Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Աշակերտները կայցելեն իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ

Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին փուլը

ՀՀ մշակույթի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների նախաձեռնությամբ ներդրվել է դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված 1—12—րդ դասարանների աշակերտների համար։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն։ 2018 թվականի նոյեմբերի 6—ին կմեկնարկի ծրագրի առաջին՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները հնարավորություն կունենան այցելել իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ։
Թանգարանային այցելությունների փուլը կավարտվի 2019 թվականի հունիսին։ Աշակերտների մեծ հոսքով պայմանավորված՝ տեխնիկական դժվարություններից խուսափելու համար, անհրաժեշտ է նախապես կապ հաստատել թանգարանի կամ պատկերասրահի հետ եւ ամրագրել այցի օրն ու ժամը։ Ծրագրում ընդգրկված թանգարանների ցանկը հաստատվել է ՀՀ մշակույթի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների կողմից, այն հասանելի կլինի «Dasaran.am» կայքում։
Ցանկում ներառված թանգարանները գործում են ՀՀ մշակույթի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների ենթակայությամբ։ Աբոնեմենտային համակարգի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարկի 2019 թվականի սկզբին։ Նշված մշակութային օջախներ այցից առաջ «Dasaran.am» կայքի միջոցով աշակերտը հնարավորություն կունենա նախապես ամրագրել իր տեղն առցանց համակարգում, ինչը եւս ծրագիրը կազմակերպված եւ առանց տեխնիկական դժվարությունների իրականացնելու նպատակ է հետապնդում։ Առաջիկայում կհրապարակվի տեղեկատվություն նաեւ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի վերաբերյալ։

27-10-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO