Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՄԱՐԶԵՐ


Խաղողն Արագածի փեշերին է «բարձրանում»

Եվ Ապարանն աստիճանաբար նոր մշակաբույսերի է ընտելանում

Շուրջ 190 տարի առաջ Ապարանի մահալի (գավառ) Շիրաղալա (ներկայումս՝ Վարդենուտ) գյուղ Ատրպատականի (Պարսկաստան) Խոյ գավառից վերաբնակություն հաստատողների մտքով բնավ չէր էլ կարող անցնել, որ օրերից մի օր իրենց հետնորդներն այստեղ խաղող են աճեցնելու։ Ի՜նչ խաղողի կամ այլ մշակաբույսի մասին կարող էր խոսք լինել, ո՜ւմ մտքով դա կարող էր անցնել, երբ անգամ կարտոֆիլի ու կաղամբի մշակությունն էր մինչեւ նախորդ դարակես այս բնաշխարհում խիստ սակավ ու հազվադեպ, էլ չենք ասում պտղատու ծառերի գոյության մասին։ Խնդիրն, անշուշտ, Ապարան աշխարհի դաժան ու խստաշունչ ձմեռն էր, որ ծառ ու ծաղկի, այգեգործությամբ զբաղվելու առումով ոչ մի լավատեսական հույս կամ հեռանկար մինչեւ վերջերս չէր ներշնչում…
Այո՛, այդպես էր մինչեւ վերջին ժամանակները, քանզի այսօր արդեն պարզվում է, որ Ապարանում կարելի է նաեւ այգեգործությամբ զբաղվել, կլիմայական տաք գոտուն բնորոշ մշակաբույսեր աճեցնել։ Տողերիս հեղինակի համար եւս մի քիչ անհավանական ու չափազանցված էր թվում, որ Վարդենուտում սկսել են խաղող աճեցնել, չնայած մի քանի տարի առաջ սեփական աչքերով էի տեսել գյուղամիջի ճամփեզրին հասունացած թութը։ Թթենին (արդեն մի քանիսը կան) այսօր էլ կանգուն է եւ, ասես, իր նոր բնակավայրում հաստատվելու լուրջ հայտ ներկայացնելու մտադրություն ունի։ Հետեւաբար, եթե թութը հարմարվել է, ապա կարելի է մտածել, որ խաղողի համար եւս տանելի բնակլիմայական պայմաններ կան ու կլինեն։
Մի խոսքով, այն, ինչին այնքան էլ չէի հավատում, օրերս բախտ ունեցա սեփական աչքերով տեսնելու, դեռ ավելին՝ հաճույքով վայելելու Ապարանի անուշաբույր, յուրատեսակ համ ու հոտով խաղողը։ Ինձ ու շատերին հաճելիորեն զարմացնողը Գարեգինի որդի Հայկն է՝ Ադամյան գերդաստանի արժանավոր ժառանգներից մեկը։ Նա թեեւ վաղուց Երեւանում է ապրում, բայց ծննդավայրի հետ շատ ամուր թելերով է կապված։ Հայրենի գյուղում լավ ու հարմարավետ տուն ունի, խնամված հող ու այգի։
–Խաղողի մատը մի քանի տարի առաջ ինձ Ուշիից փոխանցեց եղբորս որդին,–«ՀՀ»–ին պատմեց Հայկ Ադամյանը,–եւ պատվիրեց անպայման տնկել ու խնամել տնամերձ հողամասում։ Այդպես էլ արեցի եւ պիտի ասեմ, որ բնավ չեմ փոշմանել։ Ամենակարեւորը, այն հարմարվել է մեր կլիմային, եւ թեեւ բերքն առայժմ այնքան էլ առատ չէ, բայց, հուսով եմ, առաջիկա տարիներին արդյունքը շատ ավելին կլինի։ Մեր հողը բարեբեր է, եւ ցանկության դեպքում կարելի է շատ բան աճեցնել՝ անպայման հաշվի առնելով տվյալ մշակաբույսի տեսակն ու առանձնահատկությունները։
Գյուղում ինձ հաճելիորեն զարմացրեց նաեւ Ազատ Կնյազյանը՝ հպարտությամբ ցույց տալով տան հարեւանությամբ փարթամորեն աճած խաղողի որթատունկերը, որոնք տարածվել էին ցանկապատի երկարությամբ։ Ազատն ասաց, որ նախորդ տարի անգամ գինի է ստացել իր խաղողի բերքից։ Միայն պատկերացնել է հարկավոր՝ Ապարանի գինի…
Առհասարակ, Ապարանն այսօր շահեկանորեն առաջ է անցել եւ զարգացում է ապրում նաեւ այգեգործության ոլորտի իր հաջողություններով։ Եթե ոչ հեռավոր անցյալում, օրինակ, Վարդենուտում միայն խնձոր, տանձ ու սալոր կարելի էր հանդիպել, այն էլ՝ սակավաթիվ, ապա այսօր դրանց ավելացել են ընկույզը, կեռասը, սալորի մի քանի տեսակներ, հատապտուղներ եւ այլն։ Ընդլայնվել է նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի տեսականին։ Միայն թե, ինչպես նշեցին հողագործները, ոռոգման ջուր լինի, բարելավվի ջրամատակարարման վիճակը, ինչի դեպքում արդեն այգետարածքներն ու մշակովի հողատարածությունները շեշտակի կավելանան։
Ի դեպ, ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Ապարանում առաջին անգամ խաղող աճեցվել է 1984թ. Ափնա գյուղում, Վլադիմիր Միսակյանի տնամերձ հողամասի այգում։ Սակայն պիտի հաշվի առնել, որ Ափնան ավելի ցածրադիր գոտում է, քան Վարդենուտը (ծովի մակերեւույթից, համապատասխանաբար, մոտ 1800 մ եւ 1900 մ), ինչը նշանակում է, որ վերջինիս ցուցանիշն առայժմ զարմանահրաշ փաստերի շարքից է…
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

18-10-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO