Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Նախատեսվում է եւս 32 փոխանակում

Էքս-Մարսել եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ համագործակցությունը ընդլայնվել է

Երեւանի պետական համալսարանի եւ Էքս-Մարսել համալսարանի միջեւ համագործակցությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը։ 2018-2019թթ. նախատեսվում է իրականացնել եւս 32 փոխանակում՝ ԵՊՀ—ից Էքս— Մարսել եւ հակառակ ուղղությամբ։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին նշեց ԵՊՀ միջազգային համագործակցության բաժնի վարիչ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Հայկուհի Մկրտչյանը՝ Էքս–Մարսել եւ Երեւանի պետական համալսարանների պատվիրակությունների միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։ Հանդիպման նպատակն էր ամփոփել երկու համալսարանների միջեւ երկարամյա փոխանակումների արդյունքում կատարված աշխատանքը եւ նախանշել համագործակցության հեռանկարները։
Խոսելով համագործակցության արդյունավետության մասին՝ նա ասաց, որ ուսանողները, ֆրանսիական միջավայրում ապրելու, սովորելու հրաշալի հնարավորության հետ մեկտեղ, ունեն նաեւ ֆրանսերենի իրենց գիտելիքները կատարելագործելու, ֆրանսիական ավանդույթներին ու մշակույթին ծանոթանալու հնարավորություն։
Էքս—Մարսել համալսարանի հայագիտության դասախոս, հետազոտող, «Էրասմուս+» ծրագրի համակարգող Պատրիկ Տոնապետյանը ասաց, որ իր երկու գործընկերների հետ միասին Երեւան է ժամանել Ֆրանկոֆոնիայի պատմական գագաթնաժողովից հետո, Երեւանի հիմնադրման 2800—ամյակի կապակցությամբ, որպեսզի երեւանյան գործընկերների հետ խոսեն համագործակցության խնդիրների մասին եւ քննարկեն ապագա քայլերը։
«Մեր համագործակցությունը նոր չէ, այն մի քանի տասնամյակ է, ինչ գործում է, իսկ «Էրասմուս+» ծրագրի շնորհիվ նոր թափ հաղորդվեց։ Շեշտը դրված է հատկապես ֆրանսերենի եւ գրականության, հնէաբանության, միջնադարյան արվեստի, ինչպես նաեւ հայագիտության վրա»,–ընդգծեց նա։
Տոնապետյանը նշեց, որ համալսարանը միակն է Ֆրանսիայում, որ ունի Հայագիտական կենտրոն։ Ֆրանսիացի այն ուսանողները, որոնք ցանկություն ունեն Երեւանում սովորելու, մեկնումից առաջ կարող են հայերեն սովորել Էքս—Մարսել համալսարանում եւ ուսումնասիրել հայկական մշակույթը։
Եվրոպայի հետ համագործակցության ծրագրի պատասխանատու Քրիստել Դյուպոն Ֆերիեի (Էքս—Մարսել համալսարանի արտաքին կապերի վարչություն) խոսքով՝ Ֆրանսիան երկրորդն է այն երկրների շարքում, ուր հայ ուսանողները ավելի հաճախ են մեկնում իրենց ուսումը շարունակելու. «Ըստ «Կամպոս ֆրանս» գործակալության, տարեկան մոտ 7571 հայ ուսանող է մեկնում արտասահման՝ սովորելու։ Ցավոք, Ֆրանսիան չի մտնում այն երկրների տասնյակի մեջ, որտեղից ավելի հաճախ են ժամանում Հայաստան՝ ուսանելու։ Հայկական ուսումնական հաստատությունները տարեկան Ֆրանսիայից ընդունում են մինչեւ 5 ուսանող։ Այս թիվը, ամենայն հավանականությամբ, կմեծանա «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում նոր նախաձեռնությունների շնորհիվ։ Համագործակցությունը խթանելու նպատակով նախատեսվում է Էքս—Մարսել համալսարանի Հայագիտության կենտրոնի զարգացումը»։
Միջազգային շարժունության ծրագրի պատասխանատու Օլիվիե Պերեսը (Էքս—Մարսել համալսարանի միջազգային կապերի վարչություն, արվեստի, գրականության, լեզվի եւ հասարակական գիտությունների ֆակուլտետ) ներկայացրեց փոխանակումների իրականացման եւ ուսանողների ընդունման որոշ մանրամասներ. «Համալսարանում յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմակերպվում է ուսանողների ընդունելության կենտրոն՝ պատուհան, որպեսզի ժամանումից հետո բոլոր կարեւոր ծառայությունները կատարվեն մեկ վայրից։ Հայ ուսանողների մոտ նկատում եմ մեծ առաջընթաց։ Շատ ուրախ եմ, որ Հայաստան վերադարձած ուսանողներից ոմանց գեղեցիկ ապագա է սպասում, իսկ ոմանք էլ ցանկանում են ավելի խորացնել իրենց գիտելիքները լեզվի եւ մշակույթի բնագավառում՝ փոխանակման մի նոր ծրագրի շնորհիվ»։
Էքս—Մարսել եւ Մոնպելյեի համալսարանների հետ կապերի համակարգող, ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնի պատասխանատու Թագուհի Բլբուլյանը նշեց, որ իրեն բախտ է վիճակվել օգտվել դասախոսական շարժունակության ծրագրից եւ երկշաբաթյա դասախոսությունների շարք իրականացնել Էքս—Մարսել համալսարանում։ «Մինչ այդ գոյություն ունեին ուսանողական փոխանակման եւ դասախոսների կատարելագործման, վերապատրաստման ծրագրեր։ Սակայն «Էրասմուս+»—ն այն եզակիներից է, եթե ոչ եզակին, որ լայն հնարավորություններ ընձեռեց դասավանդողներին վերապատրաստվել ոչ թե տեսական գիտելիքների ձեռքբերման շնորհիվ, այլ գործնականորեն՝ դասավանդման միջոցով իրականացնելով մի շարք գործառույթներ»,–ասաց նա։
Հանդիպմանը ելույթ ունեցան նաեւ «Էրասմուս+» ծրագրի շրջանակում Էքս—Մարսել համալսարանում ուսանած սովորողները։

26-10-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO