Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հեռանկարներ, որոնց մասին կարելի է երազել

Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է «UWC» միջազգային կառավարման հանդիպումները

«UWC Դիլիջան» դպրոցն առաջին անգամ հյուրընկալել է «Միացյալ աշխարհի քոլեջներ» (UWC) կրթական ցանցի միջազգային կառավարման մարմինների հանդիպումները։
Ինչպես տեղեկացրին «IDeA» հիմնադրամի հանրային կապերի բաժնից, հոկտեմբերի 21—28—ը դպրոցում անցկացվել են UWC ցանցի կառավարման մարմնի տարեկան հանդիպումը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի «UWC» ազգային կոմիտեների տարածաշրջանային հանդիպումը։
Այս հանդիպումներին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել «UWC» միջազգային ցանցի ավելի քան 100 ներկայացուցիչ, այդ թվում աշխարհի չորս մայրցամաքներում գործող 17 «UWC» քոլեջների ղեկավարներ, «UWC» միջազգային գրասենյակի գործադիր տնօրենը, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի «UWC» ազգային կոմիտեների ներկայացուցիչներ։
Կրթական ցանցի միջազգային կառավարման հանդիպումների շրջանակում քննարկվել են «UWC» քոլեջների գործունեությանը, աշակերտների ընդունելությանը, «UWC» քոլեջների միջեւ փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր։
«UWC» կառավարման մարմինների ներկայացուցիչները Հայաստան կատարած այցի ընթացքում հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական մշակույթին ու պատմությանը՝ այցելելով մի շարք տեսարժան եւ պատմական վայրեր։
«Հայաստանը՝ ի դեմս «UWC Դիլիջան» դպրոցի, առաջին անգամ է հյուրընկալում «UWC» ցանցի միջազգային կառավարման մարմինների տարեկան հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ժամանակակից կրթությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ։ Այս հանդիպման փաստը վկայում է, որ Հայաստանը UWC Դիլիջան դպրոցի գործունեության շնորհիվ ամրապնդում է իր տեղը համաշխարհային կրթական քարտեզի վրա»,–ասել է «UWC Դիլիջան» դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։
Դպրոցի հյուրերի համար կազմակերպված միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացրել են տարբեր մշակույթների եւ ավանդույթների խաղաղ համակեցության օրինակը «UWC Դիլիջան» տանիքի տակ։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Ես այսօր առաջին անգամ եմ գտնվում «UWC Դիլիջանում»։ Սա մի կրթական հաստատություն է, որտեղ երեխաներին ոչ միայն սովորեցնում են մաթեմատիկա, գրականություն եւ տարբեր առարկաներ, այլեւ սովորեցնում են ապրել, շփվել եւ ճանաչել տարբեր ազգություններ, մշակույթներ եւ ավանդույթներ։ Շփվելով այստեղ սովորող աշակերտների հետ, տեսնելով, թե ինչպես են նրանք ներկայացնում դպրոցն ու իրենց գիտելիքները՝ կարելի է ապշել, թե որքան մեծ հեռանկարներ է բացում դպրոցը, հեռանկարներ, որոնց մասին կարելի է երազել։ Շնորհակալություն «UWC Դիլիջան» դպրոցի հիմնադիրներին այսպիսի հնարավորություններ ստեղծելու համար»,–ողջունելով դպրոցի աշակերտներին եւ հյուրերին՝ ասել է Աննա Հակոբյանը։

30-10-2018





19-02-2019
Հայաստանը՝ գիտական կենտրոն
ՀՀ նախագահի հանդիպումները Մյունխենում

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային ...


19-02-2019
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ
Թումանյանը շարունակելու է ապրել ամբողջ հայության համար

Այսօր ...


19-02-2019
Թումանյանը եւ մանուկների աշխարհը
Հովհաննես Թումանյանը հայ դասական մանկագրության անսպառ լուսատուն է, որ ...


19-02-2019
Տիեզերքի Ճամփորդը
Համազգային տոն է այսօր։ Ազգովի հոբելյան ամենամեծի, ամենից ազգայինի, ...


19-02-2019
Ամենահզոր զենքը բանաստեղծական տաղանդն ու գրիչն են
Թումանյանի հասարակական գործունեությունը եւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումները



19-02-2019
Շռայլ նվերի դիմաց՝ էժան փոխհատուցում
Ինչպես ենք մոտակա 2 տարում մեր երկրում պայքարելու ...


19-02-2019
Ծաղկեպսակ՝ բանաստեղծի արձանին
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ գրողի՝ Ազատության հրապարակում գտնվող ...



19-02-2019
Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարության կղզյակ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ...

19-02-2019
Բնավորության հիմնարար գիծը ճշմարտասիրությունն էր
Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 ...

19-02-2019
Սիրիայում քրդերը հայտնվել են երկընտրանքի առջեւ
Օրերս Սոչիում Սիրիայի հիմնահարցին նվիրված եռակողմ՝ ...

19-02-2019
Երկու ամիս անց այս ցուցանիշները չեն բավարարի
Հայաստանի ծանրամարտի առաջնության արդյունքները ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO