինակները, բարձրակարգ ստեղծարար կրթության եւ տեխնոլոգիական կենտրոնների տարածումը երկրով մեկ։ Այս առնչությամբ մենք նպատակադրվել ենք խթանել ԵՄ եւ ԱլԳ տարբեր հարթակների միջեւ համագործակցությունը, այդ թվում Հորիզոն 2020—ը, Երազմուս + եւ մյուսները նման հարթակների շրջանակներում։ Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրապես Եվրամիության հետ բազմաշերտ համագործակցության կարեւոր ձեւաչափ է՝ ի աջակցություն մեր ազգային զարգացման օրակարգի։
Մենք ցանկանում ենք կառուցել առկա դրական համագործակցության փորձի վրա եւ աջակցել խելացի հանրային կառավարման առաջխաղացմանը։ Մինչ օրս, ԵՄ—ի աջակցությունը ներառում է Հայաստանի կառավարման ինստիտուտներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումը, ներառյալ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային գրանցումը, մեքենաների գրանցման մեկ պատուհանի համակարգը, վարորդական իրավունք տրամադրելու ավտոմատացված համակարգը, առցանց էլեկտրոնային ոստիկանությունը, էլեկտրոնային վիզային համակարգը եւ առցանց բիզնեսի գրանցումը։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը խիստ ներհայաստանյան էր եւ ունի բացառապես ներքին բնույթ։ Ե՛վ իր ծրագրում, ե՛ւ իր բուն ռազմավարության իրականացման մեջ կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է եղել արտաքին քաղաքականության շարունակականությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում՝ ուղղված տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության, կայունության եւ փոխլրացնող համագործակցության խթանմանը։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն է։
Ես համամիտ եմ իմ գործընկեր Էլմարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանդիպումների լավ դինամիկայի առնչությամբ։ Անցած հինգ ամիսների ընթացքում արդեն երկու հանդիպում ունեցել ենք։ Լավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ, որը նպաստել է դրական դինամիկային, եւ մենք նպատակադրված ենք ամրապնդել այն։ Իհարկե, Հայաստանում շուտով՝ հավանաբար դեկտեմբեր ամսին, տեղի են ունենալու ընտրություններ։ Միաժամանակ, հավասարապես կարեւոր առաջնահերթություն է շարունակել ուշադրության կենտրոնում պահել խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորումը եւ խթանումը, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ՝ վստահության ամրապնդման միջոցառումները, ներառյալ դրանց վերաբերյալ նախորդ համաձայնությունների իրականացումը, իրավիճակի սրման դեմ ռիսկերի նվազեցման միջոցները։ Մենք պետք է կենտրոնանանք այս քայլերի վրա եւ իրական ջանքեր գործադրենք հակամարտության բոլոր կողմերի բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ։ Եվս մեկ շատ կարեւոր առաջնահերթություն է ռազմատենչ հռետորաբանությունից եւ ատելության քարոզից ձեռնպահ մնալը։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով, եւ պետք է առավել անմիջական ներգրավվածություն ունենա։ Եվ մենք, իհարկե, դրա մասին խոսում ենք։
Քանի որ շուտով լրանում է Արեւելյան գործընկերության 10—ամյակը, մենք պետք է ուշադրություն դարձնենք անցյալի սխալները չկրկնելու վրա եւ պահպանենք նախաձեռնության էությունը. առաջին հերթին մարդկանց գործընկերություն՝ ուղղված մեր երկրներում կյանքի բարելավմանը եւ մեր հասարակությունների մերձեցմանը։ Այս համատեքստում, ցանկանում եմ նաեւ ընդգծել մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացի շատ կարեւոր առաջնահերթությունը, որը մենք առաջ են մղում ԵՄ երկրների հետ»։

17-10-2018





25-06-2019
Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




25-06-2019
Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից
Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ...


25-06-2019
Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը
Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել ...


25-06-2019
Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ
Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ...


25-06-2019
Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը
Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ...


25-06-2019
Մենիշխանությունն ավարտվել է
Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին ...


25-06-2019
Հանգստի նոր վայր Մոշաթաղում
Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ ...



25-06-2019
Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս
Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ...

25-06-2019
Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո
Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես ...

25-06-2019
Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ
Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի ...

25-06-2019
Առաջին «ոսկին» ու «բրոնզը»
Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO