Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Կարճահասակությունն այլեւս խնդիր չէ

Հայ բժշկության վերջին նվաճումները արդեն կիրառվում են կյանքում

Ժամանակակից բժշկությունն ու բժշկագիտության ինովացիոն մեթոդներն օր օրի կատարելագործվում են՝ նոր նվաճումներ արձանագրելով եւ ռեկորդներ սահմանելով։ Վերջին երկու տասնամյակում հայ բժշկագիտության պատմության մեջ իրական դարձան այնպիսի վիրահատությունները, որոնք կարողացան կյանքեր փոխել։ Խոսքը վերաբերում է այնպիսի վիրաբուժական միջամտություններին, որոնք թույլ են տալիս շտկել մարմնի, դեմքի եւ տարբեր հատվածների ձեւախախտումներ՝ միանգամայն հաղորդելով պացիենտին հոգեկան ներդաշնակություն։ Պարզվում է, որ հայ մասնագետները հետամուտ են բոլոր համաշխարհային նորարարություններին եւ դրանցից ոմանք վաղուց ներդրել եւ կիրառում են նաեւ հայաստանյան պրակտիկայում։
Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ճաղատության վերացումը, ազդրերի, նստատեղի, բազկի շրջանի ավելորդ ճարպի եւ մաշկի շտկումը, աբդոմինոպլաստիկան, սեպտոպլաստիկան եւ երակային աստղիկների վերացումը, մամմոպլաստիկան, ուրվագծային պլաստիկան վաղուց կիրառվում են հայկական վիրաբուժության մեջ եւ իրենց արդյունավետությամբ չեն զիջում միջազգային ստանդարտներին։
Վերջերս պարզ դարձավ, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանում ճանաչելի նաեւ իր բացառիկ՝ բժշկագիտական ներուժի շնորհիվ։ Հայ մասնագետները կարողանում են նույնիսկ կարճահասակներին հասակ պարգեւել սեփական ոսկրային բաղադրության հաշվին։
Հայ էսթետիկ վիրաբուժության վերջին նվաճումը Իլիզարովի մեթոդի հիման վրա կատարվող՝ հասակի երկարացումն է մինչեւ 20 սմ—ով։
Հայաստանում ոտքերի երկրացման առաջին էսթետիկ վիրահատությունն արվել է դեռ 1989—ին։ Իլիզարովի մեթոդը ամբողջ աշխարհում ընդունված է որպես օրթոպեդիկ վիրաբուժության խոշոր հայտնագործություններից մեկը։ Վերջույթներին անհրաժեշտ ձեւ եւ երկարություն տալու յուրահատուկ այս մեթոդի հետնորդը հայ վնասվածքաբան օրթոպեդ, բ.գ.դ., պրոֆեսոր Արշակ Միրզոյանն է, ում տեղեկացմամբ իրենց պացիենտների հիմնական մասը արտերկրից են։
Իլիզարովի հայտնի մեթոդով Հայաստանում եւս իրականություն դարձան վերջույթների վերակառուցման եւ երկարացման վիրահատությունները՝ ունենալով պահանջարկ ոչ միայն երկրի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։
2000թ. Երեւանում հիմնադրված վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնի դերն այսօր բավական մեծ է հատկապես բժշկական տուրիզմի զարգացման ոլորտում։ Ոսկրաբանական եւ էսթետիկ խնդիրների համար Հայաստանում բուժում են ստացել ավելի քան 60 օտարերկրյա քաղաքացիներ աշխարհի 21 երկրերից։ Այցելուները կենտրոն են դիմում հիմնականում ունենալով կառուցվածքային կարճահասակություն կամ վերջույթների տարբեր դեֆորմացիաներ։
Բացի վերոնշյալից, կենտրոնը համագործակցում է «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հետ, որի շրջանակներում Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի անապահով ընտանիքների ավելի քան 140 հիվանդներ՝ տարբեր ոսկրաբանական խնդիրներով, անվճար բուժում են ստացել։
Իլիզարովի հանճարեղ գյուտի համաձայն, մեխանիկական ձգման ազդեցության տակ ոսկորը եւ փափուկ հյուսվածքները աճում են, եւ այդ աճը շատ մոտ է բնականին։ Իլիզարովի մեթոդը ապրել է տպավորիչ զարգացում՝ էվոլյուցիա, եթե նախկինում 10 սմ—ով հասակը ավելացնելը տեւում էր մոտ 1 տարի, ապա հիմա՝ կիրառելով ժամանակակից մեխ/ապարատ համադրումը, ընդամենը՝ 4—5 ամիս։
Իլիզարովի մեթոդը 20—րդ դարի ամենամեծ գյուտերից մեկն է օրթոպեդիայի բնագավառում։ Այն ամբողջ աշխարհում իրագործվում է բազմաթիվ օրթոպեդիկ խնդիրների լուծման նպատակով, եւ, եթե հնարավոր է երկարացնել ոտքը տարբեր օրթոպեդիկ խնդիրների լուծման նպատակով, ապա ինչու չօգտագործել այս մեթոդը էսթետիկ վիրաբուժությունում՝ հոգեբանական ապրումներից ձերբազատվելու համար։
Բժիշկ Միրզոյանը բավական մատչելի փորձեց ներկայացնել մեթոդի էությունը, թե ինչպես է հնարավոր կարճահասակ մարդուն բարձրահասակ դարձնել։ Ոսկորը փոքր կտրվածքից հատվում է, դրվում է ապարատ՝ օրական 1 մմ բեկորները հեռացվում են միմյանցից, եւ տարածությունը լցվում է նորաստեղծ ոսկորով։
Բուժումը աշխատատար է եւ համեմատաբար երկարատեւ։ Բժիշկ Միրզոյանը մտաբերում է իր ուսուցչի խոսքը. «Եթե երկար վիրահատես, հիվանդը դա կմոռանա, եթե վատ վիրահատես՝ երբեք չի մոռանա»։
Հետվիրահատական գործընթացը բարեհաջող անցնելու հարցում շատ կարեւոր է պացիենտի մոտիվացիան։ Այս ծառայության շնորհիվ, ձերբազատվելով կարճահասակությունից եւ վերջույթների անցանկալի ձեւից, մարդիկ գտնում են իրենց հոգեկան ներդաշնակությունը, ազատվում բարդույթներից, զգում իրենց ինքնավստահ։ Իսկ ինչը այցելուին դարձնում է երջանիկ, դա յուրաքանչյուր բժշկի գործունեության հիմնական իմաստն է, ասում է բժիշկ Միրզոյանը։
Երեւանի վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնի հիմնադիր Ա. Միրզոյանը պատմեց՝ ստորին վերջույթների էսթետիկ բուժում անցած անձանց 68 տոկոսը oտարերկրացիներ են, 32 տոկոսը՝ ՀՀ քաղաքացիներ։ Պատճառը ՀՀ քաղաքացիների տեղեկացվածության ցածր մակարդակն է եւ նաեւ՝ սոցիալ—տնտեսական եւ հոգեբանական մի շարք գործոններ, որոնցով բացատրում է Հայաստանում ոտքերը երկարացնել կամ վերակառուցել ցանկացողների ցածր տոկոսը։
Վիրահատված անձանց աշխարհագրությունը ներառում է Հարավկովկասյան տարածաշրջանը, Եվրոպան, Ավստրալիան, ԱՄՆ—ը, Կանադան եւ այլ երկրներ։
Կենտրոնի տնօրենը նշեց, որ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի այցելուների դիմելիությունն ակտիվանում է հատկապես ամռանը, պասիվ է ձմռան ամիսներին։ «Ամեն տարի արտասահմանցի մի քանի տասնյակ այցելու ենք ունենում, ովքեր գալիս են ոչ միայն էսթետիկ, այլեւ ոսկրաբանական տարբեր խնդիրների հետ կապված։ Մեզ դիմում են նաեւ հոդերի, ծուռթաթության, բնածին հոդախախտի եւ ոսկրաբանական այլ խնդիրների բուժման նպատակով»,–ասաց Միրզոյանը։
Չնայած էսթետիկ վիրաբուժության հետ կապված հնարավոր բարդություններին՝ Հայաստանում դրանցից խուսափելու համար կիրառում են աշխարհում արդեն փորձված մեթոդներ։
Ըստ նրա՝ այսօր ավելի մեծ ուշադրություն են դարձնում քթի մեծությանն ու ձեւին, քան ոտքերի գեղեցկությանը։ Միրզոյանի խոսքերով, իրենց ավելի շատ դիմում են ոչ թե առողջական խնդիրներով, այլ էսթետիկ նպատակներով։
Նշենք նաեւ, որ Երեւանի վերջույթների վերակառուցման եւ երկարացման կենտրոնը գործում է 1989 թ.—ից։
«Իլիզարովին կոչում են ոսկրաբանության Միքելանջելո։ Նրա մեթոդի միջոցով, բացի բուժելուց, կարող ենք վերջույթին տալ անհրաժեշտ ձեւ ու երկարություն։ Կանայք ավելի շատ դիմում են ոտքերի ձեւի շտկման, իսկ տղամարդիկ՝ հասակի երկարացման համար»,–ասաց բժիշկը։
Ըստ նրա՝ ոտքերի երկարացումը թանկ հաճույք է, իսկ վիրահատում են այն դեպքում, երբ կլինիկական բոլոր տվյալներով պարզում են, որ տվյալ մարդու բնական աճը կանգնել է՝ նա էլ հնարավորություն չունի հասակ առնելու։ Ստորին վերջույթների էսթետիկ երկարացումը նախատեսված է նրանց համար, ում ոտքերի երկարությունը եւ/կամ ձեւը առաջացնում է նշանակալի հոգեբանական տառապանքներ, ինչպես նաեւ դժվարություններ առօրյա կյանքում։
Այցելուի բնական աճը պետք է ավարտված լինի։ Սակայն որոշ դեպքերում, երբ աճման գոտիները ֆիզիոլոգիապես գրեթե փակվել են, երկարացումը կարող է խթանել աճման գործընթացին՝ աճի հորմոնի սինթեզը ակտիվացնելու ճանապարհով։
Երկարացման վերջնական նպատակը պետք է լինեն սրունքի եւ ազդրի, ոտքերի եւ մարմնի միջեւ ճիշտ համամասնությունները։ Բացի Էսթետիկ պահանջներից, դա շատ կարեւոր է բիոմեխանիկական տեանկյունից։
Բժիշկն Միրզոյանն ասում է, որ երկարացնելու չափսը կապված է կոնկրետ մարդու մարմնի համաչափության հաշվարկի հետ։ Օրինակ՝ 1 մ 65 սմ տղամարդու հասակը մի քանի ամսում հնարավոր է եղել ավելացնել 16 սմ—ով։ Յուրաքանչյուր սանտիմետրի համար պահանջվում է մոտ 20—25 օր, որպեսզի նորաստեղծ ոսկորը ձեռք բերի անհրաժեշտ մեխանիկական հատկանիշներ, որից հետո միայն ապարատը կարելի է հանել։ Ոտքերի երկարացման եւ ֆիքսացիայի ընթացքում այցելուն քայլում է եւ զբաղվում է բուժական ֆիզկուլտուրայով։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

31-10-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO