Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՄԱՐԶԵՐ


«Երազանքի գյուղը» կառուցելու ճանապարհով

Դրախտիկում ձգտում են դրախտային անկյուն ստեղծել զբոսաշրջիկների համար

Վերջին տարիներին շատ է խոսվում ներքին զբոսաշրջության եւ տուրիստական նոր պրոդուկտների մշակման, նոր ուղղությունների գրավչության վերհանման մասին։ Հատկապես շեշտադրում է արվում զբոսաշրջային քաղաքներում առկա ներուժի բացահայտման վրա, որպեսզի տարեցտարի մեծանա նոր զբոսաշրջային ուղղություններ առաջարկող երկրի դերը միջազգային քարտեզում։
Վերջին ամիսներին Հայաստանում տուրիզմի զարգացման համար թիրախային վայրեր են դիտվում Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերը։ Պետությունը քանիցս տուրիզմի զարգացման իր տեսլականում կարեւորել է առկա զբոսաշրջային ներուժը՝ հավասարաչափ բաշխում կատարելով մարզի բոլոր տարածքների միջեւ՝ առավել արդյունավետ օգտագործելով տուրարտադրանքների ձեւավորման եւ իրացման գործում նաեւ մարզի գյուղացիներին ներգրավումը։
Այս տարվա ապրիլից Գեղարքունիքի մարզում ներդրվել է ՄԱԿ—ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը նախատեսում է խթանել տուրիզմի զարգացումը գյուղական համայնքներում։
Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, իրականացնում ՄԱԿ—ի Զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ։ Այն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին, որպեսզի վերջիններս ստեղծեն այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար։ Ուստի ծրագրի առաջնային նպատակներից է կրթել եւ ներգրավել տեղական համայնքներին՝ նոր լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման եւ խթանման համար, որտեղ առաջնային է համարվում ենթակառուցվածքների ստեղծումը եւ երիտասարդների ներգրավումը ծրագրերի իրականացման գործընթացներում։ Գեղարքունիքի մարզի զարգացման կարեւորագույն ուղղություններից են դիտարկվել գյուղատնտեսությունն ու տուրիզմը։
Այս տարվա ծրագրով նախատեսվում է մեծացնել տուրիստների ակտիվ հոսքը դեպի Կալավան եւ Դրախտիկ գյուղեր։ Կալավանի մասին «ՀՀ»—ն նախկինում հրապարակում ունեցել է։
Դրախտիկը, որպես նոր բացահայտված զբոսաշրջային ներուժ ունեցող վայր, ունի մի շարք գրավչություններ՝ սկսած ալպինիզմից մինչեւ ձիարշավային, ջրային եւ գյուղական տուրիզմ։ Նաեւ մյուս գյուղերը զարգացնելու համար Դրախտիկը տարածաշրջանի լոկոմոտիվ դարձնելու նպատակ ունեն մի քանի ամիս շարունակ այս աշխատանքներում ներգրավված կամավորները։
Պարզվում է՝ 1—2 տարվա ընթացքում այստեղ ահռելի փոխոխություններ են եղել։ Արդեն իսկ կոնկրետ գործնական ծրագրեր կան, եւ երազանքի դրախտային միջավայրն առաջիկա տարիներին պետք է իրականություն դառնա՝ իր անվանը համահունչ։
Դրախտիկը (նախկին անունը՝ Թոխլուջա) գյուղ է  Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռների հարավային լանջին, Սեւանա լճի ավազանի Դրախտիկ գետի ափին, մարզկենտրոնից 61 կմ հյուսիս—արեւելք։ Պարզեցինք, որ այստեղ ալպինիզմի մեծ հնարավորություններ կան. գյուղը գտնվում է լեռնաշղթայի հյուսիսարեւելյան լանջերին եւ ամենամոտ կետն է, որտեղից կարելի է բարձրանալ Արեգունու լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Կարկտասարը։ Ասում են՝ «Դրախտիկ» գյուղի անունը Ստեփանոս Օրբելյանի աշխատությունում (12—րդ դար) կա, բայց անվան որեւէ բացատրություն չկա։
Շուրջ 1 տարի է, ինչ կամավորներից բաղկացած մի խումբ երիտասարդ էնտուզիաստներ որոշեցին Հայաստանի անբարենպաստ վիճակում գտնվող գյուղը վերածել իսկական դրախտի եւ այս վայրում զարգացնել գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը։ Քննարկումների ընթացքում  հասկացան, որ զարգացման մեծ ներուժ ունեցող գյուղերը մեկը մյուսի հետեւից դասվում են մեռնող բնակավայրերի շարքին, որովհետեւ գյուղացին ինքն էլ չգիտի այդ ներուժի մասին, առավել եւս՝ ինչպես օգտագործել այն։
Գյուղի ներկա սոցիալ—տնտեսական կարգավիճակը թեպետ հեռու է դրախտային համարվելուց, սակայն շատերին ոչ այնքան հայտնի այս դրախտային վայրը ունի հիանալի բնություն եւ աչքի է ընկնում օդի մաքրությամբ, աշխարհագրական դիրքով, հանգստի եւ ժամանցի համար մարդուն անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով։
Թիմի անդամները պարբերաբար հանդիպում են գյուղի երիտասարդության հետ, քննարկում, թե ինչ հնարավոր ռեսուրսներ կան տուրիզմը զարգացնելու համար։ Դրանցից մեկը եղավ ձիարշավարանի ստեղծումը։ Եվ այս տարվա հուլիսի 22—ին Վարդավառի տոնին գյուղում բացվեց «Երամակ» անվանումով առաջին ձիարշավարանը։ Վերջինիս հիմնադիրը գյուղի երիտասարդ ղեկավար Կարեն Ղալեչյանն է։ Ըստ նրա, ձիարշավարանները Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հիանալի հնարավորություն են, իսկ Դրախտիկում դա իրագործելը կատարյալ երանություն է։
Արդեն մի քանի ամիս է, ինչ ձիարշավարանն արդեն հյուրեր է ընդունում՝ այն զուգակցելով գյուղական տուրիզմի հրաշալիքների հետ։
Մինչ այստեղ մուտք գործելը զբոսաշրջիկները «Երամակի» տարածքում հանգստանում են, օգտվում գյուղական թարմ նախաճաշից, ապա Արեգունի լեռներով մոտ 2 ժամ ձիավարում, հասնում գագաթին ու վայելում դրախտային տեսարանը։ Մի կողմում Դիլիջանն է, մյուս կողմում՝ Սեւանը։
Արդեն կյանքի կոչված «Երազանքների գյուղ» նախագիծը նպատակ ունի նպաստել համայնքի զարգացմանը, սակայն ոչ ավանդական գործընթացների միջոցով։ Պարզապես հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներից կազմված մարդկանց խումբը որոշել է սեփական օրինակով ցույց տալ, որ կարելի է առանց առանձնակի ֆինանսական միջոցների, իրենց նախաձեռնողականության եւ համառության շնորհիվ, նոր կյանք տալ հոգեվարքի մեջ ապրող՝ դատարկվող գյուղին։
1000 բնակիչ ունեցող այս գյուղն ունի հետաքրքիր արշավային ուղղություններ՝ տեղանքը հարուստ է ալպիական մարգագետիններով, ջրվեժներով, իսկ հենց գյուղով անցնող երկու գետերը հիշեցնում են Եփրատ եւ Տիգրիս գետերի միախառնման միջագետքյան հատվածը։ Մյուս կողմից, տարածաշրջանի երկրները կապող Տրանսկովկասյան արահետի մի հատվածն անցնում է հենց Դրախտիկի կողքով, ինչը, իր հերթին, զբոսաշրջիկների մեծ հոսք կարող է ապահովել։
Երիտասարդ կամավորները վստահ են, որ գյուղը զարգանալու է, դառնալու է զբոսաշրջային հետաքրքիր ու յուրահատուկ կենտրոն։ Լուծել են նույնիսկ էկոլոգիական խնդիր, այստեղ դադարել են աղբ թափել ու տուգանք են սահմանել յուրաքանչյուր գետնին հայտնված թափոնի համար։
Դրախտիկցիները բավական ակտիվ տուրիստական արշավ են սկսել նաեւ առցանց տիրույթում։ Գյուղն ունի իր ֆեյսբուքյան էջը, որում ներառված են ոչ միայն գյուղի բնակիչները, այլեւ զբոսաշրջիկները։ Այնտեղ կան նկարներ ու մեջբերումներ, որոնց միջոցով երեւում է, թե ինչքանով է կապ ստեղծված քաղաքի ու գյուղի միջեւ։ Գյուղն արդեն հասցրել է ավելի քան 1000 զբոսաշրջիկ ընդունել։
Ընդհանուր գաղափարի շուրջ համախմբված երիտասարդները շուրջ 20—ն են տարբեր ոլորտներից, վստահ են՝ լուրջ նախագծի մեկնարկն առաջիկայում տալու է արդյունքը։
Հայաստանի բնակավայրերի երկար ցուցակը տնտղելուց հետո ընտրությունը կանգ է առել Սեւանի ավազանի, հետո արդեն՝ Դրախտիկ գյուղի վրա, եւ կողմնորոշվել են աշխատանքները սկսել այստեղից՝ ափի բարեկարգումից։ Կամավորներից մեկի՝ Գագիկի խոսքով մաքրել ենք ափը՝ մոտ 700—800 մետր տարածք, որտեղից մի բեռնատար պլաստիկ աղբ են հանել։
Նպատակ ունեն բարեկարգել, լողափ ստեղծել եւ զարգացնել նաեւ ջրային տուրիզմը, այնուհետեւ գյուղում ստեղծել ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան եկվորներին գիշերակաց ունենալու, գյուղական նախաճաշից օգտվելու, վայելելու հրաշք բնությունը, մաքուր օդը՝ ստեղծելով նոր բարիքներ։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

19-10-2018





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO