Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2019
ՍՈՑԻՈՒՄ


Երբ ձեռք ես մեկնում գաղափարներ ունեցող մարդուն

Փոքր աջակցությունը կարող է դառնալ մեծ գործ ծավալելու խթան

Հայտնի է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՌԴ կառավարության ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում իրականացնում է «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա ծրագիրը, ինչպես նաեւ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» եռամյա ծրագիրը։ Ծրագրերն ավարտվելու են 2020 թվականին։ Նպատակը մարզի բնակչությանը հնարավորինս աջակցելն է, որ նրանք կարողանան առավել արդյունավետ դարձնել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, դրանց վերամշակումը եւ արտահանումը։
Զբոսաշրջության զարգացման ծրագրով նախատեսվում է գյուղական համայնքներում եղած հնարավորությունները նույնպես դարձնել զբոսաշրջության սխեմաների մաս, ինչը ոչ միայն կզարգացնի Հայաստանի զբոսաշրջային քարտեզը, այլեւ որոշակի եկամտի աղբյուր կդառնա գյուղական բնակչության համար։ Ավարտվում է տարին, ժամանակն է ամփոփել կատարված աշխատանքը։ Մարզ էին այցելել ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտմենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասինը եւ նրանց պատվիրակությունների ներկայացուցիչներ։ Տեղում նրանց միացավ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։ Նրանք եղան Դիտավան, Սարիգյուղ, Աչաջուր, Խաշթառակ, Հովք համայնքներում, որտեղ այս տարի վերոնշյալ ծրագրերով աշխատանքներ են կատարվել։ Ի դեպ, այցի օրակարգում էր նաեւ Կոտայքի մարզի Բջնի համայնքը, որտեղ վերը նշված պաշտոնական անձանց միացավ նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Դիտավանում այս տարվա գարնանը ծրագրի միջոցներով երկու երիտասարդ ֆերմերների միավորված ջանքերով 2 հա տարածքի վրա նոր այգի է հիմնադրվել, տնկվել են հայկական հոնի, արքայախնձորի եւ իտալական «ծագումով» հունական ընկույզի տնկիներ։ Այստեղ նորությունն այն է, որ տարածքում ոռոգումը կազմակերպվում է կաթիլային եղանակով, ինչը կտրուկ բարելավել է այդ պրոցեսի արդյունավետությունը։ Շնորհիվ դրա ոչ մի տնկի չի չորացել, հարյուր տոկոսանոց կպչողություն է ապահովվել։ Շահառուներն ասացին, որ ոռոգման նոր եղանակը ոչ միայն էապես բարելավել է ջրտուքի արդյունավետությունը, այլեւ կտրուկ կրճատել ծախսերը։ Եթե բաց ոռոգմամբ իրենք նախկինում 1 հա այգին մեկ անգամ ջրելու համար ստիպված են եղել վճարել 13000 դրամ, ապա կաթիլայինով ծախսը կազմում է 800 դրամ։ Պիտի լրջորեն մտածենք, թե կաթիլային ոռոգումը ոռոգման ջրի պակաս ունեցող մեր հանրապետության համար ինչպիսի լուծում է։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը քսանվեց շահառուների օգնել է հիմնել 40 հա նոր այգի՝ տրամադրելով նրանց միջին ինտենսիվության տնկիներ (ընկուզենի, հոնենի, տխլենի, թզենի)։ Նշենք, որ շահառուները որպես համաֆինանսավորում ներդնում են ծրագրի արժեքի քսան տոկոսը։
Դիտավանում հյուրերը ծանոթացան նաեւ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրով իրականացվող համայնքային հյուրատան կառուցմանը։ Ամեն գյուղում էլ կգտնվի շինություն, որը չի շահագործվում, սակայն հնարավոր է վերակառուցել եւ կազմակերպել գյուղական հյուրանոց։ Դիտավանում կառուցվողը շահագործման կհանձնվի եկող տարի։ Ծրագրի կազմակերպիչները համոզված են, որ այս գաղափարը ոչ միայն որոշակի աշխատատեղեր կստեղծի գյուղում, այլեւ բիզնեսը կձգի դեպի գյուղ։
Սարիգյուղի երիտասարդ բնակիչ Դավիթ Եգանյանը բանակից զորացրվելուց հետո աշխատանքի համար երկիրը լքելու առիթ չի ունեցել, չնայած մտադրություն ունեցել է։ Նա հացի փոքրիկ արտադրություն է կազմակերպել եւ այժմ մտածում է այն ավելի մեծացնելու մասին։ Իսկ այդ հնարավորությունը ընձեռել է աջակցության ծրագիրը, որը հակված է օգնելու երիտասարդ նախաձեռնողներին, որոնք ունեն գաղափար եւ ձգտում, բայց չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Ծրագիրը հոգացել է անհրաժեշտ սարքավորումների եւ շինության նորոգումը, իսկ շենքային տարածքը ապահովել է շահառուն։
Տավուշի մարզը գինեգործության լավ ավանդույթներ ունեցող տարածք է, ինչո՞ւ չանել այնպես, որ զբոսաշրջիկն այստեղ հնարավորություն ունենա համտեսելու տնայնագործ գինեգործի ստեղծածը։ Դա կլինի ե՛ւ հետաքրքիր զբոսաշրջիկի համար, ե՛ւ օգտակար գյուղերում բնակվողների համար։ Ծրագիրը մշակողները հղացել են «Գինու բակի» գաղափարը, որը ենթադրում է նոր մշակույթ տնայնագործ գինեգործների շրջանում. զբոսաշրջիկները կարճ ժամանակով կշեղվեն երթուղուց եւ հանգիստ կառնեն այդպիսի որեւէ բակում, որտեղ նրանց կմատուցվեն սպիտակ (հենց սպիտակ) գինի, գյուղում արտադրվող համեղ ուտեստներ։ Տավուշի մարզը մեծ հնարավորություններ ունի սպիտակ գինով իր բրենդը ձեւավորելու։ Այդպիսի մի բակ արդեն ստեղծվել է Աչաջուրում։ Դա Ստեփան Դավթյանի բակն է, որը բարեկարգվել է ծրագրի միջոցներով։ Ի դեպ, ծրագիրը աջակցում է նաեւ գինեգործական սարքավորումներ տրամադրելով, որոնց կիրառությունը թույլ է տալիս ավելի արդյունավետ հանել խաղողի հյութը։ Այստեղ նշվեց, որ խաղողի ավանդական՝ ոտքով ճզմելու եւ սարքավորումներով ճզմելու միջեւ էական տարբերություն կա՝ 500 լիտրի դեպքում ավելանում է 100—150 լիտր։
Այս տարի Խաշթառակ եւ Լուսահովիտ համայնքային փնջին ծրագիրը հատկացրել է մեկ հացահատիկային կոմբայն եւ մեկ թրթուրավոր տրակտոր։ Ծրագրի աջակցությամբ հիմնադրվել է նաեւ միջհամայնքային զարգացման հիմնադրամ՝ «Ակութ», որը կկառավարի այդ տեխնիկայի շահագործումը։ Կարծում ենք, պարզաբանման կարիք չկա, թե որքան կարեւոր աջակցություն է տրամադրված համայնքներին։
Հովք գյուղում ծրագրի աջակցությամբ ստեղծվել է ընտանեկան քեմփինգի, ձկնորսության գոտի, որը զբոսաշրջության ընդարձակ հանգրվան դառնալու լավ հեռանկար ունի։ Շահառուն՝ Ժիրայր Մելիքսեթյանը, կարծում է, որ հրաշալի բնությունը, տարածքի հաջող ռելիեֆը թույլ կտան ձկնորսությանը զուգահեռ կազմակերպել ձիերով ու գոմեշներով արշավներ։ «Արդեն երկու գոմեշի վարժեցնում ենք թամբ կրելու համար, որ զբոսաշրջիկները հեծնեն։ Չնայած բիզնեսի նպատակ չեմ ունեցել, հիմա էլ չունեմ եւ այս ամենը անում եմ իմ հոբիի համար, բայց եթե հաջողվի, վատ չի լինի։ Տուրիզմի շատ լավ անկյուն կդառնա, նաեւ աշխատատեղեր կավելանան. սպասարկող անձնակազմ կլինի։ Գյուղացիները կգան, կհանգստանան»,–ասում է Ժիրայրը։ Ի դեպ, գյուղից մինչեւ լիճ ընկած ճանապարհը՝ 300—400 կմ, կառուցել է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը։ Ճանապարհը քարապատ է, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ երկար է ծառայելու։
Վերջին հանգրվանը, որտեղ եղան հյուրերը, Բջնի ամրոցին հարակից տարածքում ստեղծված փոքրիկ թանգարանն էր, որտեղ հավաքված են ամրոցի պատերի ամրացման ժամանակ երեւան եկած գտածոները։ Հավաքել է Աշոտ Խաչատրյանը, ով բնակվում է ամրոցի հարեւանությամբ։ «Ամրոցում պեղումներին մասնակցել եմ։ Մասնակցել եմ նաեւ ամրոցի պատերի ամրացման աշխատանքներին, որոնց ընթացքում երեւան եկած գտածոները հավաքել եմ իմ տանը։ Պեղումների ժամանակ հայտնաբերվածները պետական համալսարան են տարվել, իսկ հետո գտնվածները ինձ մոտ էին, տանս ստեղծած իմ թանգարանում։ Վերջերս ՄԱԶԾ—ն աջակցեց, որ ստեղծվի այս թանգարանը։ Փոքր է թանգարանը, բայց ինձ համար շատ հարուստ է, քանի որ իմ ձեռքերով է գտվել—հանվել այն ամենը, ինչ տեսնում եք»,– ասում է Աշոտ Խաչատրյանը։ Հնագույն ամրոցի կողքին այսպիսի թանգարանի գոյությունը, բնականաբար, հետաքրքիր է եւ այցելուներ գրավելու մեծ ռեսուրս ունի։ Պատահական չէ, որ ՄԱԶԾ—ն մտադիր է աջակցել, որ տարածքը դառնա ամբողջական համալիր, որտեղ զբոսաշրջիկներին կներկայացվի նաեւ այստեղ գտնվող բրուտագործական կենտրոնը, ինչպես նաեւ կառաջարկվի սննդով սպասարկում։
ՄԱԶԾ—ն հավաստիացնում է, որ ներկայացված եւ ապագայում ձեւավորվելիք զբոսաշրջային ուղղությունները միտված են տարածաշրջանային զարգացմանը եւ հավելյալ եկամտի ստեղծմանը՝ նպաստելով նաեւ կայունությանը։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

01-11-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO