Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ՍՈՑԻՈՒՄ


Աշխարհի բնակչությունը եւ մենք

ՀՀ-ում բնակչությունը այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշներով նվազել է 10 հազարով

Հայաստանի բնակչության թիվը 2018 թվականի հուլիսի 1—ի դրությամբ կազմում է 2 մլն 969 հազար 800 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը եղել է 2 մլն 979 հազար 900 մարդ։ Ծնելիության թիվը այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 16 հազար 189 երեխա, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնվել է 17 հազար 170 երեխա։ Ընդհանուր առմամբ ՀՀ—ում բնակչությունը 2018թ. առաջին կիսամյակի ցուցանիշներով նվազել է 10 հազար մարդով։
Այս տվյալները երեկ լրագրողներին ներկայացրեցին ՄԱԿ—ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը եւ ՄԱԿ—ի բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը՝ ամփոփելով ՄԱԿ—ի բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչություն» ամենամյա զեկույցը։ Այն այս տարի վերնագրվել էր «Ընտրության ուժը. վերարտադրողական իրավունքները եւ ժողովրդագրական անցումը», թեմա ընտրելով՝ ժողովրդագրական փոփոխությունները, բնակչության աճի տատանումները, ծնելիության միտումները։ Ծովինար Հարությունյանն ասաց, որ այսօր երկրները, ըստ ծնելիության գործակցի, դասակարգվում են 4 խմբի։ Հարեւան երկրների համեմատությամբ Հայաստանում ծնելիության մակարդակը շատ ավելի ցածր է, կազմում է 1,6 տոկոս։ Թուրքիայում, Ադրբեջանում 2,05 է, Իրանում եւ Վրաստանում մոտավորապես 2 տոկոս է։ Աշխարհում ամենաբարձր ծնելիության գործակից ունեցող երկիրը Նիգերն է՝ 6.6 գործակից, եւ ամենացածր տոկոսն ամրագրվում է Չինաստանի նահանգներից մեկում՝ 1.1 գործակից։ Հայաստանում ամենաբարձր ծնելիությունը, ըստ Աննա Հովհաննիսյանի, գրանցվել է 1990—ական թվականներին, երբ մոտ 80.000 ծնունդ է գրանցվել. «Այդ ժամանակվանից հետո Հայաստանը հետ չի մնում համաշխարհային ցուցանիշներից, եւ ծնելիությունը գնալով նվազում է։ Մեր ցուցանիշն ամենացածրն է հարեւան երկրների համեմատությամբ։ 2018 թվականի առաջին եռամսյակում 1000 երեխա ավելի քիչ է ծնվել, համեմատած 2017թ. հետ։ Սակայն մենք փոքր–ինչ տարբերվում ենք տարածաշրջանային այլ երկրներից մահացության գործակցով։ Արեւելյան Եվրոպայի եւ Անդրկովկասի երկրներում մահացածների թվաքանակն ավելի մեծ է, քան ծնվածներինը։ Հայաստանում այս տարի մոտ 1500 դեպքով մահացության ցուցանիշը իջել է։ Եթե անցած տարի նույն ժամանակաշրջանում 14 հազար 500 էր, ապա այս տարի այդ թիվը 13 հազար է։ Սա ավելի ցածր է, քան ծնվածների թիվը։ Ժողովրդագրական տեսանկյունից սա նշանակում է, որ մենք դեռեւս ունենք բնական հավելաճ»։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ բնակչության թվաքանակի 10 հազարով նվազումը արտագաղթի բացասական մնացորդի հետեւանքն է։ Հայաստանում մտահոգիչ են նաեւ ամուսնությունների թվի նվազումը, ամուսնալուծությունների աճն ու գործազրկության բարձր մակարդակը, որոնց կարգավորման համար ակնկալվում է պետության կողմից հետեւողական եւ լուրջ միջամտություն, պետական քաղաքականություն։
Խոսելով բնակչության ծերացման ցուցանիշների մասին՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ Բելառուսում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում տղամարդիկ տասը տարով ավելի շուտ են մահանում կանանցից։ Հայաստանում այս տարբերությունը կազմում է յոթ տարի։ «Նման ցուցանիշները բերում են բնակչության ծերացման։ Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր երկրում տարեցները՝ 63 տարեկան եւ դրանից ավելի բարձր, կազմում են ընդհանուր բնակչության 13 տոկոսը։ Հայաստանը համարվում է ծերացող երկիր։ Ըստ ՄԱԿ—ի միջազգային սանդղակի, եթե բնակչության ծերացման գործակիցը 7 տոկոսից ավելի է, բնակչությունը համարվում է ծերացող»,—մանրամասնեց Հովհաննիսյանը՝ միաժամանակ ներկայացնելով 2050 թվականին տարեցների թվի ՄԱԿ—ի կանխատեսումները։ Նա նշեց, որ ունենք բավականին մտահոգիչ պատկեր։ Այն կազմելու է մոտ 22 տոկոս, ինչը լուրջ սոցիալ—տնտեսական եւ ժողովրդագրական մարտահրավեր է։ «Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունն օր առաջ պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանանք պատրաստ լինել եւ դիմակայել այդ իրավիճակին»,–ասաց Ա. Հովհաննիսյանը։ Ամփոփելով ասուլիսը՝ բանախոսները նկատեցին, որ ունենալով ավելի քիչ բնակչություն՝ թուլանում են երկրի քաղաքական, տնտեսական եւ ռազմական կարողությունները։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

18-10-2018





21-05-2019
Անկախ դատական համակարգի կայացումը այլընտրանք չունի
Դրան կարող է նպաստել նաեւ դատավորներին «vetting»-ի ենթարկելը



21-05-2019
Բերձորը միացումի կենտրոնն է
1992 թվականի մայիսի 18–ին ազատագրվեց Լաչին, այժմ Բերձոր քաղաքը։ ...


21-05-2019
Դատավորները համազգեստից դուրս կգա՞ն
Դատական համակարգը առանց ժողովրդի վստահության կշարունակի խոչընդոտել արդարադատությունը



21-05-2019
Հետաքրքրված են տնտեսական կապերի խորացմամբ
Երկկողմ հանդիպումներ Ղազախստանում

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի ...


21-05-2019
Քննարկել են կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում գործող 2 ...


21-05-2019
Վարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան ...


21-05-2019
Վկայականներ «Փոքրիկ հրեշտակներին»
Մեր եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի շաբաթօրյա դպրոցները ուսումնական տարին ...



21-05-2019
Միջին Արեւելքի զարգացումները վտանգավոր ընթացք են ստանում
ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում վերջին ...

21-05-2019
Հայկական լոլիկի ամերիկյան ցեցը
10 հեկտար փորձադաշտում կամ մենք կհաղթենք, ...

21-05-2019
Գենետիկ կոդի մեջ Նարեկացին մեր այցեքարտն է աշխարհում
Վարդատոն՝ նվիրված տիեզերական ...

 
21-05-2019
Հայաստանը պատրաստվում է միջազգային մրցաշարերի
«Գոլդ ջիմի» գավաթի խաղարկությամբ Հայաստանում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO