Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը պետք է լինի ինտելեկտուալ, զարգացած, տեխնոլոգիական երկիր

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԳԱԱ 75—ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75—ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԳԱԱ 75—ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներ, միջազգային գիտական կառույցների ղեկավարներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75—րդ տարեդարձի առթիվ՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Այսօր մեր պարտքն է հարգանքի եւ երախտիքի մեծ զգացումով հիշել նրանց, ովքեր հեռավոր 1943թ. հիմնեցին այս հաստատությունը։ Պատերազմի ծանր տարիներին իրականացնել նման ձեռնարկ նշանակում էր ոչ միայն անվերապահորեն հավատալ հաղթանակին եւ խաղաղության հաստատմանը, այլեւ անվերապահորեն հավատալ Հայաստանին, նրա ժողովրդին, մեր գիտության մեծ ներուժին ու ապագային։ Սա սխրանք էր, որ գործել են հայ գիտության մեծ երախտավորները, եւ մենք շնորհակալ ենք նրանց այս հարուստ ժառանգության համար»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԽՍՀՄ տարիներին ՀՀ ԳԱԱ—ն նաեւ ազգային ինքնության եւ ինքնագիտակցության կարեւոր մաս էր. «Բոլորդ գիտեք, որ Խորհրդային Միությունում ազգային ինքնությանը շատ մեծ տեղ չէր տրվում, եւ ավելի շատ ընդունված էր ընդգծել ինտերնացիոնալիզմի տրամաբանությունը։ Այս առումով մեր ԳԱԱ—ն ազգային ինքնության եւ ինքնագիտակցության, ազգային հպարտության կարեւոր ինստիտուտ էր։ Սովետական Հայաստանը ԽՍՀՄ—ում ուներ այնպիսի տեխնոլոգիական եւ գիտական դերակատարում, ինչպիսին ժամանակակից աշխարհում ունի Սիլիկոնային հովիտը։ Այս իրավիճակը ստեղծված էր նաեւ ԳԱԱ համակարգի գործունեության շնորհիվ»։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո մեծ ջանքեր գործադրվեցին, որպեսզի Հայաստանի ԳԱԱ համակարգը հարմարվի նոր իրողություններին եւ արդյունավետ գործելու հնարավորություն ստանա, բայց անցումային շրջանի բարդությունները հնարավորություն չտվեցին, որպեսզի Հայաստանի տնտեսությունը, նաեւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով, կարողանա շարունակել այն դերակատարումը, որն ուներ Խորհրդային միության տարիներին։ «Ես այս ամենը հիշում եւ ընդգծում եմ ոչ միայն ուղղակի որպես հուշ, այլ ուզում եմ սրանով ընդգծել այն ծրագիրը, այն ամբիցիան, որ ունի ՀՀ կառավարությունը, որը ձեւավորվել է ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում. մենք ուզում ենք Հայաստանը դարձնել նույնպիսի տեխնոլոգիական առաջատար երկիր, ինչպիսին նա էր ԽՍՀՄ տարիներին եւ պայմաններում։ Դրա համար մենք ունենք ամենակարեւորը՝ մարդկային ներուժը. մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են այդ գիտելիքը, կարող են փոխանցել այն եւ, կարեւորը, ավանդույթներ, որոնք կապված են ԳԱԱ գործունեության հետ։ Մեծ հույս ունենք, որ Հայաստանի գիտությունը, կառավարությունը եւ հանրությունն այս հարցի շուրջ յուրօրինակ կոնսենսուս են ձեւավորելու եւ ՀՀ—ում նոր տեխնոլոգիական առաջընթաց, նոր տեխնոլոգիական հեղափոխություն իրականացնելու հնարավորություն կստեղծեն»,–իր ելույթում ընդգծել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ քաղաքական վերջին փոփոխությունների արդյունքում Հայաստանում գիտական, տեխնոլոգիական, ինտելեկտուալ գործունեության համար նոր հեռանկարներ են բացվում։ «Հայաստանը պետք է լինի ինտելեկտուալ, զարգացած, տեխնոլոգիական երկիր, որովհետեւ մենք հավատում ենք, որ բացարձակապես բոլոր խնդիրների լուծման ամենակարեւոր գործիքը մարդկային միտքն է, որն անսահման է։ Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի, յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր ոլորտի առջեւ բացված են անսահման հնարավորություններ, եւ հույս ունենք, որ կկարողանանք օգտագործել այդ անսահման հնարավորությունները»,–շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Իր գնահատանքը հղելով բոլոր գիտնականներին, ովքեր ստեղծել են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, աշխատել են այնտեղ եւ իրենց աշխատանքով կարողացել են բարձրացնել կառույցի հեղինակությունը՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հայ գիտնականները մեր ժողովրդին հպարտանալու նորանոր առիթներ կտան։ Վարչապետի պաշտոնակատարը նաեւ շնորհակալություն է հայտնել արտերկրից ժամանած գիտնականներին՝ ԳԱԱ 75—ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու եւ միջազգային համագործակցության ամենաարդյունավետ օրինակներից մեկը ցույց տալու համար։
Հանդիպմանը մասնակից երկրների եւ միջազգային գիտական կառույցների ղեկավարները շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար եւ բարձր գնահատել Հայաստանում գիտության ոլորտի նկատմամբ ցուցաբերվող պետական հոգածությունը։ Նրանք ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հնչեցրած ուղենիշները գիտության զարգացման, ՀՀ—ն առաջատար տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում եւ արդյունավետ գնահատել ԳԱԱ հետ համագործակցությունը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ 75—ամյակին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպությունների ձեռքբերումներին, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքներին եւ նորարարական ներուժն արտացոլող գիտատեխնիկական նախանմուշներին։

19-10-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO