Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ծխելը չեն արգելում, տուգանքն են մեծացնում

Ասում է առողջապահության նախարարի պաշտոնակատարը

Ծխելու դեմ պայքարը շարունակվում է, ծխելու արգելքի դեմ հանրության դժգոհությունն էլ՝ հետը։ Եվ ավելի շատ դժգոհում են ոչ թե ծխելու դեմ պայքարից, այլ՝ «Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծով նախատեսված տուգանքների չափից, որ 10 հազար դրամից 800 հազար դրամի միջակայքում է։
Տուգանքի չափը, սակայն, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը էական չի համարում, որովհետեւ, նրա խոսքերով, նպատակը ոչ թե մարդուն տուգանելն է, այլ ստիպելը, որ չխախտի օրենքը։ Նպատակը ծխելը կանխարգելելն է։ Որովհետեւ ծխախոտն այն ռիսկի հիմնական գործոնն է, որը բերում է մահացության երկու պատճառներին՝ սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ։ Եվ սրա դեմ պայքարելը բնավ էլ վատ բան չէ։
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ օրենքը կա (ԱԺ կողմից ընդունվելուց հետո իհարկե. նոր օրինագծի մասին է խոսքը), բայց վերահսկողության մեխանիզմները չկան։ Օրինակ՝ օրենքի ընդունումից հետո ինչպե՞ս են վերահսկելու, որպեսզի կանխեն չնախատեսված վայրերում ծխելու դեպքերը։ Առողջապահության նախարարի պաշտոնակատարի համար պատասխանը պարզ է. կվերահսկեն այնպես, ինչպես վերահսկվում են բազմաթիվ կանոններ մեր առօրյա գործունեության մեջ, օրինակ՝ ճանապարհային երթեւեկության կանոնները։ Այո, բայց այս վերջինի համար հստակ հիմք կա, ինչը չենք ասի խնդրո առարկայի թեմայի մասով։ Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ բարդ բան չկա։ Եթե, օրինակ, իր ենթական իր աշխատասենյակում ծխի, ապա ինքն իրավասություն է ունենալու նրան տուգանել։
Այնուամենայնիվ, պե՞տք էր արդյոք ծխելն արգելելու համար տուգանքների չափն այդքան մեծացնել։ Այստեղ էլ ճշգրտում արեց Արսեն Թորոսյանը. իրենք ծխելը չեն արգելում, պարզապես սահմանափակելու են այն վայրերը, որտեղ կարելի է ծխել։ Այլ կերպ՝ գնալով ավելի ու ավելի շատ վայրերում է արգելվելու ծխելը։
Օրինակ, նոր օրինագծի ընդունումից հետո ծխելն արգելվելու է հանրային տարածքներում (փակ եւ կիսափակ), այդ թվում՝ շքամուտքերում։ Նաեւ՝ աշխատանքային տարածքներում, ընդ որում՝ անկախ սեփականության ձեւից։ Ծխել չի թույլատրվելու նաեւ մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ եւ այլն։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-10-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO