Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2019
ԵՐԵՎԱՆ


Նորարար եւ օպտիմալ լուծումներ են մշակվում

«Կլիմաթոն Երեւան» հաքաթոնը նվիրված է բնապահպանական եւ էներգետիկ կառավարման բարելավմանը

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ մեկնարկել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երեւան» հաքաթոնը։
Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրորդ տարին անընդմեջ անցկացվող ծրագրի նպատակն է մշակել նորարար եւ օպտիմալ լուծումներ՝ բարելավելու քաղաքի բնապահպանական եւ էներգետիկ կառավարումը, որոնք վերջնարդյունքում կնպաստեն քաղաքի օդի մաքրությանը։
Միջոցառման հանդիսավոր բացմանը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, կարեւորելով կլիմաթոնի անցկացումը, նշել է, որ բնապահպանական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոնը միաժամանակ անցկացվում է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում։ Յուրաքանչյուր քաղաք հաստատում է իր կլիմայական մարտահրավերը, որից հետո մասնակիցները 24 ժամվա ընթացքում մշակում են լուծումներ։
«Վերջին տարիներին Երեւանի քաղաքապետարանը միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությամբ պարբերաբար նախաձեռնում եւ իրականացնում է կլիմայի փոփոխությունները մեղմելուն ուղղված միջոցառումներ։ Այս տարի հաքաթոնին մասնակցում են շուրջ 40 ծրագրավորման եւ տվյալների վերլուծության մեջ հմուտ երիտասարդներ ու պատանիներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ եւ նորարարներ ու պարզապես կրեատիվ մտածողություն ունեցող մարդիկ»,–նշել է Տիգրան Սարգսյանը։
«Բնակլիմայական խնդիրները միայն քաղաքային իշխանությանը չեն, այլեւ յուրաքանչյուրինը՝ անկախ տարիքային սահմանափակումից, ուստի մեր նպատակն է մեր համաքաղաքացիներին ներգրավել քաղաքի բնապահպանական խնդիրների լուծման գործընթացին։
Եվ պատահական չէ, որ այս տարի հաքաթոնն անցկացվում է «Մաքուր օդ Երեւանին» կարգախոսով։ Վստահ ենք, որ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս կլինեն նորարարական հետաքրքիր մտքեր»,–նշել է «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Նվեր Ստեփանյանը։
Հրավիրված փորձագետները հաքաթոնի ընթացքում ներկայացրել են քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական եւ կլիմայական մարտահրավերներն ու դրանց լուծումների հիմնական ուղղությունները։
Այնուհետեւ մասնակիցները բաժանվել են թիմերի եւ լուծումներ մշակել։ «Կլիմաթոն Երեւանի» արդյունքները կամփոփվեն 24 ժամ անց։ Լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն են ստանալու զարգացնել իրենց առաջարկներն ու դրանք կիրառել մայրաքաղաքում։

27-10-2018





26-03-2019
Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը
Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան ...


26-03-2019
Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի ...


26-03-2019
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն



26-03-2019
Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. ...


26-03-2019
Անցումային շրջանից դեպի թռիչք
Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ ...


26-03-2019
Երազանքները կատարվում են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ...


26-03-2019
ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ...



26-03-2019
Սնանկության կառավարիչը կգա Հայաստան
«Հյուսիս-հարավ». իսպանական ...

26-03-2019
Գոլանի բարձունքների հարցը
Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ ...

26-03-2019
Կովսականում հնչեց Կոմիտաս
Սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ ...

26-03-2019
Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO