Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայաստանում պետք է մեկտեղել բիզնեսն ու գիտությունը

Գիտական կլոր սեղանի ժամանակ գործնական առաջարկներ հնչեցին

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակներում երեկ անցկացվեց «Հեռանկարային գիտական հետազոտություններ՝ միջազգային ճանաչում ունեցող ականավոր գիտնականների մասնակցությամբ» կլոր սեղանը։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, քանզի ամեն անգամ, երբ Աբրահամյանը լինում է Հայաստանում, գիտական միջոցառումներ է կազմակերպում, ու փոխադարձ գործակցությունն արդեն 25 տարվա պատմություն ունի։ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, թե անկախացումից հետո մինչ օրս գիտությունը մեծ դժվարություններ է ունեցել։ Ֆինանսավորումը թույլ չի տալիս պահպանել գիտության զարգացման նույն տեմպը, որը եղել է խորհրդային ժամանակաշրջանում։ Օրինակ, այս տարի պետբյուջեից գիտությանը ՀՆԱ—ի 0,29 տոկոսն է հատկացվել, իսկ հաջորդ տարի թիվը նվազելու է՝ հասնելով 0,25 տոկոսի։ Համեմատության համար այլ թիվ մեջբերեց. Իսրայելը գիտությանը հատկացնում է ՀՆԱ—ի 4 տոկոսը։ Հենց այս դժվարություններն էլ ստիպում են գիտական կազմակերպություններին ֆինանսավորման այլ ելքեր փնտրել։
Արա Աբրահամյանը, որ նաեւ Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահն է ու ՅՈւՆԵՍԿՕ—ի բարի կամքի դեսպանը, նախ շնորհավորեց Ռադիկ Մարտիրոսյանին՝ ԳԱԱ 75—ամյակի կապակցությամբ, ապա ասաց, թե մեծ հարգանքով ու հավատով է վերաբերում գիտությանը։
Այնուհետ հանդես եկավ հետաքրքիր առաջարկով։ Խոսքը Երեւանում գիտությունն ու բիզնեսը միացնելու, այլ կերպ՝ բիզնես գիտական կենտրոն ստեղծելու մասին է։ Խոստացավ նաեւ սկզբնական շրջանում իր հնարավորությունների շրջանակներում ֆինանսավորել։ «Սա Հայաստանի համար կարեւոր, ռազմավարական նշանակության խնդիր է,–ասաց Ա. Աբրահամյանը,– կարծում եմ՝ կգտնվեն այլ գործարարներ, որոնք նույնպես կցանկանան ֆինանսավորել այս ծրագիրը։ Տարածքներ կան՝ կարող ենք անել դա ազգային ակադեմիայում, կարող ենք այլ վայրում անել, ես կտրամադրեմ»։ Բանախոսը համարում է, որ բիզնես գիտական կենտրոնում աշխատելու համար կարելի է եւ պետք է նաեւ դրսից գիտնականների հրավիրել։ Անպայման հարկ է օգտագործել սփյուռքի ներուժը նույնպես։ Գիտությունը զարգացնելը մեկ մարդու ուժերից վեր է։ Ուժերը համախմբել է պետք՝ ի նպաստ եւ ի շահ հայրենիքի։ Աշխարհի խոշոր պետությունները հենց այնպես չէ, որ հսկայական գումարներ են ներդնում գիտությունը զարգացնելու համար։ Դրանով նրանք ուժեղացնում են իրենց։
Մենք էլ կարող ենք մեր գիտությունը զարգացնելով՝ ուժեղացնել մեր անվտանգությունը։
«Պետք է մտածել՝ ինչպես առաջ տանել գիտությունը,– շարունակեց Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահը,–այսօր Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, որոնք օրեցօր ավելի են խստանում։ Ես դեռ երեք տարի առաջ դիմել էի ՀՀ նախագահին Երեւանում այդպիսի կենտրոն ստեղծելու համար, որտեղ կաշխատեն ե՛ւ հայ, ե՛ւ դրսից հրավիրված մասնագետները։ Այսօր Ռուսաստանն էլ է դրանով շահագրգռված, քանի որ նրանք, հասկանալի է, պատժամիջոցների պատճառով չեն կարողանում ստանալ այն տեխնոլոգիաները, սարքավորումները, որոնք իրենց համար շատ կարեւոր նշանակություն ունեն։ Մենք, ինչու ոչ, դրանից կարող ենք օգտվել եւ ինքներս մատակարարել»։ Արա Աբրահամյանը տեղեկացրեց, որ խոսել է ռուսական մի քանի խոշոր ընկերության հետ, նրանք պատրաստ են մասնակցել ծրագրի իրականացմանը։ «Գծենք ճանապարհային քարտեզ,–եզրափակեց Ա. Աբրահամյանը,– եւ սկսենք հենց այսօրվանից։ Դա կլինի այս ֆորումից մնացած իմ ամենամեծ անելիքը։ Ես ձեր տրամադրության տակ եմ 24 ժամ շարունակ։ Ոչինչ այդքան մեծ արժեք չունի, որքան գիտությունը»։
Գանք կլոր սեղանի բուն հատվածին։
ԽՍՀՄ—ում, այդ թվում եւ Հայաստանում ՏՏ ոլորտի հիմնադիրներից Վիկտոր Իվաննիկովի աշակերտը՝ պրոֆեսոր Հարություն Ավետիսյանը, որ ներկայումս ՌԴ համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրենն է, ելույթ ունեցավ «Համակարգային ծրագրավորում եւ կիբեռանվտանգություն» թեմայով։ Ի դեպ, նա նշեց, որ թեեւ իր ազգանունը Ավետիսյան է, բայց Հայաստանի հետ իրեն ծանոթացրել է ուսուցիչը։ Նա ոչ գիտական տերմինաբանությամբ հստակ բացատրեց, թե ինչու է անհրաժեշտ կիբերանվտանգությունը։ Իր քրոջ 12—ամյա տղան իրեն ցույց էր տվել, թե ինչպես պետք է կոտրել հաշիվները, եւ պարզվում է՝ այդ մասին գրված է ինտերնետում։ Այսինքն՝ այսօր համացանցն այնքան տեղեկատվություն է տալիս, որ հաշիվ կարող է կոտրել նաեւ ոչ հաքերը։ Սա նշանակում է՝ անվտանգությունն ավելի ու ավելի է պետք զարգացնել։ Իսկ համակարգային ծրագրավորման եւ տեղեկատվական տեխնոլոգիաները մշտապես կարեւոր են եղել, որովհետեւ առանց դրանց հնարավոր չէր լինի զարգացնել գենետիկան, մնացած տարրական հարցերը էլ չհաշված։ Եվ պետք է միշտ հիշել, որ առանձին խոշոր ընկերություններ ու նույնիսկ պետություններ ի վիճակի չեն անվտանգություն ապահովել։ Դա պետք է արվի միասնաբար։ «Գիտությունը միայն չոր թվերը չեն։ Գիտությունը էմոցիաներ է, զգացմունքներ, նվիրում, սեր, գիտելիք, աշխատանք, չարչարանք... Բոլորը միասին ու բոլորը մեկտեղ»,–ասաց Հ. Ավետիսյանը։
Պրոֆեսոր Ալբերտ Կիրակոսյանը (Հայաստան, ԵՊՀ) խոսելով քվանտային կետերից, լարերից՝ նշեց, որ խոսքը ռեալ ֆիզիկական օբյեկտների մասին է, որոնք կազմում են ժամանակակից նանոտեխնոլոգիաների հիմքը։
ԵՊՀ—ից մեկ այլ պրոֆեսոր՝ Վլադիմիր Հարությունյանը հանդես եկավ «Կիսահաղորդիչ քիմիական սենսորները» թեմայով ելույթով։ Ուշագրավ էր «էլեկտրոնային քթի» պատմությունը, քիթ, որ զգում է տարբեր հոտեր՝ օրինակ շմոլ գազի։ Հիմա ուսումնասիրվում են այն սենսորները, որոնք հայտնաբերում են տարբեր վտանգավոր գազեր (քիմիական ասենք)։ «ՆԱՏՕ—ի պատվերով ենք արել,–ասաց պրոֆեսորը,–մեր սենսորներն ուղարկվել են Չեխիա եւ հաջողությամբ անցել փորձարկումը»։ Շվեյցարական խոշոր դեղագործական ընկերությունների պատվերով էլ ուսումնասիրվում են այլ սենսորներ, որպեսզի հայտնաբերվեն վարակ բերող միկրոօրգանիզմները։ Պրոֆեսորն ասաց, որ հիմա արտակարգ լավ մասնագիտացված բժիշկներ են փնտրում՝ համատեղ մի ծրագրի վրա աշխատելու։ Բանն այն է, որ սենսորները թույլ կտան շատ հիվանդություններ միանգամից ախտորոշել՝ արտաշնչածը վերլուծության ենթարկելով։ Ասենք՝ էթանոլ ենք արտաշնչում, ուրեմն ասթմա ունենք։ «Սա շատ հեռանկարային գործ է, որ կարող է մեծապես աջակցել բժշկությանը»,–շեշտեց Վլադիմիր Հարությունյանը։ Ընդհանուր առմամբ, հետազոտությունները բարձր զգայունությամբ օժտված տարբեր գազերի տվիչների, ծակոտկեն եւ նանոկառուցվածքների հիման վրա նոր կիսահաղորդչային սարքերի, թերմոէլեմենտների մշակման ուղղությամբ են։
Եվ վերջում, որպեսզի հասկանալի լինի սենսորների անհրաժեշտությունը, պրոֆեսորը մեկ օրինակ մեջբերեց. Չեռնոբիլում, երբ աղետը եղավ, ամեն ինչ պայթեց, քանի որ չկային սենսորներ։ Սենսորնեը շատ երեւույթներ են զգում։
Գիտական այլ ելույթներ էլ հնչեցին։ Ինչպես հասկացվեց՝ մենք գիտական մտքի պակաս չունենք, կա ֆինանսավորման եւ այդ գիտությունը բիզնեսի վերածելու պակաս։ Բայց պետք է ամեն ինչ անել, որ զարգացող գիտությունը ի նպաստ մեր երկրի ծառայի։ Այլ երկրների հայ գիտնականներով հպարտանալն իհարկե հաճելի է, բայց հայ գիտական միտքը Հայաստանին ծառայացնելը կրկնակի հաճելի է։ Եվ անհրաժեշտ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

25-10-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO