Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ՍՈՑԻՈՒՄ


Փորձնական ծրագրեր սահմանամերձ համայնքներում

Հայաստանին սով չի սպառնում, երկրում նման վտանգ չկա

Պարենի համաշխարհային օրվա այս տարվա խորհուրդն է մինչեւ 2030 թվականը հասնել զրոյական սով ունեցող աշխարհի։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Պարենի համաշխարհային օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ այդ համատեքստում շատ կարեւոր է գյուղատնտեսական աշխատանքների խթանումը։
«Հայաստանին չի սպառնում սովը, եւ մենք սովի վտանգ չունենք, սակայն մեր երկիրը ցածր միջին եկամուտ ունեցող, պարեն ներմուծող, արտաքին ցնցումների նկատմամբ խոցելի է։ Ըստ 2015 թվականի գնահատումների՝ Հայաստանի բնակչության 6 տոկոսը սպառել է առողջ կենսաձեւ վարելու համար կալորիաների անբավարար քանակ։ Այլ խոսքով, եղել է թերսնված։ Այս առումով խնդիրն առավել մտահոգիչ է ազգաբնակչության աղքատ եւ ծայրահեղ աղքատ խավի մոտ։ 2016 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.4 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1.8 տոկոս»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ ասաց Գառնիկ Պետրոսյանը։ Նրա խոսքով, յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգությունը համարվում է ապահովված, եթե կա տնտեսության այնպիսի մակարդակ, որը երաշխավորում է առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիություն ինչպես խաղաղ, այնպես էլ արտակարգ իրավիճակներում։
Հանրապետությունում վերլուծությունը ցույց է տալիս, որ կարեւորագույն մթերքների ինքնաբավության մակարդակը կազմում է շուրջ 64 տոկոս։ Հայաստանը մի շարք մթերքների գծով ունի պարենային ապահովության բարձր մակարդակ՝ կարտոֆիլ, բանջարեղեն, բոստանային մշակաբույսեր, մի շարք պտուղներ, խաղող եւ այլն։ Առանձին ապրանքատեսակների գծով ինքնաբավության մակարդակը ցածր է։ Խոսքը հատկապես վերաբերում է ցորենին, հատիկաընդեղենին, թռչնի մսին եւ այլն։
«Սա մտահոգիչ է։ Ներկայումս նախարարությունը մշակում է գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ, որն ամբողջությամբ ուղղված է ոլորտի արտադրողականության բարձրացմանը, պայմաններ ստեղծելուն արդյունավետ տնտեսավարելու համար»,–ասաց Գառնիկ Պետրոսյանը։
ՄԱԿ—ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելենը, խոսելով «Զրոյական սով» թեմայի շրջանակում հիմնական մտահոգություններից, նշեց, որ 2015 թվականից նկատվում է, որ աշխարհում սովի մակարդակը բարձրանում է։
«Բազմաթիվ երկրներ շարունակում են կանգնած մնալ այդ մարտահրավերի առաջ։ Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն սովի, թերսնուցման խնդրի վերացմանը։ Մենք կարիք ունենք իրականացնելու չափելի, հասցեական, իրատեսական միջոցառումներ»,–ասաց Ռայմունդ Յելենը։ Նա նշեց, որ համաշխարհային մակարդակով յուրաքանչյուր 9 երեխայից 1—ը մատնված է սովի։ Զարգացող երկրներում բնակչության 12.9 տոկոսը դեռ ենթարկվում է սովի։ Սովից տուժող մայրցամաքներից է Ասիան։
Հայաստանի հետ կապված նա նշեց, որ սննդամթերքը մատչելի է եւ հասանելի է բոլորին, հետեւաբար սով չկա, սակայն 5 տարեկանից ցածր երեխաների 9.6 տոկոսը թերաճ է։ Դա նշանակում է, որ սննդակարգում բավարար քանակով մթերք չի ներառվում, որն անհրաժեշտ է լիարժեք աճի համար։ Ըստ մասնագետների՝ զրո թերսնուցման հասնելու համար պետք է պարենը հարստացվի, անդրադարձ կատարվի սննդամթերքի կորստին, առողջ սննդին, սննդամթերքի պահման վայրերին եւ այլն։
Գառնիկ Պետրոսյանը նշեց նաեւ, որ Հայաստանում վարելահողերի շուրջ 50 տոկոսը չի օգտագործվում, մի մասն էլ օգտագործվում է ոչ բարձր արդյունավետությամբ։
«Հայաստանում չօգտագործվող հողատարածքների 90 տոկոսը սեփականաշնորհված է։ Դա նշանակում է, որ մարդիկ սեփականաշնորհել են հողատարածքները ու չեն մշակում։ Սեփականատերերից շատերը նույնիսկ Հայաստանում էլ չեն։ Այնպես որ, սա խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել»,–ասաց Գառնիկ Պետրոսյանը։
Նախարարի տեղակալը ընդգծեց, որ պատրաստվում են հասցեական աջակցության։ Փորձնական ծրագիր է իրականացվում հանրապետության 37 համայնքում։ Դրանք հիմնականում սահմանամերձ, սոցիալապես անապահով տարածքներն են, որտեղ աշնանացանի համար գյուղացիներին կտրվի 60 հազար դրամ աջակցություն։ Նախատեսված են սուբսիդավորումներ նաեւ այլ ուղղություններով։

20-10-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO