Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


«Դպրոցական սնունդ» ծրագիրն արդյունավետ է

Հարկավոր են քայլեր այն պատշաճ իրականացնելու համար

Շիրակի մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը եւ իրականացումը ՄԱԿ—ի պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Այդ մասին ազդարարվել է երեկ Գյումրիի թիվ 15 դպրոցում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՄԱԿ պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ եւ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշեւիչը, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Հայաստանում ՄԱԿ—ի գործակալությունների, ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» եւ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ, Շիրակի մարզի կրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ։
ԿԳ նախարարի պաշտոնակատարը եւ մյուս ներկաները նախ ծանոթացել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում եւ Գյումրիի թիվ 15 դպրոցում կատարված աշխատանքներին։ Զեկուցվել է, որ Շիրակի մարզում դպրոցական սննդի ծրագրում ընդգրկվել են բոլոր 147 դպրոցները, որտեղ հաճախում են 1—4—րդ դասարանների, ինչպես նաեւ դպրոցներին կից նախակրթարանների ավելի քան 13700 սաներ, ովքեր կստանան ամենօրյա սնունդ։ Նշվել է, որ Շիրակի մարզի 133 դպրոցներում նորոգվել են դպրոցների խոհանոցային տարածքներն ու ճաշարանները, դպրոցներին տրամադրվել են խոհանոցային նոր սարքավորումներ, կատարվել է խոհարարների վերապատրաստում։
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գնահատմամբ՝ դպրոցական սննդի ծրագիրը արդյունավետ է եւ պետք է լինի շարունակական։ «Դպրոցներում կայուն սննդի ապահովումը նպաստում է կրթության արդյունավետության բարձրացմանը. դա ապացուցվել է մասնագիտական տարբեր հետազոտություններով։ Հայաստանի ինչպես նախկին, այնպես էլ ներկա կառավարությունը այս ծրագրին մեծ կարեւորություն են տալիս։ Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի ծրագիրը հավուր պատշաճի իրականացվի։ Ավելին՝ նպատակ ունենք շարունակել եւ զարգացնել ծրագիրը, ինչպես նաեւ լուծումներ գտնել առկա խնդիրներին»,–նշել է Արայիկ Հարությունյանը եւ հավելել, որ տաք սննդի կազմակերպման հետ կապված դժվարություններն աշխատանքային կարգով քննարկվել են մարզպետարանների, մասնավորապես Շիրակի մարզպետարանի պատասխանատուների հետ եւ ձեռնարկվում են քայլեր դրանք կարգավորելու ուղղությամբ։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը կարեւոր է նաեւ այն առումով, որ դպրոցական սննդի 76 տոկոսը տեղական արտադրության մթերքն է կազմում՝ այդ կերպ խթանելով տեղական արտադրանքի իրացմանը։
ԿԳ նախարարի պաշտոնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՄԱԿ—ի պարենի համաշխարհային ծրագրին եւ ՌԴ կառավարությանը՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը մեր երկրում իրականացնելու համար։ Արայիկ Հարությունյանը նաեւ հավաստիացրել է, որ պետական բյուջեի հանձնառությանը փոխանցվելուց հետո Շիրակում, ինչպես նաեւ կառավարության կողմից իրագործվող դպրոցական սննդի ազգային փուլում ընդգրկված մնացած մարզերում ծրագիրն իրագործվում է նույն արդյունավետությամբ։ Իր հերթին ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ եւ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշեւիչը եւս բարձր է գնահատել դպրոցական սննդի կազմակերպումը Հայաստանի մարզերի դպրոցներում եւ շեշտել, որ ՄԱԿ—ի հանձնառությունից կառավարությանն անցնելուց հետո եւս ծրագիրը գտնվում է հուսալի ձեռքերում։
ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Աննա Վալկովայի խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է, քանի որ ծրագրում ընդգրկված դպրոցների 50 տոկոսից ավելիում տաք սնունդ է տրվում եւ դպրոցական սննդի տեսականին ավելացվում է։
Պաշտոնական արարողությունից հետո ներկաները շրջել են դպրոցում, ծանոթացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում վերանորոգված եւ սարքավորումներով հագեցված խոհանոցի ու ճաշարանի աշխատանքին, ինչպես նաեւ երեխաների հետ միասին համտեսել դպրոցական ճաշը։
«Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՀՀ կառավարության կողմից՝ ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական եւ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ, սկսած 2010թ.։
ՊՀԾ—ն ակտիվորեն աշխատում է իր կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության «Կայուն դպրոցական սնունդ» պետական ծրագրին փոխանցելու ուղղությամբ։
Ներկայումս ՊՀԾ—ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում տարրական դասարանների 60,000 դպրոցականների Հայաստանի 10 մարզերից հինգում՝ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերում։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը իրականացնում է մյուս հինգ մարզերում՝ Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում եւ Արարատում՝ ընդգրկելով տարրական դասարանների 40,000 աշակերտների։ Նշենք, որ նախատեսվում է եկող տարի ազգային ծրագրին փոխանցել Արագածոտնի մարզը։

30-10-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO