Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը դարձնել նորարարության աշխարհի առաջատարներից

Այսպիսի հավակնոտ նշաձող է սահմանում երկրի համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների եւ խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից։
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ֆասթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհդի հարգարժան անդամներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ ողջունել նորարարական ֆորումի կազմակերպիչներին եւ մասնակիցներին։ Ինձ համար խորհրդանշական է խոսել այս ամբիոնից, որովհետեւ նորարարություն կամ ինովացիա ասելով՝ մարդիկ հաճախ նկատի են ունենում տեխնիկական ոլոտը կամ մերձտեխնիկական ոլորտը։ Բայց կարծում եմ՝ նորարարություն, ինովացիա հասկացությունը վերաբերում է ամեն ինչին՝ սկսած քաղաքականությունից, շարունակած կրթությունով ու կառավարման համակարգերով եւ ավարտած տեխնիկական առաջընթացով։ Ի վերջո, ի՞նչ է նորարարությունը։ Նույն բանը ավելի լավ ու ավելի արդյունավետ անելու արվեստը։ Նախկինում անհայտ եւ անհնարին թվացող նպատակներ ձեւակերպելու, առաջադրելու եւ դրանք կյանքի կոչելու արվեստը։ Մտածողության նոր հարթության կրողները նրանք են, ահա, ովքեր փակուղու մեջ շատ պարզորոշ ելք են տեսնում, անհնարինությունը ընկալում են որպես բացառիկ հնարավորություն։
Հենց այսպիսի մարդիկ են ստեղծում քաղաքական, տնտեսական, տեխնիկական եւ տեղեկատվական նորարարություններ։ Եվ այսպիսի մարդիկ միշտ էլ եղել են մեր երկրում. ի վերջո Հայաստանը համարվել է խորհրդային երկրների, Խորհրդային Միության սիլիկոնյան հովիտը, որտեղ ստեղծվել է խորհրդային «Նաիրի—2» առաջին համակարգիչը, որն առաջիններից էր նաեւ աշխարհում։
Այդպիսի մարդիկ այսօր ավելի շատ են Հայաստանում, եւ նրանց շնորհիվ մենք մի երկիր ենք, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա։ Վերջին յոթ տարվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում աճել է հինգ անգամ եւ շարունակում է աճել տարեկան մոտ 25%—ով։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագրի մի օրինակ է, որ արդեն իսկ վերածվել է հայկական գլոբալ բրենդի՝ իր տարածումը գտնելով այնպիսի ծանրակշիռ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան։ Միաժամանակ մենք դպրոցահասակ երիտասարդներին հնարավորություն ենք ընձեռում ռոբոտաշինություն ուսումնասիրել «ԱՐՄԱԹ» լաբորատորիաներում։
Ինտերնետն այսօր հասանելի է Հայաստանի բնակչության մեծամասնությանը բոլոր մարզերում։ Եվ թույլ տվեք ասել, որ տեխնոլոգիական եւ նորարարական այս փոփոխությունների ֆոնին էր, որ Հայաստանում հնարավոր եղավ քաղաքական նորարարությունը՝ աշխարհում աննախադեպ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը, որը մեր երկրում տեղի ունեցավ սույն թվականի ապրիլ—մայիսին։ Նկատի ունեմ՝ հեղափոխությունն անհնար կլիներ, եթե Հայաստանում ինտերնետ ցանցն այդքան զարգացած չլիներ։
Հեղափոխությունն անհնարին կլիներ, եթե ինժեներական գործի այսպիսի վերածնունդ չլիներ Հայաստանում, եթե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսքան շատ քաղաքացիներ եւ երիտասարդներ ներգրավված չլինեին, որոնք ունեն ինտելեկտուալ, ֆինանսական եւ քաղաքացիական անկախություն։
Հեղափոխությունն անհնար կլիներ, եթե «Թումո» կենտրոնի նման կենտրոնների միջոցով մեր դպրոցականները վաղուց ճեղքած չլինեին շարքային աշակերտի հնամենի կաղապարը։
Ի դեպ, մի քանի անգամ ասել եմ, որ հեղափոխության վճռական գործոններից մեկը կանանց մասնակցության աննախադեպ բարձր մակարդակն էր քաղաքական գործընթացներին։ Եվ այս ֆոնին ուզում եմ մի վիճակագրություն բերել. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց միջին ներգրավվածությունն աշխարհում 10 տոկոս է։ Հայաստանի ՏՏ ոլորտում կանայք ներգրավված են աշխարհի միջինից ավելի քան երեք անգամ ավելի՝ շուրջ 33 տոկոս։ Սա բավականին խոսուն թիվ է։
Եվ այսպիսով, թույլ տվեք ասել, որ հայ ժողովուրդն ապացուցեց, որ նորարար ժողովուրդ է, որովհետեւ մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը համաշխարհային մակարդակի քաղաքական նորարարություն էր։
Ահա գլոբալ այս փոփոխությունների ֆոնին ուզում եմ հատուկ նշել «Ֆասթ» հիմնադրամի նորարարական գործունեությունը, որի նախաձեռնությամբ այսօր հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ոլորտի զարգացման հեռանկարները։ Այն յուրատեսակ հարթակ է, որ իր հովանու ներքո միավորում է կրթական կազմակերպությունների, առաջատար ՏՏ ընկերությունների ու մասնագիտական միավորումների, ինչպես նաեւ կապի օպերատորների՝ փորձելով Հայաստանը դարձնել նորարարության աշխարհի առաջատարներից։ Սա շատ հավակնոտ նպատակ է, եւ ես շատ ուրախ եմ, որ հենց այսպիսի նշաձող է սահմանվել։
Հայաստանում ոլորտի առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս ծրագրեր իրականացնել ինչպես սփյուռքի մեր հայրենակիցների, միջազգային կազմակերպությունների, այնպես էլ, ինչու ոչ, ոլորտի հսկաների հետ։ Մենք սթարթափ ծրագրեր ենք իրականացնում՝ ստեղծելու էկոհամակարգեր, ինկուբատորներ, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաներ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հիմնական շեշտադրումն էլ էր թվային տեխնոլոգիաները՝ աջակցելու ոլորտում կանանց եւ երիտասարդության ներգրավմանը։
Արհեստական բանականությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունը, կիսահաղորդչային տեխնոլոգիաները մեր առաջնահերթություններն են։ Մենք հանձնառու ենք էլ ավելի ընդլայնելու մեր համագործակցությունը մեր գործընկերների հետ։ Եվ դա պետք է անենք նաեւ ձեր օգնությամբ՝ նման ֆորումները որպես հարթակ օգտագործելով։
Հարգելի ներկաներ,
Թվային այս դարաշրջանում, ֆիզիկական սահմանների դերը գնալով նվազում է։ Սա հատկապես արդիական է Հայաստանի համար։ Մեր հարեւանների վարած քաղաքականության, ինչպես նաեւ համաշխարհային քաղաքական շահերի բախման հետեւանքով մենք, կարելի է ասել, բնակվում ենք մի կղզում, որի «ելքը դեպի բաց ծով», այսինքն՝ դեպի արտաքին աշխարհ, ապահովվում է մեծապես հենց բարձր տեխնոլոգիաների միջոցով։ Ուստի շատ կարեւոր է, որ մենք այդ ելքը գնալով էլ ավելի ընդլայնենք։
Ինչպես ասել է տեխնոլոգիական ոլորտի հսկաներից մեկը՝ Սթիվ Ջոբսը, նորարարությունը տարանջատում է առաջնորդին հետեւորդից։
Այստեղ ներկա մարդիկ անհատական մակարդակում արել են այդ քայլը՝ նորարարության միջոցով հետեւորդից դարձել են առաջնորդ։ Մեր հավաքական խնդիրն ըստ այդմ ակնհայտ է դառնում. միասին, իրար հետ մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, հետեւորդ երկրից վերածել առաջնորդ երկրի։ Եվ համոզված եմ՝ միասին դա մենք անպայման կանենք»։

30-10-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO