Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


«Թումոյի» առաջին միջազգային հասցեն՝ Փարիզ

Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացել է կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

Նախօրեին Փարիզի «Les Halles» շրջանի կենտրոնական հատվածում տեղի ունեցավ «Թումո» Փարիզի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, «Forum des Image» կենտրոնի նախագահ Մարկ Տեսսիեն, հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Թումոյի հիմնադիր Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները, տնօրեն Մարի Լու Փափազյանը, Հայաստանի ու միջազգային հարթակների պատվավոր այլ հյուրեր։
Բացման խոսքով հանդես եկավ «Forum des Images» կենտրոնի նախագահ Մարկ Տեսսիեն՝ նշելով, որ «Թումո» Փարիզը» կդառնա «Forum des Images»—ի հենասյուներից մեկը։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ողջունեց հյուրերին եւ իր շնորհակալության խոսքը հայտնեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին՝ նշելով, որ «Թումո» Փարիզի» փորձը վարակիչ է եվրոպական մյուս երկրների համար, որոնք նույնպես ցանկություն են հայտնել ունենալ «Թումո» կենտրոններ. «Իրականում պատմական իրադարձություն է տեղի ունենում։ «Թումոյի» արտահանումը Հայաստանից կրթական ոլորտում մեր լավագույն ցուցանիշներից մեկն է»։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Ուզում եմ բացատրել իմ երջանկությունը, քանի որ իմ երեխան էլ է Երեւանում այցելում «Թումո» կենտրոն, եւ ես գիտեմ, թե ինչքան օգուտ է դա նրա համար, ինչքան է նա սովորում ու ինչքան երջանիկ է նա այնտեղ։ Եվ ես էլ երջանիկ եմ, որ այսուհետ Փարիզի պատանիները եւս զգալու են այդ երջանկությունը»։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ողջունեց հյուրերին. «Կեցցե՛ «Թումոն»։ Ցանկանում եմ այստեղ ներկա պատանիներին մաղթել, որ համարձակ լինեն ու ապագայի մասին մտածեն մարդասիրաբար եւ առանց սահմանափակումների»։ Որից հետո «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը կիսվեց «Թումոյի» առաքելության գլխավոր սկզբունքներից մեկով. «Սա այն էներգիայի աղբյուրն է, բարի կամքի, լավատեսության ու վստահության այն համադրությունը, որը մենք ցանկանում ենք փոխանցել մեր պատանիներին։ Բավական է մեկ անգամ ընկնել կախարդական կաթսայի մեջ փոքր ժամանակ, ու ստեղծարար էներգիայի չափաբաժինը կհերիքի ողջ կյանքի համար եւ կդարձնի անհաղթելի»։
Բացման արարողության ընթացքում գործի դրվեցին «Թումո» Փարիզի» համար նախագծված «թռչող» թումոբիլները, որոնք նախագծվել են «Թումոյի» ճարտարապետ Բեռնար Խուրիի կողմից։ Կենտրոնով շրջայց անցկացնելուց հետո հյուրերը հնարավորություն ունեցան փորձարկելու թռչող թումոբիլները եւ ծանոթանալու «Թումոյի» կրթական ծրագրին։
«Թումո» Փարիզը» անվճար արտադպրոցական կրթություն է ապահովում ավելի քան 1500 ուսանողի։ Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին եւ թարգմանվել է ֆրանսերեն։
Փարիզը «Թումոյի» առաջին միջազգային հասցեն է։ Հաջորդ կենտրոնի՝ «Թումո» Բեյրութի» բացումը տեղի կունենա 2018—ի նոյեմբերին։ Աշխատանքներ են տարվում նաեւ այլ քաղաքներում կենտրոններ բացելու շուրջ։ «Թումոյի» միջազգային ընդլայնումը հնարավորություն է տալիս առավելագույնս իրականացնելու կենտրոնի գլխավոր առաքելությունը, որն է Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնել իր անվճար արտադպրոցական ծրագիրը։ Գալիք տարվա ընթացքում Հայաստանում գործող 4 կենտրոններին կգումարվեն եւս երկուսը՝ «Թումո» Կողբն ու Մասիսը։

18-10-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO