Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հիվանդություն, որ կարելի է նաեւ ժամանակին կանխարգելել

Հոկտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է

Հանկարծակի մահերի մեծ մասի պատճառը սրտանոթային հիվանդություններն են։ Մեծահասակների մոտ հիմնական պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է, որն ամբողջ աշխարհում աճի միտում ունի։ Բացի առաջնային կանխարգելումից, կարեւորվում է նաեւ երկրորդային կանխարգելումը, այսինքն՝ արդեն առկա հիվանդության ճիշտ բուժումը եւ վերահսկողությունը, բարդություններից եւ նոր սրացումներից խուսափելու համար։ Խոսքը վերաբերում է հիմնականում հիվանդների ամբուլատոր հետազոտմանը եւ բուժմանը։
Սրտանոթային համակարգի հիվանդությունների երիտասարդացում է նկատվում ամբողջ աշխարհում։ Դա հատկապես բնորոշ է հին ազգերին։ Ինֆարկտների համար նպաստող հանգամանք են սթրեսը եւ գերլարվածությունը։ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ 1999 թվականից հոկտեմբերի 29—ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օր, ինչը հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից։ Սրտի օրը նշելու նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների համաճարակի վտանգի վերաբերյալ, ինչպես նաեւ նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում սրտի իշեմիկ հիվանդությունների եւ գլխուղեղի կաթվածի կանխարգելմանը եւ առողջ ապրելակերպի քարոզմանը։
Ապացուցողական բժշկության տվյալների համաձայն՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների եւ կաթվածի զարգացման ռիսկի գործոններից են զարկերակային գերճնշումը, արյան մեջ խոլեստերինի եւ գլյուկոզայի բարձր մակարդակը, ծխախոտի օգտագործումը, մրգերի եւ բանջարեղենի սակավ օգտագործումը, ավելցուկային քաշն ու ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը եւ այլն։ Ի դեպ, անառողջ կենսակերպը, որը նպաստում է սրտանոթային հիվանդությունների զարգացմանը, ամենից հաճախ ձեւավորվում է դեռեւս մանկապատանեկան հասակում, իսկ տարիքի հետ սրտանոթային հիվանդությունների ռիսկը միայն մեծանում է։
Յուրաքանչյուր տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների ավելի քան 55 հազար նոր դեպք, ընդհանուր հիվանդների թիվը կազմում է շուրջ 250 հազար, որը մեծ տնտեսական բեռ է թե՛ համակարգի, թե՛ հիվանդի համար։
ԱՀԿ—ի տվյալների համաձայն՝ աշխարհում ամեն երկրորդ մահ գրանցվում է սրտանոթային հիվանդություններից՝ տարեկան կազմելով շուրջ 17 մլն դեպք, որոնցից առնվազն 75 տոկոսն արձանագրվում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում։ Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (ԱՇՀՀ) Հայաստանի բնակչության մահացության կառուցվածքը նման է եվրոպական տարածաշրջանի պատկերին։
2017թ. ցուցանիշների hամաձայն՝ մեր երկրում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմել է մոտ 80 տոկոս։ Ընդ որում, մահացության բուրգում ԱՇՀՀ—ն զբաղեցնում են առաջին տեղը՝ կազմելով 55.6 տոկոս, որից 20 տոկոսն արձանագրվում է աշխատունակ տարիքային խմբում՝ մինչեւ 65 տարեկան։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից՝ ԱՇՀՀ կանխարգելումն ու բեռի նվազեցումը նախարարության առաջնահերթ խնդիրներից են։ Այդ նպատակով մշակվել եւ իրականացվում են մի շարք բազմակողմանի ռազմավարական ծրագրեր եւ միջգերատեսչական միջոցառումներ։
ՈՎՀ կանխարգելման եւ հսկողության քաղաքականության հիմնական մոտեցումները ներկայացված են առավել բարձր մահացության բերող երեք հիվանդության՝ արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների եւ շաքարային դիաբետի, առողջ ապրելակերպի խթանման, ծխախոտի, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագրերում։
2015 թվականի հունվարի 1—ից «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ՈՎՀ սքրինինգային ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի 35—68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու առաջնային օղակում՝ զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման եւ ախտորոշման, իսկ 30—60 տարեկան բոլոր կանայք՝ արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման եւ քաղցկեղի կանխարգելման նպատակով։
Արդյունավետ գործում է «Պետության կողմից երաշխավորված սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատություններ» (Stent for Life) ծրագիրը, որի շրջանակներում 2015—2017թթ. բժշկական օգնություն է ստացել շուրջ 4200 քաղաքացի, իսկ 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում՝ 600 քաղաքացի։ Ծրագիրն ապահովել է «Սրտամկանի սուր ինֆարկտ ST—էլեւացիայով» ախտորոշման ժամանակ ինֆարկտ—պատասխանատու կորոնար զարկերակի ոչ դեղապատ ստենտի տեղադրման ծառայությունների մատչելիությունն ամբողջ բնակչության համար։ Այս տարվա հուլիսի 1—ից, առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, ծրագրի շրջանակներում սրտի ստենտավորումը կատարվում է արդեն դեղապատ ստենտով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 750 հազար դրամ է՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն։
Կարեւոր է շեշտել նաեւ, որ հանրապետության առաջատար սրտաբանական կենտրոններում սրտի վիրահատությունների արժեքը եւս նվազել է՝ շնորհիվ վիրահատությունների համար անհրաժեշտ պարագաների մատակարարների հետ առողջապահության նախարարի ունեցած բանակցությունների։
Ինչպիսին է հայ սրտաբանների մասնագիտական պատրաստվածությունը եւ որքանով են կարողանում առկա ներուժն օգտագործել այս մտահոգիչ ցուցանիշների համատեքստում։
Հայաստանում բժշկությունը որակական նոր փուլ է թեւակոխել։ Վերջին 2 տարիներին շեշտը դրվում է ոչ միայն մասնագետների պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու, այլեւ ժամանակակից սարքավորումների եւ բժշկական տեխնոլոգիաների վրա։ Ներկայումս հաճախ քայլեր են ձեռնարկվում հիվանդությունները կանխարգելելու ուղղությամբ, քանի որ նախնական փուլում դրանք ավելի հեշտ եւ մատչելի են բուժվում։
Ոչ թե սպասել մինչեւ ցավը անհետանա, այլ ժամանակին դիմել մասնագետի անգամ ամենաթեթեւ գանգատի դեպքում։ Բանն այն է, որ սրտային հիվանդություններն ամենից հաճախ են կյանքեր «տանում»։ Այդ մասին բարձրաձայնում է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինտերվենցիոն սրտաբանության, կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի եւ ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննեսյանը։
Անցյալ տարի նշվել է ինստիտուտի 55—ամյակը։ Խորհրդային ժամանակներում այն միշտ եղել է առաջատարի դիրքում, ինչը պահպանվում է եւ հիմա։ Առանց վարժ եւ պատրաստված սրտաբանների մեր երկրում անհնար էր ապահովել սրտաբանության նման զարգացում։ Այս կարծիքին է Նորք–Մարաշ սրտաբանական կլինիկայի նորանշանակ ղեկավար, սրտաբան Միքայել Ադամյանը։ Բժշկական կենտրոնի ստեղծման ու զարգացման գործում կարեւորելով ամերիկահայ ճանաչված սրտաբան—վիրաբույժ Հրայր Հովակիմյանի կատարած աշխատանքը, ներկայիս ղեկավարը վստահեցրեց՝ հանրապետությունում ունեն սրտանոթային ծանրագույն հիվանդություններով տառապող մարդկանց էականորեն օգնելու, շատ հաճախ նրանց լիովին առողջացնելու հնարավորություն, ինչը, իրավամբ, այն համարձակ հեղափոխական մտքի արգասիքն է, որով ոգեշնչված ամերիկյան հռչակավոր Ալբերտ Սթարի ակադեմիական կենտրոնի սրտի առաջատար վիրաբույժ Հրայր Հովակիմյանը այցելեց հայրենիք։ Օգնել Հայաստանին, իրականացնել բարեգործություն. ահա սա էր Հրայրի միակ գերնպատակը, ինչից ծնունդ առավ «Նորք–Մարաշը», աճեց ու զարգացավ՝ սրտաբանության բնագավառի բազում մասնագետների համար նոր մոտեցումների ու գիտելիքների ձեռքբերման շտեմարան դառնալով։
Առողջապահության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի ու Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ հասել են փոխհամաձայնության, որպեսզի կենտրոնը լինի ռեֆերենս կենտրոն բոլոր սրտաբանական խնդիրների դեպքում։ Պետական ծրագրերի իրականացումը բացառապես ապացուցողական բժշկության սկզբունքների վրա հիմնված բուժօգնություն է, ուստի միջամտությունների արդյունավետությունն էլ լիովին համադրելի է զարգացած երկրներում գոյություն ունեցող ցուցանիշների հետ։ Այսպիսի մակարդակ կարելի է ունենալ միայն բժշկագիտության եւ սրտաբանության առաջատար տեխնոլոգիաներին ու գիտագործնական մոտեցումներին կատարելապես տիրապետելու շնորհիվ։
«Եթե վիճակագրությամբ համեմատենք Հայաստանի կլինիկաները եվրոպականների հետ, ապա ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ մենք չենք զիջում այդ առումով։ Եվրոպական բժշկության բնագավառում առկա է բավականին լուրջ առաջընթաց ավելի շատ գիտական առումով։ Այն սարքավորումները, որոնց օգնությամբ ստանում են գիտական լուրջ արդյունքներ, շատ թանկ արժեն։ «Նորք—Մարաշ» բժշկական կենտրոնում առկա է ժամանակակից սարքավորում, որը միակն է Հայաստանում, բայց, ցավոք, չենք կարողանում այն շատ կիրառել, քանի որ ամեն մի կատետրը միանգամյա օգտագործման է եւ արժե 500 դոլար։ Մինչդեռ սարքի օգտագործումը բավականին շատ կօգնի մեր երկրին գիտության զարգացման հարցում։ Նշեմ, որ դրա գործնական կիրառումը կատարվում է այն դեպքերում, երբ սրտի խնդիրների հետ կապված կասկածներ, հարցականներ կան։ Այլ դեպքերում այն կիրառվում է կրիտիկական նպատակներով»,–նշեց ԲԿ—ի տնօրեն Միքայել Ադամյանը։
«Նորք—Մարաշ» բժշկական կենտրոնը, ունենալով բազա՝ սրտանոթային հիվանդների տարբեր պաթոլոգիաներով, հետ էր մնում գիտական մասով, քանի որ վերջին տարիներին ավելի քիչ են զբաղվել դրանով։ Այժմ պայմանավորվածություն ունեն Երեւանի պետական բժշկական եւ ամերիկյան համալսարանների հետ, որպեսզի եղած բազան կիրառվի, բոլոր տվյալները վերարժեւորվեն, վերլուծական լավ վիճակագրություն ունենան եւ այն ներկայացնեն մեր տարածաշրջանում։
«Երեխաների վիրահատական միջամտություններն իրականացնելու համար թիվ 1 կենտրոն է համարվում «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնը, եւ պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերում։ Նշեմ, որ մեր բնագավառում կան այնպիսի մասնագետներ, որոնք ունիկալ են մեր երկրի համար։ Օրինակ, Կարեն Զոհրաբյանը մանկական ինվազիվ սրտաբան է, Հայաստանում իր գործի մեջ միակ եւ լավագույն մասնագետը, բավականին բարձր մակարդակ ունի նաեւ սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանը, ով կլասիկ վիրահատություններ է իրականացնում։ Եվ, իհարկե, այս ոլորտում անկրկնելի է թիվ 1 սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ով, ցավոք, տարին մեկ անգամ է կարողանում Հայաստան այցելել։ Բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ նրա հետ արդեն ունենք ավելի հաճախակի Հայաստան այցելելու վերաբերյալ պայմանավորվածություն»,–նշեց սրտաբան Միքայել Ադամյանը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

27-10-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO