Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՍՈՑԻՈՒՄ


Սոցիալական պաշտպանությունը միայն նպաստ տրամադրելը չէ

Նախատեսվում է փոխել սոցիալական պաշտպանության քաղաքականությունը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է փոխել սոցիալական պաշտպանության քաղաքականությունը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ սոցիալական պաշտպանությունը չպետք է լինի նպաստ, կենսաթոշակ տրամադրելու տեսքով։
«Սոցիալական պաշտպանության համակարգին շատ ավելի լայն մոտեցում պետք է ցուցաբերվի։ Մենք չենք կարող ունենալ սոցիալական համակարգ, որտեղ մենք միայն նպաստ, կենսաթոշակ ենք տալիս։ Մենք պետք է ունենանք այնպիսի ներառական սոցիալական համակարգ, որում ամբողջ անհրաժեշտ ծառայությունները կներառվեն, կգնահատվեն մարդկանց կարիքները՝ աջակցությունը հասցեական տրամադրելու համար»,–ասաց Արսեն Մանուկյանը։ Նրա խոսքով, սոցիալական պաշտպանության ապահովումը միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խնդիրը չէ, դա պետք է հիմնված լինի միջգերատեսչական համագործակցության վրա։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ խոսքը միջգերատեսչական առավել արդյունավետ աշխատանքի մասին է։
«Մենք գործ ունենք ոչ միայն տնտեսական, դրամական աղքատությունից տուժող մարդկանց հետ, այլեւ նրանց, ովքեր այսքան տարիներ աղքատության հաղթահարման քաղաքականության ձգձգման պատճառով կրում են աղքատության մշակույթի ազդեցությունը։ Այստեղ ես կարեւոր եմ համարում սոցիալական ոլորտի աշխատողի դերը։ Մարդու հետ աշխատանքի մակարդակում, եթե այդ ծառայությունները տեղ հասցնողը բավարար չափով գիտելիք չունի, որպեսզի կարողանա քաղաքականությունը տեղայնացնել, որ մարդիկ դուրս գան այդ վիճակից, ապա դա լուրջ խնդիր է»,– ասաց Միրա Անտոնյանը։ Նա նշեց՝ պետք է դիտարկել սոցիալական ոլորտի աշխատողների մասնագիտական գիտելիքները, նրանց աշխատանքային պայմանները, հասկանալ, թե արդյոք նրանց ծանրաբեռնվածությունը, նրանց մանդատը, ունեցած ռեսուրսները բավական հավասարակշռված են։
Երեւանում հոկտեմբերի 31—ից նոյեմբերի 2—ն անցկացվելու է մեծ համաժողով՝ կազմակերպված Համաշխարհային բանկի, ՅՈՒՆԻՍԵՖ—ի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից։ Գիտաժողովի նշանաբանն է լինելու սոցիալական պաշտպանության բնագավառում չանտեսել ոչ մեկին։ ՅՈՒՆԻՍԵՖ—ի սոցիալական պաշտպանության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը նշեց, որ գիտաժողովին քննարկվելու են սոցիալական պաշտպանությանը վերաբերող վերը նշված, ինչպես նաեւ այլ հարցեր։
«Տեղական, միջազգային փորձագետներն իրենց փորձն են ներկայացնելու, թե ինչպես կարելի է բարձրացնել սոցիալական պաշտպանության դերը երկրի կայուն զարգացման օրակարգում։ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք հանձն են առել քայլեր կատարել կայուն զարգացման օրակարգի համատեքստում մինչեւ 2030 թվականը, որի թիրախներից է՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը, կրճատել աղքատությունը։ Աղքատության թվերը բարձր են, չեն նվազում, հետեւաբար լուրջ անելիք կա այս ուղղությամբ»,–ասաց Արմենուհի Հովակիմյանը։
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ծրագրի ղեկավար Լիրե Էրսադոյի խոսքով, սոցիալական պաշտպանությունը պետք է դիտարկել կառավարության ընդհանուր գործառույթների, երկրի հետագա կայուն զարգացման համատեքստում։
«Անհրաժեշտ է այնպիսի պայմաններ լինեն, որ քաղաքացիները կարողանան իրենց ամբողջ ներուժն իրացնել։ Դրա համար նախնական միջամտություն է պետք։ Երեխան եթե հետագայում չստանա առողջապահական, կրթական սոցիալական պաշտպանության հետ կապված որակյալ ծառայություններ, ապա չափահաս լինելու դեպքում իր ներուժի մի մասը կիրացնի։ Ասել է թե, այստեղ պետք է ունենալ կրթական, առողջապահական որակյալ ծառայություններ, ահա այդ դեպքում անձը հնարավորություն կունենա իր ներուժի 70 կամ 80 տոկոսն իրացնել։ Այսինքն՝ ապագայում լավ պտուղներ ստանալու համար վաղ միջամտության անհրաժեշտություն կա»,–ասաց Լիրե Էրսադոն։ Նա ընդգծեց այն, որ այս ամբողջ գործընթացում, ընդհանուր զարգացման միտումներից որեւէ մեկը դուրս չմնա։ Հավասար հնարավորություններ ունենան ե՛ւ քաղաքի, եւ՜ գյուղական, ե՛ւ հեռավոր լեռնային շրջանների բնակիչները։

30-10-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO